Tuesday, 14 07 2026
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Դիվանագիտական անձնագրեր բաժանելը «չտեսություն է, նշանակում է թքած ունենալ պետության վրա». Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ մի շարք երկրներից ՀՀ դեսպաններին հետ կանչելուն և ընդգծեց, որ դա դիվանագիտական կորպուսի առողջացման համար դրական քայլ է. «Գործընթացը սկսվել է։ Պարզապես հիմա էլ անպայմանորեն պետք է այնպես անել, որ չկրկնվեն տարիներ շարունակ եղած սխալները։ Մի երևույթ կա, որը ես խորհուրդ կտայի չկրկնվի՝ խոսքը արտասահմանում մեր դեսպաններին երկարաժամկետ պահելու մասին է»։

Նավասարդյանի խոսքերով՝ երբ արտասահմանում երկարատև մնում են, այդ աշխատանքում դիվանագետի լոյալությունը աստիճանաբար իջնում է զրոյական մակարդակի. «Եվ սա երբեք լավ բանի չի բերում։ Եթե մարդը 5-10 տարի իր երկրում չի ապրում, շատ բան է կորցնում, նաև հոգեբանական խնդիր կա։ Հույս ունենանք, որ պրոֆեսիոնալ դիվանագետներ կգնան, որովհետև այդպիսիք արտաքին գործերի նախարարությունում շատ կան»։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև մամուլում աղմուկ հանած՝ նախկին իշխանությունների կողմից դիվանագիտական անձնագրեր բաժանելու փաստին. «Սա կմտնի պատմության անոմալիայի մեջ։ Փաստորեն նույնիսկ կրիմինալ մարդկանց են անձնագրեր բաժանել։ Այդ անձնագիր կրողը ահռելի մեծ պատասխանատվություն ունի ոչ միայն իր, այլ այդ երկրի համար։ Եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ երկրում զանցառություն է կատարում և նրա իսկությունն են պարզում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սկանդալ կարող է լինել»։

Նավասարդյանը հավելում է. «Այդ ամենի մեջ նաև չտեսություն կա, օրինակ՝ նախագահին ինչի՞ էր պետք իր անվտանգության աշխատակցին նման կարգավիճակ տալ։ Սա բացասական վերաբերմունք է երկրի ու պետության նկատմամբ։ Սա նշանակում է թքած ունենալ պետության վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում