Tuesday, 14 07 2026
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ահա և վերջ․ Ծառուկյանի «վերադարձը» հեղափոխական ակունքներին, ՀՀԿ-ն՝ խաղից դուրս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Սա, ըստ էության, փաստաթուղթ է միակողմանի պարտավորությունների մասին։ Կողմերից մեկը՝ Գագիկ Ծառուկյանն ամբողջովին ընդունում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը։ Թվում է՝ սա կապիտուլյացիայի քաղաքակիրթ դրսևորում է, սակայն եթե համակողմանի դիտարկենք այն իրավիճակը, որում հայտնվել էր Գագիկ Ծառուկյանը, նա կայացրել է միանգամայն ռացիոնալ քաղաքական որոշում, որը գոնե կարող է երաշխավորել նրա կուսակցության համեստ ներկայությունն ապագա խորհրդարանում։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության: Այս կետն է հուշագրի միակ առանցքը, մյուս կետերը փաստաթղթի գեղարվեստական կողմն ապահովելու նպատակ ունեն։

Սակայն միայն արտաքուստ է ճիշտ այն տպավորությունը, որ փաստաթղթի ստորագրումից շահել է բացառապես Նիկոլ Փաշինյանը։ Իսկապես նա ստացել է խորհրդարանը խաղաղ և անցնցում, նույնիսկ կոնսենսուսային հենքով արձակելու հնարավորություն, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀԿ մի շարք պատգամավորներ օրվա ընթացքում, ըստ էության, դարձել են այս հուշագրի ոչ ֆորմալ մասնակիցներ։

Մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 2-ին արդեն պարտվել էր ու նրան օդի ու ջրի պես անհրաժեշտ էր որևէ ֆորմալ համաձայնություն հաղթողի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի կարողանա փրկել իր դեմքը, կասեցնել ԲՀԿ-ի կազմաքանդման գործընթացը։ Հուշագրի բովանդակությունը Ծառուկյանի համար բացարձակապես երկրորդական-երրորդական է, էականն այն է, որ Փաշինյանը, ըստ էության, ֆորմալ առումով ճանաչել է նրա սուբյեկտությունը։

Իսկ սա Գագիկ Ծառուկյանին հնարավորություն է տալիս նախ սեփական վերահսկողությունը վերականգնել ԲՀԿ-ում, որը անցած շաբաթներին, ըստ ամենայնի, դարձյալ հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի ճնշումների թիրախում՝ ի վերջո դառնալով հոկտեմբերի 2-ի արկածախնդրության ակտիվ դերակատար։ Ակնհայտ է, որ առանց Փաշինյանի աջակցության Ծառուկյանը չէր կարող դիմակայել Քոչարյանի ճնշմանը ու սա հայտնի էր դեռ ամիսներ առաջ, երբ ԲՀԿ-ն չմիացավ երկրորդ նախագահի համար կազմակերպված ստորագրահավաքին՝ դառնալով վերջինիս հարվածների թիրախը։

Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն այս հուշագրով փաստացի հաջորդ խորհրդարանում հայտնվելու քարտ-բլանշ է ստանում ու նույնիսկ կարող է հավակնել երկրորդ տեղին, ինչը, իհարկե, համարժեք չէ այն երկրորդ համարին, որ Գագիկ Ծառուկյանի թիմն ուներ Սերժ Սարգսյանի համակարգում։

Սակայն ամենաէականն այն է, որ Գագիկ Ծառուկյանը ստացավ քաղաքականությունից արժանապատիվ հեռանալու միջանցք, ու այդ իրադարձությունը անխուսափելի տեղի է ունենալու ու արդեն նույնիսկ էական չէ, թե խորհրդարանական ընտրություններին հաջորդող որ ժամանակահատվածում լրահոսը կծանուցի դրա մասին։

Փաշինյանի ու ԲՀԿ-ի այսօրվա հուշագիրը, ըստ էության, ականազերծեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհը։ Եթե նույնիսկ ՀՀԿ-ում մնացած պատգամավորները դիմադրեն ու փորձեն սեփական թեկնածու առաջադրել, վերջինս անգամ ընտրվելու շանս չունի, էլ չենք ասում այն մասին, որ թեկնածուի առաջադրումն այլևս քաղաքականապես մոտիվացված ու լեգիտիմացված չէ։

Ըստ էության փոխվեց նաև խորհրդարանական ստատուս-քվոն։ Եթե մինչև այսօր դեկտեմբերին արտահերթ ընտրություններ չանցկացնելու հարցում գործում էր «Կոնսենսուս՝ մինուս «Ելք» բանաձևը, ապա հիմա միայնության մեջ դարձյալ ՀՀԿ-ն է, որը հերթական անգամ ստիպված է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում