Ամերիկյան պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը (իսկական անունը Սթեֆանի Քլիֆորդ) խոստովանել է, որ զղջում է «Լիակատար մերկացում» գրքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման մանրամասն նկարագրության համար։ Այս մասին աղջիկը պատմել է ավստրալիական «60 րոպե» հեռուստահաղորդման եթերում,– գրում է բրիտանական Evening Standard թերթը։
«Ես ինձ բավական վատ եմ զգում դրա համար։ Քանի որ, ինչ որ տեղ, սա «բոդիշեյմինգ» է»,– ասել է Դենիելսը։

Գրքում պոռնոդերասանուհին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման և նրանց ենթադրյալ սեռական կապի մասին, որը, աղջկա պնդմամբ, եղել է 2006 թվականին։ Տեքստում նա բացահայտել է նրա սեռական օրգանների մասին մանրամասները, դրանք համեմատելով «Mario Kart» տեսախաղի կերպարի հետ։
«Ես չէի ցանկանում նրան ցավ պատճառել։ Իմ նպատակն այն էր, որ մարդիկ դադարեն ցավ պատճառել ինձ»,– ասել է նա։

Սթորմի Դենիելսի «Լիակատար մերկացում» վերնագրով ինքնակենսագրությունը լույս է տեսել հոկտեմբերին։










































