ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դատի է տվել Tesla-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկին։ Նրան մեղադրում են ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու համար բավարար գումար ունենալու մասին արված հայտարարությամբ բաժնետերերին մոլորեցնելու մեջ:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը՝ ամերիկյան օրենսդրությամբ արգելվում է այդ տիպի ընկերությունների ղեկավարներին կեղծ հայտարարություններ անել, որոնք կարող են ազդել ներդրողների հետագա որոշումների վրա:
Համաձայն հանձնաժողովի ներկայացրած բողոքի՝ Tesla-ի բաժնետոմսերը գնելու մասին հայտարարություններ անելով, Մասկը չի հաստատել առանցքային համաձայնագրի պայմանները, այդ թվում՝ գներն ու ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
Իր հասցեին հնչեցված մեղադրանքներին ի պատասխան՝ Մասկը հայտարարել է, որ մեղադրանքն անհիմն է համարում և խիստ հիասթափված է: «Ես միշտ գործում եմ՝ ելնելով ճշմարտության, թափանցիկության և ներդրողների շահերից:










































