Բելգիայի Մեհելեն քաղաքում Թոմաս Մորի անվան քոլեջի դասախոսները որոշել են լրտեսական տեխնոլոգիաներն օգտագործել հօգուտ կրթության: Նրանք անօդաչու թռչող սարք են մշակել, որն օգնում է կանխարգելել արտագրությունը քննությունների ժամանակ: Սակայն փորձարկվող սարքը դեռևս բավական աղմկոտ է: Այս մասին գրում է De Staandard թերթը;
Համացանցում ներկայացված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է քննության ժամանակ սարքը թռչում լսարանում` իր վրա ամրացված տեսախցիկով: Պլանշետային համակարգչի միջոցով թռիքչը ղեկավարում է դասախոսներից մեկը: Նույն էկրանի վրա արտացոլվում են տեսախցիկի ներկայացրած տվյալները, ինչն էլ թույլ է տալիս հետևել ուսանողներին:
Թռչող սարքը կարող է լսարանում մնալ մոտ 15 րոպե, որի ավարտից հետո վերալիցքավորման կարիք կունենա:










































