Sunday, 12 07 2026
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

Կամավորությունը՝ արժեհամակարգ

 

Երկրին ու հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը դարձյալ համախմբել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներին: Համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում շինարարություն է ընթանում հանրապետության տարբեր մարզերում:

Բնակարանաշինության աշխատանքներն առաջնորդում են գործակցող ընկերությունների ղեկավարները՝ սեփական օրինակով արժևորելով կամավորության դերը: Տարբեր մասնագիտության տեր մարդկանց շարունակում է ոգևորել մեկ ուրիշին օգտակար լինելու ձգտումը: Այս անգամ շինաշխատանքները տարվել են Ավդալյանների բակում:

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող ընտանիքն ութ տարի առաջ սկսել է տան շինարարությունը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն: Վաղեմի երազանք մնացած տունը միայն վերջերս է սկսել ավարտուն տեսք ստանալ: Կամավորների թիմի հերթական առաջադրանքը եղել է կառուցածը խոնավությունից պաշտպանելը. իրականացվել են  մայթերի բետոնացման աշխատանքներ:

Սարմենը՝ ընտանիքի հայրը, կնոջ և երկու երեխաների հետ ապրում է հայրական տանը: Այստեղ պայմանները բավարար չեն անգամ մեկ ընտանիքի համար: Փոքր բնակմակերեսի պատճառով եղբոր ամուսնության հարցը նույնիսկ չի քննարկվում: Երիտասարդ ընտանիքը մինչև տարեվերջ կտեղափոխվի նոր տուն՝ լուծելի դարձնելով նաև այդ հարցը:

«Մեր ընտանիքը գյուղում բնակվող, առավոտից իրիկուն հանգիստ ու դադար չունեցող ընտանիքներից մեկն է: Թվում է, թե դա բավարար պայման էր նպատակին հասնելու համար, բայց, երկար տարիներ աշխատելով, մենք կարողացանք միայն տան պատերը կառուցել ու ծածկն անել: Եթե չլիներ ձեր օգնությունը, մեր երազած տունը գուցե դեռ երկար ժամանակ կիսակառույց էլ  կմնար»,- ասել է Սարմենը:

«Հպարտ եմ տեսնել, թե ինչպես են տարբեր մասնագիտության տեր մարդիկ համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Տարիներ շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աշխատակիցները կամավորական սկզբունքով աշխատանքներ են իրականացնում հանրապետության տարբեր մարզերում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մտածելակերպը, իրերն ու երևույթներն ընկալելու և գնահատելու՝ իր մոտեցումը: Ամեն մեկն անցել է կյանքի՝ իրարից միանգամայն տարբերվող ճանապարհներով: Մի հարցում, սակայն, բոլորին միավորում է ընդհանուրը՝ մեր հայրենակիցներին օգտակար լինելու ձգտումը: Մենք համոզված ենք, որ այսպես է կառուցվում տուն ու երկիր», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Տուն կառուցելն  ամենանվիրականն ու կարևորն նպատակն է ամեն ընտանիքի համար: Չորս պատերն ու ամուր տանիքը ոչ միայն կեցության վայր են, այլև ապագա կառուցելու հենակետ ու երազելու միջավայր: Կարծում եմ, որ մեր մեկնած օգնության ձեռքն ընդամենը այն ուժն է, որն ընտանիքին կանգնեցնում է ամուր հողի վրա: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտանիքները հեշտությամբ են լուծում մնացած բոլոր խնդիրները»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի 10 մարզում իրականացվող ծրագիրը ոչ միայն երջանկության, այլև լավատեսության հնարավորություն է ստեղծել շատ ընտանիքների համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում