Friday, 24 07 2026
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում

Ռոբերտ Քոչարյանի արձագանքը 81 տոկոսին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որով փորձում է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը: Թե հատկապես ինչի մասին է խոսքը, ինչ հայտարարության կամ քայլի, որով նա համարում է իր արժանապատվությունն ու համբավը ոտնահարված, պարզ չէ: Հավանաբար Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկելու է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանը «քաղաքական դիակ» է: Իհարկե, դա միայն ենթադրություն է, որովհետև հնարավոր է դատական հայցի պատճառն այլ հայտարարություն է, որ կարող է արած լինել Նիկոլ Փաշինյանը:

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին հայտարարվում է Երևանի արտահերթ ընտրությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունենալով 81 տոկոս քվեն՝ հայտարարել է Երևան վերադառնալուն պես խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը օրակարգ բերելու մասին: Դրանից հետո, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն օրակարգ է բերում Փաշինյանի դեմ դատական հայցը: Ինչ հարց է դրանով նա փորձում լուծել: Հավանաբար խնդիրն ընդամենը, այսպես ասած, բարոյահոգեբանական միավորներ հավաքելն է, չի բացառվում նաև խորհրդարանի ուժերին բարոյահոգեբանական լիցքեր հաղորդելը, որ նրանք դիմադրեն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի արտահերթ ընտրության հարցն առաջ մղելու հարցում:

Ակնհայտ է, որ Փաշինյանն արագացնում է, քան ակնկալվում էր, և նա կարծես թե գնում է մինչև տարեվերջ կամ մինչև ձմռան ավարտ արտահերթ ընտրություն անցկացնելու: Իսկ ինչքան ժամանակը լինի կարճ, այնքան Ռոբերտ Քոչարյանի համար դժվար կլինի պատրաստվել ընտրությանը: Իսկ նա հայտարարել է, որ մտադիր է մասնակցել: Մինչդեռ Քոչարյանը դեռ չի ընտրել, թե ինչ ֆորմատով է ուզում մասնակցել: Միևնույն ժանանակ, Երևանի ընտրության պատկերը բոլորովին լավ տեղեկություն չէր երկրորդ նախագահի համար: Այսինքն՝ նրա համար ակնհայտ է, որ այսպես ասած՝ պատրաստի ֆորմատի տարբերակից գործնականում զուրկ է, և մնում է սկսել զրոյից: Մինչդեռ զրոյից սկսելու համար պետք է ահռելի ժամանակ, որից նա, փաստորեն, զրկվում է: Թեև, իհարկե, ամենևին այնպես չէ, որ մայիսին ընտրություն անցկացնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող էր ակնկալել շոշափելի հաջողություններ:

Բանն այն է, որ այս դեպքում առանցքային է մեկ այլ հարց էլ: Խնդիրը միայն մասնակցությունը չէ, այլ նաև այն, որ ներկայիս իրավիճակը իր՝ այսպես ասած, հակադրության, անորոշության, իշխանության ամբողջական չձևավորվածության պայմաններում հնարավորություն է տալիս իշխանության հանդեպ կիրառել մանր խոցումների կամ քայքայումների մարտավարություն: Ինչքանով է դրա հաջողության հեռանկարը մեծ, այլ հարց է, սակայն գործնականում երկրորդ նախագահը չունի էլ անելու ուրիշ բան: Միևնույն ժամանակ, նա թերևս ակնկալում է, որ տևական ժամանակի մեջ այդ մարտավարությունը կարող է բերել որոշակի արդյունքի: Մինչդեռ, եթե խորհրդարանի ընտրությունը լինում է շուտ, ապա ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը զրկվում է երկար ժամկետից, այսինքն՝ կորցնում է առնվազն 4-5 ամիս, ինչը շատ մեծ ժամանակ չէ, սակայն, ըստ էության, քիչ էլ չէ այն մարտավարության համար, որին ապավինում է երկրորդ նախագահը: Այդ պայմաններում նա թերևս ակնկալում է ժամանակ ձգել, ինչքան կարող է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում