Thursday, 16 05 2024
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին

Արտահերթի արհեստական խոչընդոտները. վտանգավոր «փաստարկներ»

Այն, որ Հայաստանի քաղաքական համակարգը կայացած չէ, չեն գործում հավասարակշռության մեխանիզմները և իրավիճակը առավել քան միատարր է թավշյա հեղափոխությունից հետո, կասկածից վեր է: Այստեղ չկա քննարկման կամ բանավեճի առարկա: Սակայն երբ այդ իրողությունները փորձ է արվում կապել խորհրդարանի արտահերթ ընտրության լինել-չլինելու հետ, փորձ է արվում դրանով հիմնավորել կամ փաստարկել, որ ընտրությունը չի ունենա դրական էֆեկտ, և պետք է սպասել քաղաքական համակարգի, այսպես ասած, բալանսավորմանը, ապա այստեղ առաջանում է ոչ միայն քննարկման ու բանավեճի առարկա, այլ պարզապես նենգափոխվում է քաղաքական իրավիճակի բնականոն զարգացման տրամաբանությունը:

Որպես կանոն, այդօրինակ փաստարկներով ներկայացող սուբյեկտները բացի «սպասելուց», չեն ներկայացնում որևէ այլ գործուն անելիք կամ մեխանիզմ, միաժամանակ նաև չափելի արդյունքի որոշակի համակարգ, որով հնարավոր կլիներ գալ եզրահանգման՝ պատրա՞ստ է քաղաքական դաշտն ընտրության, թե՞ ոչ: Ինչքա՞ն է պետք սպասել, ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի համարենք, որ այսպես ասած՝ քաղաքական դաշտը պատրաստ է ընտրության: Կամ ո՞րն է այդ քաղաքական դաշտը, մեկ-երկու տոկոս ունեցող ուժե՞րը: Նրանց տոկոսները պետք է փոխվե՞ն մի քանի ամիսների ընթացքում: Կամ՝ այդ ուժերն իրենք պետք է փոխվե՞ն, դառնան ավելի բովանդակալից, դառնան քաղաքական, թե՞ ամբողջ հույսն այն է, որ պարզապես Նիկոլ Փաշինյանը կսկսի չհաջողել, կլինի անարդյունավետ և դրանով ինքնաբերաբար կամ ինքնըստինքյան կբարձրանան իրենց շանսերը:

Այն, որ խոսվում է համակարգային օրենքներ ընդունելու անհրաժեշտության մասին, իհարկե կարևոր է, բայց դա ծանրակշիռ փաստարկ է ոչ թե ընտրությունը զսպելու, այլ հակառակը՝ հնարավորինս արագ իրականացնելու օգտին: Որովհետև տարօրինակ է մտածել, որ նախորդ համակարգի գերակշռող մեծամասնության ենթակայության տակ գտնվող խորհրդարանում հնարավոր է արդյունավետ կերպով իրականացնել համակարգային ռեֆորմներ, որոնց ամբողջ իմաստը պետք է լինի հենց նախորդ համակարգը մեր կյանքից արմատախիլ անելը: Ռեֆորմը չի կարող ունենալ այլ իմաստ:

Ըստ այդմ՝ պետք է պարզորոշ տրամաբանել՝ իսկ այդ դեպքում նախորդ համակարգի ուժերը կդիմադրե՞ն, թե՞ ոչ: Եթե չեն դիմադրելու և եթե նրանց համար կարևոր են համակարգային վերափոխումները, ապա ո՞րն է նրանց աշխուժությունը այդ հարցում: Թավշյա հեղափոխությունից հետո նրանք շարունակում են լինել մեծամասնություն՝ փաստացի: Ինչո՞ւ նրանք չեն ողողել օրակարգը համակարգային վերափոխման օրենսդրական նախագծերով, իսկ միակ, այսպես ասած, աղմկոտ նախաձեռնությունը եղել է նախորդ համակարգի պահպանությանն ուղղված հայտնի օրենքը, որ ընդունեցին հոկտեմբերի 2-ին, ընդ որում՝ հապճեպ: Դա վկայում է, որ համակարգային օրենսդրական փոփոխությունների գործընթացը ներկայիս խորհրդարանում անցկացնելու դեպքում այդ խորհրդարանի, ըստ էության, ապաքաղաքական մեծամասնությունը փորձելու էր օգտագործել ժամանակ շահելու և այսպես ասած՝ սողացող, լատենտ դիմակայության ամեն մի փոքր հնարավորություն անգամ: Եվ այդ ժամանակ հարկ էր լինելու յուրաքանչյուր օրինագծի, դրա յուրաքանչյուր կետի ընդունման համար հանրային ճնշում բանեցնել ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ եռյակի վրա, որը բացահայտվեց հոկտեմբերի 2-ին:

Արդյունքը լինելու էր այն, որ հանրությունը կորցնելու էր առնվազն մի քանի ամիս ժամանակ, չէր շահելու, ըստ էության, ոչ մի համակարգային ռեֆորմ, այդ ժամանակի կորստի արդյունքում ավելանալու էր այն իրավիճակի ռիսկը, երբ հասարակությունը աստիճանաբար սկսելու էր հիասթափվել կառավարությունից, ոչ թե խորհրդարանից, որովհետև գլխավոր պատասխանատվությունն այսօր Նիկոլ Փաշինյանի վրա է: Իսկ քանի որ խորհրդարանի ուժերն էլ երեսպաշտության փորձառու սուբյեկտներ են, նրանք պարբերաբար հայտարարելու էին, թե իրենք ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս և իրենց հետ պետք է անպայման երկխոսել: Այդ ամենի հետևանքը լինելու էր Հայաստանում ճգնաժամի խորացումը, որը ավելի շուտ մոտեցնելու էր թավշյա հեղափոխության, քան այդ հեղափոխության արդյունքում իր պարտությունն արձանագրած և սպառված համակարգի ձախողման կամ տապալման:

Ահա թե ինչու, անկախ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահից և ծրագրերից, հանրության զուտ շահը պահանջում է արտահերթ ընտրության օրակարգի հնարավորինս արագ իրականացում, այդպիսով ամբողջական իշխանափոխության և ըստ այդմ՝ հեղափոխական տրամաբանության ավարտի արձանագրում: Դրանից հետո հանրությունն արդեն աստիճանաբար կսկսի փոխել իշխանության հետ իր հարաբերության լեզուն և բովանդակությունը՝ դնելով շատ կոնկրետ համակարգային վերափոխումների պահանջներ և ձեռքին ունենալով գերակա քվեի փաստարկը, որը իշխանությանը այլևս չի թողնի մանևրի որևէ տեղ:

Խորհրդարանի արտահերթ ընտրության օրակարգի հետաձգումը մանևրի տեղ է թողնում թե՛ իշխանությանը, թե՛ նաև հին համակարգին՝ իր գոյությունը առնվազն պահպանելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում էլ աստիճանաբար իր գոյությունը պարտադրելու հարցում, որն, իհարկե, չի բերի նրանց իշխանության, բայց Հայաստանը կբերի ավելի երկարատև և արդեն ակտիվ ճգնաժամի, որովհետև այժմ պասիվ ճգնաժամի փուլում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում