Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

«Ազգ». Թուրքիան ու Հայաստանը իբր բանակցել են 3 թե 5 շրջան վերադարձնելու շուրջ. Չավուշօղլու


«Ազգ»-ը զրուցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուի հետ:


Պրն Չավուշօղլու, այս շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ վեհաժողովում, նաև հանդիպեց Ձեզ հետ: Ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը նախագահի հետ հանդիպումից:


Հիմնականում մենք քննարկեցինք, թե ինչ ենք մենք անում այստեղ և բարեփոխումների ընթացքը Հայաստանում: Մենք ողջունեցինք երկխոսությունը Հայաստանում իշխանությունների և ընդդիմության միջև՝ ողջունելով նաև համաներումը, որ հայտարարել է Հայաստանի նախագահը: Հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական մթնոլորտում էր: Իհարկե, մենք չհամաձայնեցինք ղարաբաղյան հարցով վեհաժողովի ենթահանձնաժողովի առնչությամբ, ինչը վեհաժողովի որոշումն է և բյուրոյի: Կարևոր չէ, դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, դուք պետք է հարգեք դա: Ճիշտ չէ նաև ասել, թե առանց հայաստանյան պատվիրակության այդ հանձնաժողովն անիմաստ է: Սա Թուրքիայի պատվիրակի նախագահության նախաձեռնությունը չէ, այլ վեհաժողովի բյուրոյի միաձայն որոշումը: Ես հասկանում եմ, որ Հայաստանը բավարարված չէ, բայց նա պետք է մասնակցություն ունենա հանձնաժողովում, այն ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դեմ է:


ԵԱՀԿ Մինսկի խումբն անգամ բազմիցս հայտարարել է, որ բարենպաստ չեն այս ձևաչափից դուրս քննարկումները, քանի որ դրանք կարող են մեծացնել լարվածությունը:


Այս ենթահանձնաժողովը չի վնասում ոչ մի գործընթացի: Ենթահանձնաժողովի նպատակը Մինսկի խմբի արածը կրկնելը չէ, այլ նպատակ ունի քննարկել մարդասիրական հարցերն ու նպաստել երկխոսությանը կողմերի միջև: Քաղաքական հարցերը քննարկվում են Մինսկի խմբի շրջանակներում, դա մենք հասկանում ենք, բայց վեհաժողովը չի կարող աչք փակել նրա վրա, թե ինչ է տեղի ունենում իր անդամ երկրներում կամ դրանց միջև:


Պրն նախագահ, Դուք համարվում եք ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացման կամ աշխուժացման հիմնական նախաձեռնողն ու աջակիցը: Ի՞նչ եք կարծում, հունվարին Ձեր նախագահության ավարտով կարո՞ղ են ենթահանձնաժողովի գործունեության ակտիվացման ջանքերը ավարտվել, թե այն կշարունակի կենդանացման փորձեր անել:


Համաձայն չեմ Հայաստանում հնչող այս մեքենայության հետ, թե ես եմ սրա մեծ աջակցողը: Ես՝ որպես վեհաժողովի նախագահ, արել եմ իմ աշխատանքը, պարտավոր եմ այն անել: Ես սպասել եմ մեկ տարի՝ հանդիպելու երկու պատվիրակությունների նախագահներին, քննարկելու և համաձայնելու ենթահանձնաժողովի մանդատը, բայց սա վեհաժողովի կոչն է, ինչը հայկական կողմը չի ցանկանում հասկանալ: Ենթահանձնաժողովը վեհաժողովի բանաձևի արդյունք է, և ես պարտավոր էի այդ հարցը բարձրացնել բյուրոյում, որը միաձայն, առանց բացառության, աջակցեց այդ գաղափարին: Սա է, որ Հայաստանի որոշ գործիչներ և լրագրողներ չեն ցանկանում ընդունել: Փաստացի, որոշ մարդիկ ստում են իրենց ժողովրդին, քանի որ սա իմ նախաձեռնությունը չէ: Եվ հիմա ենթահանձնաժողովն ինքը պետք է որոշի՝ ինչ անել և ուր գնալ: Մենք որևէ կողմում չենք, ենթահանձնաժողովում ես որևէ իրավունք չունեմ ազդելու, չկա թուրք անդամ այդ ենթահանձնաժողովում, և հիմա ամեն ինչ կախված է բյուրոյից ու հենց այդ ենթահանձնաժողովից: Ես այս ամենի մեծ աջակիցը չեմ, դա սխալ է և ինձ չի մտահոգում՝ սա լուրջ կընդունեն թե ոչ, սա է փաստը:


Հայթուրքական հարաբերությունների առումով: Թուրքիան անցավ խորհրդարանական ընտրությունները, և վարչապետ Էրդողանը կառավարություն ձևավորեց: Ի՞նչ եք կարծում, կհրաժարվի արդյոք Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն արդեն հետընտրական շրջանում Հայաստանին առաջադրած նախապայմաններից:


Ես չեմ կարծում, թե կփոխվի իրավիճակը, քանի որ պայմանը շատ հստակ է՝ Թուրքիան պահանջում է Հայաստանից դուրս բերել զինուժը օկուպացված հատվածից: Սա է Թուրքայի վարչապետի խոսքը: Եվ եղել է համաձայնություն Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները ստորագրելիս: Եվ սա հաստատում են այլ նախարարներ, թեև սա չկա արձանագրություններում, քանի որ պայմանը վերաբերում է երրորդ կողմին՝ Ադրբեջանին: Հայաստանի արտգործնախարարը փորձում է ինձ մեղադրել, բայց ես հարցրել եմ ինձ հանդիպած արտգործնախարարներին, և բոլորը հաստատել են, որ Հայաստանը ընդունել է իր ուժերը դուրս բերել 5 շրջաններից, ոչ թե 7:


Անգամ ոչ 1-2 շրջաններից, այլ՝ 5:


Այո, հինգ շրջաններից: Հայաստանն այդուհետև առաջարկել էր Թուրքիային 5-ի փոխարեն 3 շրջան, այդուհետև բանակցել էին թվերի համար, բայց դա էլ չաշխատեց: Վերջնական համաձայնեցվել էր 5 շրջաններից զինուժի դուրսբերումը, և քանի որ ոչ մի շրջանից ուժերը դուրս չեն բերվել, դրա համար էլ Թուրքիայում արձանագրությունների վավերացում չեղավ: Ամեն դեպքում, Թուրքիան ցանկություն է հայտնում նորմալացնելու հարաբերությունները, բայց այդ պայմանով, որի առնչությամբ Թուրքիան հաստատակամ է: Լեռնային Ղարաբաղը այլ հարց է: ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում այդ հարցով:


Որքանո՞վ է Ձեր լավատեսությունը հիմնավորված, երբ, Ձեր մոտեցմամբ, երկու կարևոր լիդերներից մեկն անընդհատ խոսում է պատերազմից, շփման գծից դիպուկահարների հեռացման մասին պահանջներին չի արձագանքում, իսկ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում փոխզիջումային իրավիճակի:

Մենք պետք է ազնիվ լինենք. Ադրբեջանը միշտ չի ռազմական լուծման կոչ անում: Ադրբեջանն ասում է, որ եթե խաղաղ լուծում չլինի, ռազմական տարբերակը կդիտարկվի: Ադրբեջանը չի ասում, թե նախընտրում է ռազմական լուծումը: Եվ դուք պետք է դա հասկանաք, մենք պետք է դա հասկանանք: Ես ռազմական լուծման կողմնակից չեմ, բայց դա ռեակցիա է մի երկրից, որի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, դա ասում է վեհաժողովի բանաձևը: Ես չեմ աջակցում ռազմական լուծմանը, բայց դա հասկանալի է, որ Ադրբեջանը բացարձակապես հիասթափված է բանակցությունների արդյունքներով: Ես՝ որպես վեհաժողովի անդամ, որպես թուրք խորհրդարանական, երբեք չեմ աջակցում ռազմական տարբերակին: Տեսեք՝ ինչ է տեղի ունենում Լիբիայում կամ Սիրիայում: Արյունահեղությունը խաղաղություն չի բերի: Հուսով եմ, այս հարցը կլուծվի խաղաղ միջոցներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում