Thursday, 16 07 2026
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է

Մի զբաղվեք քաղաքական դիակապտությամբ․ «ծռության» սնանկությունը

Արցախյան առաջին պատերազմի տարիներին հայտնի կուսակցություններից մեկը «սեփականաշորհել» էր կռվի դաշտում նահատակված մեր եղբայրների հուղարկավորության միջոցառումները՝ ամեն տեղ հասնելով իր դրոշով ու տարբերանշաններով։ Կուսակցականացված այդ ծիսակարգի խորքերում կորսվում էր կոնկրետ մարդու հերոսությունը, կյանքը հայրենիքին մատաղ դարձրած ազատամարտիկի հիշատակը ու մնում էր կուսակցական լաթը՝ ամենից վեր պարզված, օրվա խորհուրդն ապականող ու պղծող։

Նույնը մեր օրերում է կատարվում ու բնավ պատահական չէ, որ «արևելյան» այդ բարքերի մերօրյա կրողները իրենց մատղաշ տարիքում զենքի վրա երդում տված մարդիկ են, որոնք հետո «ինքնորոշվել» են «ծռության» տարբեր դրսևորումներով։

Այսօր Եռաբլուրում հողին հանձնվեց Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի մարմինը։ Խենթ ու խելառ կենսագրություն ունեցած, օջախի թասիբով շավիղից հայրենիքի պաշտպան դարձած Արոյի սիրտը չդիմացավ, երբ նա ընդամենը 47 տարեկան էր։

Արայիկ Խանդոյանը բանական մարդկանց հիշողությունների մեջ կմնա՝ որպես Միայնակ Գայլ, այն պատվանունը, որը նա ստացել է արցախյան պատերազմի տարիներին՝ իր անզուգական ժպիտը միախառնելով վեհ ու նվիրական գաղափարների, հումանիզմի հետ։ Հումանիզմը հատուկ ենք ընդգծում, որովհետև այս օրերին շատերն են փորձում «ծռեցնել» այլևս բացակա Արայիկի կերպարը՝ նրա կենսագրության ակամա սխալմունքի, սայթաքումի տակ կորցնելով արցախյան պատերազմի հերոսին։

Այսօր Հայաստանի հասարակությունը հրաժեշտ է տվել իր խենթ ու խարիզմատիկ զավակներից մեկին, պատերազմի իր հերոսին, որը Մռավի լանջերից մինչև իր կյանքի վերջին ակնթարթը չի ունեցել քաղաքական հավակնություններ ու շահեր, հետին մտքեր ու խաղեր։ Հիմա ոմանք փորձում են կուսակցականացնել նվիրական հայորդու կերպարը՝ նրանից կերտելով «Սասնա ծռի» նկարագիր, որը Արայիկի համար նույնքան խորթ էր նույնիսկ այն օրերին, երբ նա ճակատագրի հեգնանքով հայտնվեց սխալ տեղում՝ ՊՊԾ գնդում։

Գոնե այնքան արժանապատվություն պետք է ունենալ, որ այլևս անմահացած հերոսին, ով այսօր միացավ Եռաբլուրում հանգչող իր սպարապետին ու զինակիցներին, չկնքել կուսակցական մի առաքելությամբ, որն ակնհայտորեն նրանը չէր ու չէ, հարիր չէ Միայնակ Գայլի հոգեկերտվածքին, ազնիվ ու միամիտ մտորումներին։

«Սասնա ծռեր» կուսակցությունը ամեն բան արեց հին, ավանդական կուսակցության ժանրով՝ փորձելով Արայիկին տեղավորել կուսակցական, «մաուզերիստական» կաղապարի մեջ։ Երկու հոգեհանգիստ կազմակերպելով ու ժամը մեկ կուսակցական լրահոս արտանետելով՝ Միայնակ Գայլի հիշատակը չեն հավերժացնում, այլ փորձում են նրա լուսավոր կերպարի ստվերում լուծել իրենց քաղաքական խնդիրները, ճգնում են վշտից ձևավորել գոյություն չունեցող քաղաքական օրակարգ։

Նիկոլ Փաշինյանը դրսևորեց պետական գործչին վայել հասունություն․ նա հայտարարությամբ արժևորեց արցախյան պատերազմի հերոս Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի անմահ հիշատակը, սակայն ներկա չգտնվեց հոգեհանգստի ու հուղարկավորության միջոցառումներին, որոնք արդեն միայն ֆորմալ առումով էին արժևորում Արայիկի հիշատակը՝ այն թողնելով «Սասնա ծռերի» կուսակցական օրակարգի ստվերում։

Նիկոլ Փաշինյանը՝ հերոսի իր անհատական արժևորումով, սակայն սգո միջոցառումներին չմասնակցելով՝ ցույց տվեց, որ մերժում է «ծռերի» գաղափարախոսությունը, հայական «մաուզերականությունը», հրացանը քաղաքականության մեջ խցկելու նենգ դիտավորությունը։

Նիկոլ Փաշինյանն անգամ իսկ արհամարհեց Ժիրայր Սեֆիլյանի հրապարակային դիմումը, որով նա պահանջում-խնդրում էր, որպեսզի Միայնակ Գայլի հուղարկավորությանը թույլ տրվի մասնակցել «Սասնա ծռերի» գործով բանտում մնացած երկու մեղադրյալների, որոնք ամբաստանվում են ոստիկանների սպանության մեջ։

Եթե նույնիսկ ընդունենք, տեսականորեն համարենք, որ «ծռերը» Հայաստանի քաղաքական կյանքում անելիք ունեին, ապա՝ թերևս նախորդ իշխանության տարիներին(չնայած ահաբեկչությունն ու բռնությունը սկզբունքորեն դատապարտելի են բոլոր դեպքերում)։ «Ծռերի» գաղափարախոսությունը չի կարող երևան գալ, լեգիտիմացվել նոր Հայաստանում, որտեղ սկզբունքորեն տեղ չունեն բռնությունն ու քաղաքական արմատականությունը ու «հրացանակիր մարդու տեղը» բացառապես պետական զինված ուժերում է ՝ քաղաքական համատեքստերից ու օրակարգերից դուրս։

Թավշյա հեղափոխությունը լուսանցքային դարձրեց ոչ միայն ավտորիտար քրեաօլիգարխիկ համակարգը, այլ նաև՝ դրա դեմ «մաուզերով» պայքարող ուժերին։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթել Սերժ Սարգսյանին, որովհետև ընդդիմադիր հարթակը մաքրել էր «մաուզերիստներից»։

«Սասնա ծռերը» հրապարակավ իրենց հավատարմությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին ու այս համատեքստում առնվազն անհասկանալի է, թե ինչու են նրանք այսքան ջանքեր թափում մի բան կայացնելու համար, որը չկա, գոյություն ունենալ չի կարող նոր Հայաստանում։ Ավելին՝ եթե տեսականորեն այսօրվա Հայաստանում «ծռությունը» վերածնվի, դա լինելու է նոր Հայաստանի չեղարկման գնով՝ նոր արկածախնդրության հայրենադավ գնդակներով։

Չկա այն քաղաքացիական գիտակցությունը, որը «ծռերին» պարտադրի՝ չզբաղվել քաղաքական դիակապտությամբ, հեղափոխութունից շնորհակալ լինել ազատության համար ու արյունոտ ձեռքերով չնսեմացնել հեղափոխությունը։

․․․Արայիկ Խանդոյանը գուցե նույնիսկ երջանիկ մարդ էր, որովհետև գնաց Եռաբլուր՝ միանալու պատերազմում հաղթանակ կերտած իր հարյուրավոր, հազարավոր եղբայրներին, վերադարձավ իր ակունքներին, որոնց նվիրականությունը բացառում է «իզմերի» գոյությունը։ Խաղաղությամբ հանգչես, Միայնակ Գայլ դարձած Արայիկ Խանդոյան, հայրենի հողը թող սպեղանի դառնա վերքերիդ համար։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում