Wednesday, 15 07 2026
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Ինչպես հասնել հեղափոխության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  պատմաբան Հայկ Կոնջորյանը:

– Հայկ, մեզ նման երկրների համար, երբ հանրությունը որևէ խնդրի շուրջ դժվարությամբ է մոբիլիզացվում, ո՞ր դեպքում է հնարավոր հեղափոխություն:

– Ընդհանրապես հեղափոխությունները չունեն ընդհանուր տիպաբանություն, կան որոշակի ընդհանուր որակներ, որոնք կրկնվում են տարբեր տիպի հեղափոխությունների ժամանակ: Եթե մենք պատմական էքսկուրս կատարենք, դիտարկենք անգլիական, ամերիկյան, ֆրանսիական կամ ռուսական հեղափոխությունները, ապա այնտեղ կարելի է գտնել մի շարք ընդհանրություններ, որոնք կրկնվում են:

Եթե ուշադրություն դարձնենք ժամանակակից հեղափոխություններին, մասնավորապես՝ արաբական և Մերձավոր Արևելքի երկրների, մի քանի կարևոր հանգամանքներ կան. այս երկրներում բավական երկար ժամանակ կառավարման իշխանական ավտորիտար համակարգը չէր փոխվում:  

Իշխանական համակարգին զուգահեռ՝ այստեղ դինամիկ փոփոխություններ են տեղի ունենում նաև հասարակության ներքին շերտերում: Լիբիայի, Եգիպտոսի, Թունիսի և արաբական մի շարք երկրների կարևոր առանձնահատկությունն այն էր, որ այս երկրներում 70-80-ականներին տեղի էր ունենում ժողովրդագրական պայթյուն: 70-80-ականներին ծնվածները,  դառնալով երիտասարդ (մի շարք վերլուծություններ ապացուցում են, որ դա արաբական երկրներում երբևէ ծնված ամենամեծ սերունդն է), աշխատանքի խնդրի առջև կանգնեցին, իսկ երկրի աշխատաշուկան բավականաչափ ճկուն և ընկալունակ չէր՝ պայմանավորված թե՛ քանակական, թե՛ կրթական, թե՛ հոգեբանական և մի շարք այլ գործոններով: Սա երիտասարդության շրջանում առաջացրեց համատարած ֆրուստրացիա, որը պայթեց հեղափոխության ընթացքում:  

Եթե մենք փորձենք այս գործոնը տեղայնացնել Հայաստանում, չենք կարող ասել, որ Հայաստանում գոյություն ունի ժողովրդագրական պայթյուն: Ավելին՝ դեպքերի նման ընթացքի պարագայում Հայաստանում երիտասարդության վերարտադրման քանակը աստիճանաբար կրճատվելու է՝ թե՛ բնական (1990-ականներից հետո ծնված սերունդն է թևակոխում երիտասարդության շրջան), թե՛ արհեստական (արտագաղթ) պատճառներով:

Սակայն  մեր երիտասարդության շրջանում ևս առկա է ֆրուստրացիայի բարձր մակարդակ: Օրինակ՝ երբ երիտասարդն ավարտում է  համալսարանը և պետք է մտնի աշխատաշուկա, առաջին ֆրուստրացիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշխատաշուկան նրա գիտելիքի նկատմամբ ընկալունակ չի լինում: Երկրորդ՝ երբ նա գտնում է աշխատանք, աշխատավարձի ցածր մակարդակը նրա մոտ կրկին առաջացնում է ակնկալիքների անբավարարության զգացում:

Երիտասարդության մեջ ֆրուստրացիայի պարբերաբար կրկնությունները կարող են բերել որոշակի ընդվզումների, հեղափոխական իրավիճակների, բայց կարող են ունենալ նաև հակառակ արդյունք:

Արաբական երկրներում այս մեծ քանակը տվեց բողոքի էֆեկտ, սակայն կարող է լինել հակառակ արդյունքը: Ամերիկացի հայտնի հետազոտող Ալբերտ Հիրշմանի տեսության համաձայն՝ մարդիկ արձագանքում են պետության ճգնաժամերին երեք հիմնական ձևերով. առաջին՝ ելք  կամ հեռացում, երկրորդ՝ բողոք, երրորդ՝ լոյալություն:

Եթե մենք սա դիտարկենք հայկական իրականության մեջ, ապա պատկերը հետևյալն է. մեզանում ավելի շատ աշխատում են առաջին և երրորդ տարբերակները: Նախ՝ մենք ունենք ֆիզիկապես Հայաստանը լքողների մեծ զանգված, և երկրորդ՝ ունենք Հայաստանում բնակվողների մի վիթխարի զանգված, որը լքել է Հայաստանը հոգեբանորեն: Հոգեբանորեն արտագաղթածներն էլ հենց ներկայացնում են լոյալների մեծ խումբը: 

– Կարծում եք՝ Հայաստանում երկու տեսակ արտագաղթն էլ փոփոխության, հեղափոխության հենց  ամենամեծ խոչընդո՞տն են:

– Իհարկե, սա լուրջ խնդիր է մեզ համար, որովհետև առաջին հերթին Հայաստանից ֆիզիկապես հեռացողների մեջ զգալի քանակ են կազմում այն մարդիկ, ովքեր գտնվում են ճգնաժամային վիճակում: Եթե նրանք մնան Հայաստանում, կա՛մ պետք է ընտրեն ընդվզման տարբերակը, կա՛մ պետք է վերջնականապես ադապտացվեն գոյություն ունեցող իրավիճակին, բայց նրանք ընտրում են երրորդ տարբերակը՝ գնում են: Սա երկրից հնարավոր հեղափոխության էներգիայի արտահոսք է:

Բացի այդ՝ նրանք, ովքեր մնում են, բայց հոգեբանորեն արդեն արտագաղթած են, գտնվում են օտարացման և համատարած ապատիայի պայմաններում: Նրանք  չեն նույնականացվում իրենց պետության հետ, չեն մասնակցում հասարակության, պետական կառավարման,  քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներին: Արդյունքում՝ մենք վերջին մեկ տարում ունենք քաղաքացիական տեսանկյունից ակտիվ մարդկանց փոքր խումբ, որի կորիզը նոր երիտասարդությունն է: Սա կրիտիկական զանգված է քաղաքացիական տարբեր տիպի շարժումների համար, բայց բավարար զանգված չէ հեղափոխություն անելու համար: Լոյալների իներտ զանգվածը, որոնց շատերի մոտ հասունանում է հանրային համատարած նիհիլիզմի հոգեբանությունը, հաճախ նաև կաշկանդում է ակտիվ հատվածին:

– Լոյալ հատվածին  ինչպե՞ս կարելի է իրականություն վերադարձնել, փոփոխել:

– Հայտնի փաստ է, որ յուրաքանչյուր հասարակության մեջ, նույնիսկ հեղափոխական իրավիճակում, հեղափոխության ակտիվ կորիզը չի կարող երկար ժամանակ միայնակ իր ուսերին կրել այդ բեռը՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ տնտեսական տարբեր պատճառներով: Օրինակ՝ ինչո՞ւ մեզանում չի կայանում գործադուլների մշակույթը: Գլխավոր պատճառն այն է, որ քաղաքացին հնարավորություն չունի չաշխատելու և գոյատևելու, չկան արհմիություններ: Եվ եթե այսօր փորձենք սա տարածել ակտիվ քաղաքացիների վրա, որոնց զգալի մասը երիտասարդներ են, ապա շատերին ճանաչելով՝ կարող եմ ասել, որ նրանք ևս ունեն աշխատանքի ու կենցաղի բազում խնդիրներ: Ուստի դժվար է ակնկալել, որ այդ մարդիկ երկար ժամանակ պատրաստ են իրենց զոհել հանուն հեղափոխության՝ տեսնելով, որ տեղի չի ունենում կոնսոլիդացիա:

Մենք պատմության ընթացքում շատ ենք հանդիպել երիտասարդական ցույցերի, գյուղացիական ապստամբությունների, գործադուլների, որոնք մարել են կամ ճնշվել, որովհետև մնացել են տեղային մակարդակում և համընդհանուր էֆեկտ չեն ունեցել: Պարտադիր չէ, որ բոլորը դուրս գան փողոց: Ինտելեկտուալները կարող են ընդվզել իրենց  հոդվածներով, հարցազրույցներով, ուսանողները կարող են ընդվզել դասադուլ անելով, աշխատավորները՝ գործադուլներով և այլն: Արդյունքում կունենանք առանձին ընդվզումների ցանցային համակարգ, որոնք ավտորիտար ռեժիմի համար կդառնան խոցեր և յուրաքանչյուր պահի կարող են մեծ պայթյուն առաջացնել: Սակայն հասարակության զգալի հատվածը՝ թե մասնագիտական, թե խավային իմաստով, դեռևս շարունակում է մնալ լոյալ:

Մեկ այլ կարևոր խնդիր է երիտասարդության հատվածում կրթական և աշխատանքային արտագաղթը, որտեղ մեծ տեղ են զբաղեցնում նաև բարձրագույն և որակյալ կրթություն ստացած երիտասարդները: Երբ  աշխատաշուկան չի բավարարում ժամանակակից կրթություն ստացած  կամ նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդներին, նրանք պետք է փորձեն գտնել ինքնադրսևորման այլ տարածքներ: Այդ տարածքների դերում հիմնականում հանդես են գալիս արտասահմանյան երկրները, մասնավորապես՝ Արևմուտքը:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է կոնսոլիդացնել հանրությանը: Շատերը փաստում են, որ Հայաստանում հեղափոխություն կլինի, եթե դրսից ներդրումներ լինեն հեղափոխություն իրականացնելու համար:

– Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ միանշանակ հնարավոր է դրսից հեղափոխություն անել: Ամեն դեպքում դուրսն ունենալու է իր սցենարը, որը ոչ միշտ կհամապատասխանի մեր պահանջներին: Ես ավելի շատ կարևորում եմ մեզանում տեղի ունեցող ներքին գործընթացները, որոնք հատկապես կապված են նոր սերնդի հետ: Ես համոզված եմ, որ մենք մեր ողջ պատմության ընթացքում առաջին քաղաքացիների սերունդն ենք, և սա անհրաժեշտաբար տալու է իր դրական պտուղները: Երկրորդ՝ Հայաստանում, այսպես կոչված, «ընտանիքների հասարակությունը» փոխարինվում է «անհատների հասարակությամբ»:

Հիմա տեսնում ենք, որ երիտասարդության վաղ շրջանում շատերը դուրս են գալիս ընտանիքների հովանուց, սկսում առանձին ապրել, աշխատել, ուսում ստանալ, սկսում են պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար: Որքան մեր հասարակության մեջ շատանան մարդիկ, ովքեր պատասխանատվություն կկրեն իրենց սեփական կյանքի համար, այնքան ընտանիքների հասարակությունը կփոխարինվի անհատների հասարակությամբ: Որքան մեծանա անհատի պատասխանատվությունը իր սեփական կյանքի նկատմամբ, այնքան այդ պատասխանատվությունը կտարածվի անհատի և պետության, անհատի և հասարակության հարաբերությունների վրա:

Իմ համոզմամբ՝ այս փոփոխությունները դոմինոյի էֆեկտով հասարակության տարբեր շերտերում կարող են հանգեցնել լուրջ փոփոխությունների:

– Բայց մենք ունենք հանրության, անհատների, հասարակության դեմ մի մեծ հատված, որը փոփոխվելու որևէ ցանկություն չունի՝ հիմնականում ռաբիսի, համամշակույթի կրող է:

– 100 դրամի ակցիային, որին անձամբ մասնակցում էի, տեսա բազմաթիվ երիտասարդների, ովքեր ներկայացնում էին ռաբիսի մշակույթը, նրանց զգալի մասը դուրս էր եկել փողոց: Այստեղ կարևոր մի հանգամանք կար. շարժումը շատ պարզ էր և ուներ կոնկրետ պահանջ՝ ոչ ավելի, քան 100 դրամ:

Յուրաքանչյուր զարգացած հասարակության մեջ գոյություն ունի որոշակի ստեղծագործ փոքրամասնություն, որը ստեղծում է, առաջարկում որոշակի վարքի կանոններ, և որոնք հետագայում հասարակությունն ընդօրինակում է և սկսում ապրել այդ վարքի կանոններով և նորմերով: Հայաստանում կա երիտասարդների մի փոքր ավանգարդիստական հատված, որը բավականին հետաքրքիր գաղափարներով է ապրում և փորձում է տարածել իր կյանքի նորմերը հասարակության մեջ: Կա նաև հակառակ բևեռը ներկայացնող կողմը: ժամանակը ցույց կտա, թե սրանցից որը առավել կենսունակ կլինի:

Իմ կարծիքով՝ իրական անհատակենտրոն մշակույթը հիմնված է քննադատական, ստեղծագործական մտածելակերպի և ապրելակերպի վրա: Այն չի հակասում ավանդականին, ավելին՝ կարող է նոր շունչ և երանգ հաղորդել կենսունակ ավանդականին և առաջին հերթին՝ հենց ընտանիքի ինստիտուտին: Մինչդեռ, այսպես կոչված, ռաբիսը իր բնույթով առավել ռեգրեսիվ մշակույթ է ներկայացնում և ժամանակի հետ կորցնելու է իր կենսունակությունը:

– Իսկ մեզ հեղափոխություն պե՞տք է, թե՞ ոչ: Այն վիճակում, որում հայտնվել է այսօր Հայաստանը, արդյոք կա՞ հեղափոխության անհրաժեշտություն: Կարծիք կա, որ նախ՝ մեր գիտակցության մեջ պետք է լինի այդ փոփոխությունը, հետո նոր՝ հեղափոխություն իրականացնենք:

– Հեղափոխությունը չի նշանակում փոխարինել մի չարիքը մյուսով: Հեղափոխությունը գործընթաց է, որը կարող է տևել տարիներ: Այն պահանջում է թե մտավոր, թե մարդկային, թե նյութական մեծ ռեսուրսներ: Մենք այսօր ունե՞նք այնպիսի հեղափոխական կորիզ, որը կարող է իր վրա վերցնել այդ գործընթացը սկսելու և արդյունավետորեն տանելու պատասխանատու բեռը: Ես կարծում եմ՝ ոչ: Մենք դեռևս այդ ճանապարհին ենք: Մարդիկ կարող են սկսել հեղափոխությունը՝ երբ ուզեն, բայց չեն կարող ավարտել՝ երբ ուզեն: Մենք հենց հիմա դա տեսնում ենք  Եգիպտոսում: Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում այնտեղ, վստահ եմ՝ չի համապատասխանում մարդկանց այն պատկերացումներին, որոնցով տարիներ առաջ դուրս էին եկել փողոց՝ ցանկանալով տապալել ռեժիմը:

Իմ կարծիքով՝ մեզ ամեն դեպքում հեղափոխություն անհրաժեշտ է, բայց ոչ թե զուտ քաղաքական հեղաշրջում՝ անձերի փոփոխության տեսքով, այլ մտածելակերպի, արժեքների, մոտեցումների և ապրելակերպի փոփոխության իմաստով: Պետք է նախ հեղափոխվեն այն մարդիկ, ովքեր ցանկանում են հեղափոխել պետությունը: Եթե նույնիսկ մենք առաջ շարժվենք բարեփոխումների ճանապարհով, ապա այդ բարեփոխումները պետք է լինեն այնպիսին, որ դրանց արդյունքները լինեն հեղափոխական:

Պատմությունը մեզ սովորեցրել է հեշտությամբ ադապտացվել դժվարին պայմաններին: Սակայն մեր սերունդը կարող է  ցույց տալ, որ չի ցանկանում սոսկ ադապտացվել եղած պայմաններին, այլ ցանկանում է փոխել այդ պայմանները, ստեղծել ի՛ր պայմանները: Որոշ դեպքերում սա կարող է վերածվել հեղափոխության կամ պարզապես երկարատև դինամիկ պայքարի, որը իշխանություններին կստիպի փոխել իրենց հոգեբանությունը, մոտեցումները և գործողությունները: Բայց գլխավոր պայմանը զարգացած և կիրթ սերուցքի ստեղծումն է, որը կարող է այս գործընթացներն իրագործել:

Այս իմաստով ամենից ֆունդամենտալ պայմաններից մեկը  քաղաքական սերնդափոխությունն է: Սերնդափոխություն ոչ թե կոսմետիկ իմաստով, ինչպես հիմա տեսնում ենք երիտասարդ կոմսոմոլների տեսքով, այլ իրական, գաղափարապես նոր գործիքներով և տեխնոլոգիաներով օժտված, ինքնուրույն մտածելակերպով երիտասարդների տեսքով: 

 

Լուսանկարը՝ Բուն TV-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում