Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Մայնդորֆյան տիպի փաստաթուղթ կստորագրվի. Արմեն Մարտիրոսյան

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթին, նշեց, որ առաջին հայացքից այն ժողովրդավար ելույթ էր, սակայն, ըստ նրա, այն պետք է բաժանել երկու մասի, թե ելույթը ում էր հասցեագրված, և հասցեատերը ինչ աչքերով դիտեց ելույթը. «Եվրոպայի լսարանի համար ելույթը հավասարակշռված էր, ղեկավարի խոսքը հիմնված էր արժեքային համակարգի վրա, այսինքն՝ եվրոպական լսարանի և Եվրոպայի դիտողի համար ելույթը շատ լավ էր, բայց մեր աչքերով այն այլ էր, և չէր համապատախանում Հայաստանում առկա իրավիճակին։ Ավելին՝ պահանջ չդրվեց Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Նախընտրական շրջանում խոսվեց Ընտրական օրենսգրքի մասին, որով ընտրությունները կանցնեն շատ ավելի լավ, քան նախորդները, սակայն ոչինչ չի արվում փակված հեռուստատեսություններին եթեր տրամադրելու համար»։ «Ժառանգության» պատգամավորը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ելույթի 10-20 տոկոսը կիրականա։

Դիտարկում արվեց, թե Զարուհի Փոստանջյանի հարցը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, երկու կարծիք է ձևավորել. նախ՝ որ չի կարելի երկրից դուրս նման հայտարարություններ անել, և մյուսը՝ այն էականորեն նպաստեց Սերժ Սարգսյանի փիառին և ցույց տվեց, թե նա դեմոկրատ է։ Սակայն Արմեն Մարտիրոսյանը երկու կարծիքն էլ չկիսեց՝ պատճառաբանելով, որ Զարուհի Փոստանջյանը ինչպես Հայաստանում էր իրեն դրսևորում, այնպես էլ՝ Եվրոպայում, հետևաբար նրա արարքի մեջ արտասովոր ոչինչ չկա, ապա ինքը հարց ուղղեց՝ ի՞նչ է, Մարտի 1-ը սպիտակ սավան չէր՝ Զարուհի Փոստանջյանի ելո՞ւյթն էր սպիտակ սավան դիտվում:

Ինչ վերաբերում է նրան՝ Կազանում փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ, Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ նման պարագայում թե՛ Հայաստանի, թե՛ Արդրբեջանի հասարակությանը պետք է պատրաստեին փոխզիջումների, սակայն ներկա պահին ո՛չ Հայաստանում նման իրավիճակ կա, ո՛չ էլ Ադրբեջանում: Հետևաբար Մարտիրոսյանը կարծում է, որ մայնդորֆյան տիպի փաստաթուղթ կստորագրվի, ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքների վավերացմանը և բեկումնային ճեղքումներին, ապա նման զարգացումներ նա չի տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում