Friday, 24 07 2026
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը

Քոչարյանը գնում է վա-բանկ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ստեղծել սեփական կուսակցությունը և դառնալ ընդդիմություն: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

Նախկին նախագահը նշել է նաև, որ բարձր պաշտոն ստանալու որևէ ցանկություն չունի: «Եթե նման ձգտում լիներ, ապա ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակը զարգանում է այնպես, որ իրադրությունն է քեզ ներքաշում գործընթացների մեջ, որից չես կարող խուսափել պարզապես կենսագրության ուժով, բնավորության բնույթով և կյանքի դիրքով»,- ընդգծել է նա:

Խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին՝ Քոչարյանն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում: «Ես անկուսակցական էի: Նշանակում է, որ պետք է զրոյից կուսակցություն ստեղծել, այլ ոչ թե վերականգնել այն, ինչ եղել է: Ընդ որում, կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար ինչպիսին են առաջին քայլերը, երբ ցանկանում ես թիմ ստեղծել: Ուշադրությունը սևեռում ես այն մարդկանց ուղղությամբ, որոնց ճանաչում ես, որոնց հետ շփվել ու աշխատել ես»,- ասել է Քոչարյանը:

Սակայն, ըստ նրա, ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց:

Ռոբերտ Քոչարյանն իհարկե կեղծում է, երբ ասում է, թե խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու չհասցնելու պատճառով։ Իրականում նա չի ուզում դառնալ հեղափոխության հաղթանակի ուղղակի թիրախը ու պատրաստվում է, այսպես կոչված, երկարաժամկետ դիմակայության։

Մեծ ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել մարդ-կուսակցություններից կազմված դաշինքի միջոցով, սակայն նա, ըստ էության, մերժում է այդ տարբերակը՝ հասկացնելով, որ երկարաժամկետ քաղաքական պրոյեկտ է ցանկանում ստեղծել։

Եթե Ռոբերտ Քոչարյանը ստեղծում է նոր կուսակցություն, ապա հեռանկարային հույսեր չի կապում նաև իր համակարգի հետ նույնացող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։ Կա՛մ այս կուսակցություններն են մերժել պաշտոնաթող նախագահի առանցքի շուրջը միավորվելու գաղափարը՝ գերադասելով չդառնալ նրա ռևանշիստական նկրտումների զոհերը, կա՛մ էլ Քոչարյանն ինքն է հրաժարվել նրանց ծառայություններից՝ վերջիններիս համարելով ամուլ ու անարդյունավետ գործիքներ։

Դատելով այն հանգամանքից, որ կուսակցության, այսպես կոչված, «շնորհանդեսը» Ռոբերտ Քոչարյանը կատարում է ռուսական պետական լրատվամիջոցի հարթակում, կարելի է ենթադրել, որ նա իր մտադրությունները համաձայնեցրել է ռուսական քաղաքական ընտրանու ամենաբարձր ներկայացուցիչների հետ։ Ու դա թերևս տրամաբանական կլինի, եթե հաշվի առնենք, որ Մոսկվայում մտադիր են վերականգնել Հայաստանի, այսպես կոչված, երկբևեռ քաղաքական համակարգը, որի առանցքներից մեկը, ըստ ամենայնի, լինելու է Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ էության ռուսական նշանառության տակ պահելով Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Ընդ որում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է, այսպես կոչված, արտախորհրդարանական, արտահամակարգային ընդդիմություն ձևավորել, ապա նա մտադիր է Հայաստանում ռեստավրացնել ներքաղաքական հարաբերությունների անտագոնիստական մոդելը՝ դրանից բխող ռիսկերով։

Սակայն այս պլանները կարող են իրականություն դառնալ, եթե Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերին դարձյալ չկալանավորվի, ընդ որում՝ Մարտի 1-ից բացի, մեր ունեցած տեղեկություններով, երկրորդ նախագահի դեմ հարուցվելու է երկու նոր քրեական գործ՝ գաղտնալսման և ապօրինի հարստացման դրվագներով։

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից ստացել է «անձեռնմխելիության» երաշխիքներ ու վստահ է, որ մնալու է ազատության մեջ, թե՞ իր բնավորության համաձայն՝ գնում է վա-բանկ՝ գործելով, այսպես կոչված, ճգնաժամային ծրագրով։ Այս հարցերին դժվար է միանշանակ պատասխաններ գտնել, սակայն ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությունը միայն բացասաբար է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Մյուս կողմից՝ կուսակցության ստեղծումը չի վերացնում Քոչարյանի քաղաքական շրջափակումը, որովհետև նա շարունակում է մնալ Հայաստանի հասարակության կողմից, մեղմ ասած, ամենամերժելի ու բացասական գործիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում