Monday, 20 07 2026
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում

«Մենթի» անհամատեղելիությունը նոր Հայաստանի հետ

Հունան Պողոսյանը մարզպետ է նշանակվել, որպեսզի ապահովի Սյունիքի քաղաքացիների ազատությունը․ հոկտեմբերի 19-ին Կապանի հանրահավաքի ընթացքում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա պատմել է, որ երբ զբոսնելիս է եղել Կապանում իրեն են մոտեցել քաղաքացիներ ու ասել, թե այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Հայաստանի ողնաշարում այսպիսի երևույթները զարգանան: Երբ ես մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածուի մասին, իմ պատկերացումը եղել է հետևյալը, որ նա պետք է լինի զինվորական բարձր կոչում ունեցող մարդ, որ կարողանա դիմակայել այդ երևույթների դեմ: Ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա»:

Եթե նույնիսկ այսօր Նիկոլ Փաշինյանին հաջողվել է սյունեցիներին համոզել, որ նախկին առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը մարզպետի պաշտոնում արդարացված է, ակնհայտորեն այս նշանային իրադարձությամբ բարիկադների ապամոնտաժման քաղաքականությունը հասարակության մեծամասնության կողմից «չմարսվեց»։

Խնդիրն ունի գլոբալ ու նաև կերպարային առանձնահատկություններ։

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ու դրանից հետո՝ հատկապես հոկտեմբերի 2-ին, նախկին համակարգն այնքան «սևացվեց», որ հասարակությունը հիմա օբյեկտիվորեն պատրաստ չէ «մարսել» դրա հետ առնչություն ունեցող գեներալի նշանակումը հեղափոխական կառավարությունում։ Ընդ որում՝ վիճակն ավելի է բարդանում հենց Հունան Պողոսյանի կերպարի պատճառով, ով, ի տարբերություն Վալերի Օսիպյանի, հանրային ընկալման մեջ ասոցացվում է ոչ թե կատարող ոստիկանի, այլ՝ իր դրվածքն ունեցող, կոռուպցիայի մեջ թաթախված «մենթի» հետ։

Համաձայնեք՝ «մենթի» կերպարն ամենահաջողը չէ քաղաքական ուղերձներ հասցեագրելու առումով, մանավանդ որ իրավապաշտպանները հետևողականորեն հիշեցնում են գեներալի խոշտանգումների մասին։

Հեղափոխությունն ավարտված է և իսկապես էլիտաների երկխոսության ժամանակն է, սակայն Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չէր նախապատրաստել բարիկադների ապամոնտաժման օպերացիան՝ հատկապես որ բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է «ասֆալտին պառկեցնելու» նրա հրահանգը։ Սկզբունքորեն «ասֆալտին պառկեցնել» պետք չէ որևէ մեկին, սակայն եթե հասարակությունը վարժվում է նման տեսարանների, ապա դժվար է պատկերացնել, որ «ուռա»-ներով ողջունելու է մեկի ռեաբիլիտացիան, որին մտքում տեսնում էր «ասֆալտին պառկողների» ցուցակում։

Ուրեմն՝ Փաշինյանն առաջին հերթին պետք է աշխատեր հասարակության հետ, նրա գիտակցության մեջ արմատավորեր այն համոզումը, որ եկել է հասարակության կոնսոլիդացիայի ու նոր որակի պետություն ստեղծելու ժամանակը, որը չի հանդուրժում քաղաքական դալտոնիզմի մասին հեղափոխական բանաձևերը։ Հետո այդ քաղաքական ուղերձները պետք է ամրապնդվեին այնպիսի նշանակումներով, որոնք կամրջեին նախահեղափոխական ու հետհեղափոխական Հայաստանները։ Հակառակ պարագայում՝ մի բարիկադը փոխարինվելու է մյուսով, իսկ Հունան Պողոսյանը բարձր ռոճիկ է ստանալու՝ դառնալով ոչ թե հասարակական համաձայնության սիմվոլ, այլ «նստելով» Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա։

Նախկին համակարգի արժանավոր կադրերի ծառայությունները, անշուշտ, պետք է օգտագործել․ վերջին հաշվով՝ դա կարևոր է պետական համակարգի ինստիտուցիոնալ հիշողությունը չկորցնելու նպատակով։ Սակայն անհրաժեշտ է այդ գործընթացն իրականություն դարձնել լյուստրացիայից հետո, որպեսզի հասարակությունը համոզված լինի, որ ինքն է դարձի բերում Հունան Պողոսյանին, ոչ թե հին համակարգը «ցեխոտ ոտքերով» հայտնվում է նոր Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, այնքան էլ համոզված չէ իր նշանակման արդյունավետության հարցում։ Այլապես այսօր հատուկ չէր հիշատակի մի դրվագ, որն առնչություն ունի 2013-ին՝ ձերբակալությունից հետո, Շանթ Հարությունյանի խոշտանգման հետ, որին ներկա է եղել Հունան Պողոսյանը։

Կապանի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն այս առթիվ ասել է․ «Ես գիտեմ, բոլորս գիտենք, որ 2013-ին եղել է իմ կողմից հայտարարություն՝ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ: Ես անհարմար վիճակում էի նաև այն ժամանակ, երբ, հիմնվելով Հարությունյանի խոսքերի վրա, հայտարարություն արեցի, հետո Շանթ Հարությունյանը չհաստատեց իմ խոսքերը: Հիմա էլ է անհարմար իրավիճակ, որովհետև նա մինչև հիմա չի հաստատել: Ես միջնորդել եմ, որպեսզի իրավապահ մարմինները նորից հնարավորություն գտնեն քննելու այդ գործը: Ես չգիտեմ, թե ինչ է եղել, բայց ուզում եմ նաև ասել, որ որպես ՀՀ վարչապետ հարց եմ տվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին այդ միջադեպի կապակցությամբ ու ստացել եմ պատասխան, որն ինձ բավարարել է, մնացածը թող քննությունը պարզի, որովհետև ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ»։

Շանթին ճանաչողները վստահաբար կպնդեն, որ նա բողոք չի ներկայացնելու նաև այսօր։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք վերաբերում այդ փաստին՝ Հարությունյանը «չգրող այլախոհի» տեսակ է։ Չնայած՝ այսօր Շանթ Հարությունյանի փաստաբանը հաստատել է, որ Սյունիքի նորանշանակ մարզպետը ներկա է եղել իր պաշտպանյալի դեմ իրականացված բռնությանը։

Մյուս կողմից՝ առնվազն տարակուսելի է, որ Նիկոլ Փաշինյանին բավարարել է Հունան Պողոսյանի բացատրությունը։ Իրականությունն է այն է, որ նախկին առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը եղել է Սերժի Վաչոյին «ժամապահներից» մեկը, երբ վերջինս ծեծել է ազատազրկված Շանթ Հարությունյանին։

Լյուստրացիա անում են՝ մինչև մարդուն պաշտոնի նշանակելը։ Եվ հաստատ Շանթ Հարությունյանն ու նրա գործը չեն Հունան Պողոսյանից ազատվելու լավագույն միջոցը, մանավանդ որ նոր Հայաստանը դեռ լեգիտիմ է համարում նախկին համակարգի հաշվեհարդարը «արժեքների հեղափոխության» առաջնորդի նկատմամբ՝ նրան պահելով բանտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում