Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Րաֆֆին «Ժառանգությունը» հանձնում է Արմեն Մարտիրոսյանի՞ն

Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հստակություն մտցնել իր և «Ժառանգություն» կուսակցության հարաբերություններում: 168.am-ի տեղեկություններով՝ օրերս կուսակցության ակտիվի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ այլևս ցանկություն չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ, ավելին, մտադիր է մշտական բնակության մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և այդ հիմնավորմամբ այլևս մտադիր չէ զբաղեցնել կուսակցության վարչության նախագահի պաշտոնը:

Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը նպատակահարմար է գտնում, որ կուսակցության նախագահ դառնա այս պահին նախագահի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը: Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կուսակցության նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Զարուհի Փոստանջյանին, սակայն դրա դեմ արտահայտվել է կուսակցության վարչության անդամների զգալի մասը:

2013թ. հոկտեմբերից Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում էր Հայաստանից, և նրա տևական բացակայությունն առիթ տվեց, որ խոսակցություններ տարածվեն, թե դա կապված է նրա հիվանդության և բուժման հետ: Նրա կուսակիցները չէին հերքում այս խոսակցությունները, քանի որ այլ տրամաբանական բացատրություն այդ բացակայությանը հնարավոր չէր տալ: Ընդամենը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրություններին մասնակցած և ընտրողների գրեթե 37 տոկոսի ձայները ստացած և իրեն ընտրություններում ընտրված նախագահ հռչակած թեկնածուն ամիսներով բացակայում է Հայաստանից՝ առանց որևէ լուրջ պատճառաբանության:

Րաֆֆի Հովհաննիսյանը երևի ինքն էլ է հասկանում, որ սա այնքան էլ նորմալ երևույթ չէ, և որոշել է օրինականացնել իր բացակայությունը: Իսկ դա կարող է տեղի ունենալ կուսակցության ղեկավարի պաշտոնը թողնելու միջոցով: Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքական կյանքից հեռանալու բավական լուրջ շարժառիթ ունի. մեր տեղեկություններով՝ նախագահական ընտրություններից հետո նրա ֆինանսավորումը դադարեցվել է: Ո՞ւմ է այլևս հետաքրքրում ընտրություններում պարտված և ոստիկանապետի հետ համատեղ աղոթած Րաֆֆի Հովհաննիսյանը, որ նրան այդքանից հետո ֆինանսավորեն:

Նա ինքն էլ է հայտարարել, որ այլևս մտադիր չէ մասնակցել նախագահական ընտրություններին: Ի՞նչ իմաստ ունի ֆինանսավորել մի մարդու, ով դադարել է քաղաքական ամբիցիաներ ունենալ: Մանավանդ, որ այդ քաղաքական գործիչն այլևս չի կարող հավակնել հանրության վստահությանը և աջակցությանը և սպառել է իրեն՝ որպես քաղաքական առաջնորդ:

Ըստ կայքի աղբյուրների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է վաճառել Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի շենքը: Այն Հովհաննիսյանը գնահատում է 1,5 միլիոն դոլար:

Ամբողջական հոդվածը՝ 168.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում