Իռլանդիա-Թուրքիա չվերթի ժամանակ ուղևորը հարձակվել է Thomas Cook ավիաընկերության բորտուղեկցորդի վրա՝ տեղեկացնում է Daily Mirror-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Դալանամա օդանավակայանում վայրէջքից 45 րոպե առաջ։ Ուղևորը սկսել է օդանավի անձնակազմի և մյուս ուղեվորների հետ իրեն ագրեսիվ պահել։ Նրան հանգստացնելու փորձերը հաջողություն չեն ունեցել, ընդհակառակը, նա սկսել է հարձակվել բորտուղեկցորդների վրա և հրել է նրանց։
Նրան հնարավոր է եղել հանգստացնել, երբ միջամտել են մյուս ուղևորները, որոնք ոլորել են նրա ձեռքերը, իսկ անձնակազմի աշխատակիցները ձեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել բազկաթոռին։ Օդանավակայանում նրան դիմավորել են արդեն թուրք ոստիկանները։







































