Friday, 07 06 2024
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն

Թալանել են մոտ 15 մլրդ դոլար

Երեկ ԱԺ-ում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սենսացիոն հայտարարություն արեց` նշելով, որ 2011 թվականի բյուջեի նախագծում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է այդքան փոքր լինի:
«2011թ. պետական բյուջեի ծրագրով 2010թ. համար ներկայացված հարկերի և սոցիալական ապահովության վճարների գծով մուտքերը, մեր կարծիքով, թերագնահատված են, ինչը ապահովում է հարկեր/ՀՆԱ 17.1 տոկոս հարաբերակցություն` նախորդ տարվա նկատմամբ ընդամենը 0.3 տոկոսային կետ աճ: Այդ պարագայում 2011թ. համար նախատեսված հարկեր/ՀՆԱ 17.3 ցուցանիշը էապես թերագնահատված է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ապահովում է ոչ բավարար` ընդամենը 0.2 տոկոսային կետ աճ», – բառացիորեն հայտարարեց ԿԲ նախագահը: Հայտնի է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը տնտեսության ստվերայնությունը բնութագրող եթե ոչ ամենահիմնական, ապա հիմնական ցուցանիշներից մեկն է: Այնպես որ պետք է արժանին մատուցել Արթուր Ջավադյանին նման համարձակության համար: Բայց ավելի ճիշտ կլինի շնորհակալություն հայտնել ԿԲ այն աշխատակիցներին, ովքեր գրել էին հայտարարության այդ տեքստը և տվել Ա.Ջավադյանին, որ վերջինս կարդա: Եվ այդ հատվածը կարդալիս ԿԲ նախագահի ձայնը մի քիչ ցածրացավ ու կարկամեց: Իսկ երբ պատգամավոր Արծվիկ Մինասյանը փորձեց ճշտել` որքան պետք է լինի հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, որ կարելի լինի բավարար համարել, Ջավադյանը սկսեց մի տեսակ չքմեղանալ` ասելով, թե ինքը վստահ է, որ ՊԵԿ-ը ավելի շատ հարկեր կհավաքի և հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը իրականում նախատեսվածից ավելին կլինի: Եվ եթե, ըստ ԿԲ նախագահի, ՊԵԿ-ը ապահովի այդ հարաբերակցության 0.5 տոկոսային կետով աճ, ապա «հրաշալի կլինի»: «Հիմնական համամասնությունները պետք է բխեին ՀՀ միջնաժամկետ ծրագրերի առանցքային հիմնադրույթներից, մասնավորապես ՀՆԱ-ում հարկային եկամուտների տարեկան 0.4-0.5 տոկոսային կետով աճի ապահովումից», – ասաց նա:
Ինչևէ, գնահատելու համար այն, թե իշխանությունները մոտավորապես որքան փող են «գողանում» այս երկրից, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ամենահարմար ցուցանիշներից է: Ուրիշի գրպանի փողերը հաշվելը, իհարկե, այնքան էլ պատշաճ զբաղմունք չէ, բայց եթե հաշվի առնենք, որ պետական բյուջեն ուղղակիորեն ազդում է յուրաքանչյուր հայաստանցու կյանքի վրա, ապա մեր այս փորձը պետք է որ ըմբռնումով ընկալվի: Եվ այսպես, ի վերջո որքան պետք է լինի հարկեր/ՀՆԱ հարաբերակցության` քիչ թե շատ ընդունելի ցուցանիշը Հայաստանի պարագայում: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` աշխարհում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2008թ. կազմել է մոտ 27%: Զարգացած երկրներում այն ավելի բարձր է, զարգացողներում` ավելի ցածր: Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում այս ցուցանիշը առավելագույնն է եղել 1996 թվականին` կազմելով 21%: Այլ հավասար պայմաններում ավելի շատ ներմուծող երկիրը պետք է ավելի մեծ հարկեր/ՀՆԱ հարաբերակցություն ունենա, քանի որ սովորաբար ներմուծման վրա դրված հարկերը ավելի շատ են, քան թե արտահանման վրա դրված հարկերը: Հայաստանում հենց այդպես է` արտահանումը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով, իսկ ներմուծումը` 20% դրույքաչափով: Ժամանակին, հիմք ընդունելով Հայաստանի հարկային դրույքաչափերն ու այս առանձահատկությունները, տնտեսագիտական հաշվարկներ են կատարվել և որպես Հայաստանի տնտեսության կառուցվածքին «հարմար» ցուցանիշ ստացվել է հարկերի մոտ 25% հարաբերակցությունը ՀՆԱ-ի մեջ: Եվ իրոք, ամենաչոր հաշվարկն անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում չպետք է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն այսքան փոքր լիներ: Վերցնենք, օրինակ, միայն ներմուծումից գանձվող ԱԱՀ-ն ու մաքսատուրքը: Մաթեմատիկորեն` միավոր ներմուծված ապրանքի 32%-ը գնալու է պետական բյուջե` որպես ԱԱՀ և մաքսատուրք: Այսինքն` 4.5 մլրդ դոլար ներմուծում ունեցող երկրից (2008թ.) միայն մաքսատուրքն ու ներմուծման ԱԱՀ-ն պետք է կազմեին մոտ 1.5 մլրդ դոլար: Սակայն այդ տարի ոչ թե միայն ներմուծումից, այլև ողջ տնտեսությունից գանձված ԱԱՀ-ն ու մաքսատուրքը միասին կազմել են 355.6 մլրդ դրամ, որը այդ տարվա միջին կուրսով` 306 դրամ/դոլար, կկազմի մոտ 1.16 մլրդ դոլար: Այսինքն` եթե ընդունենք, որ այս երկրում բացի ներմուծողներից, ոչ ոք ԱԱՀ չի վճարում, ստացվում է, որ 2008-ին միայն ԱԱՀ-ի ու մաքսատուրքի մասով ներմուծողները գողացել են մոտ 350 մլն դոլար: Սակայն 2008-ին, իհարկե, այլ տնտեսվարողներ էլ են ԱԱՀ վճարել, այնպես որ` ԱԱՀ-ի ու մաքսատուրքի գծով ներմուծողների թալանածը կկազմի առնվազն մի կես միլիարդ դոլար: Նման սկզբունքով կարելի է հաշվել նաև մյուս հարկատեսակները` ակցիզային հարկ, եկամտահարկ, շահութահարկ և այլն: Եվ եթե որպես հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նորմալ թիվ ընդունենք 25%-ը, ապա կստացվի, որ մեր օլիգարխները վերջին 11-12 տարիներին բյուջեից գողացել են առնվազն 15 մլրդ դոլար: Այս թվերի` իրականության համապատասխանությունը այնքան ակնհայտ է, իսկ այդ պարզ հաշվարկների արդյունքը` այնքան ցնցող, որ բառերն ուղղակի ավելորդ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում