Wednesday, 01 05 2024
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ

Ինչ է ասում Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, թե քաղաքական մեծամտությունը կործանել է Նիկոլ Փաշինյանից բազմապատիկ ավելի հզոր գործիչներին: ՀՀԿ խոսնակը մասնագիտությամբ պատմաբան է և նա հաճախ է անում պատմական համեմատություններ և, ըստ ամենայնի, գիտե օրինակներ, երբ մեծամտությունը կործանել է գործիչներին: Ի դեպ՝ հետաքրքիր է, արդյո՞ք ՀՀԿ խոսնակը այդ շարքում նկատի ունի նաև ոչ վաղ անցյալի պատմությունը, մասնավորապես 2013 թվականի նախագահի ընտրության քարոզարշավը, երբ նրա կուսակցական ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ իր խնդիրը ուզած տոկոս հավաքելն է, իսկ իր բառերով ասած՝ ինչքան ուզել խփելը՝ 60, 70, 80:

Ի վերջո, դա քաղաքական մեծամտության կատարյալ օրինակ է, ինչպես, ասենք, այլ օրինակներ, այդ թվում և հենց տարբեր ՀՀԿ-ականների՝ իշխանության, թե քաղաքական պրոցեսների Մելիք Ադամյանով անցնելու անխուսափելիության, քաղաքական կյանքը Մելիք Ադամյանից կանխորոշելու անբեկանելիության և այլնի մասին: Այդ իմաստով, ՀՀԿ-ն, անկասկած, իր իսկ փորձառության օրինակի վրա համոզվել է, որ քաղաքական մեծամտությունը տանում է կործանման: Խնդիրն այստեղ սակայն այն է, որ ներկայիս ժամանակաշրջանում և կոնկրետ Փաշինյանի պարագայում բանը մեծամտությունը չէ, այլ մեծամասնությունը: Խոշոր հաշվով, կործանարարը մեծամտությունը չէ, այլ մեծամասնության բացակայությունը կամ, ի հեճուկս մեծամասնության, կամքի իշխանությունը պահելը: Դա է կործանում քաղաքական գործչին կամ ուժին, որովհետև մեծամտությունն ինքնին շատ հարաբերական հասկացություն է և կարող է պայմանավորված լինել անգամ մեծությամբ, ինչպես կասեր համաշխարհային գրականության հայ դասականներից մեկը:

Ամբողջ հարցն այն է, թե քաղաքական գործիչը կամ ուժը իր գործունեությունը կառուցում է հանրային մեծամասնությա՞ն, թե՞ հակահանրային ու հակապետական փոքրամասնության շահի վրա: Այդ իմաստով, ներկայումս ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանը գործում է հանրային մեծամասնության քվեով և, ըստ այդմ, նա ուժեղ կլինի այնքան ժամանակ, որքան ժամանակ նա հավատարիմ կմնա այդ քվեին և այն օրակարգին, որի առանցքով էլ ըստ էության կազմավորվել է նրա դաշինքը հանրության հետ, բերելով Հայաստանում աներևակայելի փոփոխություններին և ներկայումս էլ գնալով դեպի այդ գործընթացի տրամաբանական ավարտ: Եվ այստեղ, ի դեպ, կործանման վտանգի առաջ են այն ուժերը, որոնք ոչ թե մեծամիտ չեն, այլ պարզապես բավական խելամիտ չեն իրենց քաղաքական հաշվարկներում, որ հասարակության մեծամասնությանը տարիներ շարունակ ճնշած պահելուց և ի հեճուկս այդ մեծամասնության իշխանություն ձևավորելուց հետո, երբ հասարակությունը վերջ է դրել այդ համակարգին, մեղմ ասած՝ սխալ է գնալ հանրությանն այդ պրոցեսը տրամաբանական ավարտին հասցնելու կամքին դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում