Monday, 06 05 2024
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

Ստորագրելուց կամ չստորագրելուց հետո

Այսօր, չնայած Կազանում տեղի է ունենալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական եռակողմ հանդիպումը, այդուհանդերձ երևի թե առավել կարևոր է ոչ թե հարցը, թե ինչ է լինելու Կազանում, այլ այն, թե ինչ է լինելու Կազանից հետո:

Ի՞նչ է լինելու, եթե ստորագրվի ինչ-որ համաձայնագիր, և ինչ է լինելու, եթե այդպիսի բան չլինի: Եթե ստորագրվում է, ապա բնականաբար կողմերը ձեռնմուխ են լինում այսպես ասած Խաղաղության համաձայնագրի մշակմանը: Այդ դեպքում ի՞նչ քաղաքական տրանսֆորմացիաներ են տեղի ունենում երկրների ներսում` ի՞նչ է լինում Ադրբեջանում, որտեղ ընդդիմությունը վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում: Ի՞նչ է լինում Հայաստանում, որտեղ իրավիճակը կարծես թե շատ ավելի հստակ է և հայտնի են քաղաքական ուժերի դիրքորոշումները: Ի՞նչ վարքագծային փոփոխություններ է ենթադրելու այդ ստորագրությունը Հայաստանի քաղաքական դաշտում: Ի՞նչ է անելու օրինակ Դաշնակցությունը, Ժառանգությունը, Ռոբերտ Քոչարյանն իրեն ինչպես է պահելու:

Այդ ուժերն են, որ Ղարաբաղի հարցում հանդես են գալիս առավել այսպես ասած «անզիջում» դիրքերից: Ի՞նչ է անելու Հայ ազգային կոնգրեսը, որը, քննադատելով Ղարաբաղի հարցում իշխանության մարտավարությունը, ռազմավարական իմաստով այդուհանդերձ ողջունում է փոխզիջումային կարգավորումը: Ի՞նչ են անելու կոնգրեսի մեջ այդ հարցում գաղափարական տարաձայնություններ ունեցող ուժերը:

Սրանք, թերևս, բավական հետաքրքրական հարցեր են, որոնց պատասխանն իհարկե դժվար է արագորեն և փոքր ֆորմատի մեջ գտնել, սակայն ակնհայտ է, որ ստորագրությունն իր մեջ պարունակում է բավական մեծ քաղաքական շարժերի պոտենցիալ, ինչը Հայաստանի իշխանությունը, ու նաև միջնորդ երկրները, չեն կարող, կամ չէին կարող թերևս հաշվի չառնել Կազանից առաջ: Ինչ վերաբերում է չստորագրելուց հետո հնարավոր զզարգացումներին, ապա այստեղ թերևս հարց է առաջանում` կլինի պատերազմ, թե այդուհանդերձ կեզրափակվի այսպես ասած ռուսական եռակողմանիության փուլը և միջնորդները նոր ֆորմատներ և գաղափարներ կորոնեն:

Պատերազմի հավանականություն իսկապես կա: Բայց դա իհարկե լինելու է ոչ թե Ադրբեջանի հուսահատ որոշումը, այլ միջնորդների համաձայնությունը: Եթե նրանք փակուղային իրավիճակից դուրս գալու գաղափարական ելքեր չգտնեն, ապա հնարավոր է սադրեն փոքր պատերազմ ինչ-որ իրավիճակ փոխելու կամ բանակցային նոր ալիք խթանելու համար, երբ ասենք որոշ կարճ ժամանակի անպտուղ բախումներից հետո կողմերը նորից կնստեն բանակցությունների սեղանին: Երկարատև պատերազմ հազիվ թե որևէ մեկը թույլ տա, քանի որ ներկայումս աշխարհում առանց այդ էլ մեծ են գերտերությունների կոնֆլիկտային տաք գլխացավերը, և հազիվ թե որևէ մեկն անմտություն ունենա համաձայնելու կրակի տալ վառոդի այն տակառը, որն իրենից ներկայացնում է հարավկովկասյան տարածաշրջանը:

Սակայն լոկալ, կարճատև պատերազմն ընդամենը հնարավոր զարգացումներից մեկն է, բայց ամենևին՝ ոչ ամենահավանականը կամ, առավել ևս, միակը: Ի վերջո, հավանականության տեսակետից ավելի մեծ է ֆորմատային փոփոխության հեռանկարը, երբ ասենք Մինսկի խումբը կփորձի կա՛մ ընդլայնվել, կա՛մ որոշակի կից` զուգահեռ գործընթացներ սկսել: Համենայն դեպս, Կազանում ստորագրելուց բացի, չստորագրելն էլ խոստանում է բավական հետաքրքրական զարգացումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում