Friday, 10 07 2026
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ

10 ամենամեծ գաղտնիքները, որոնք չեն բացահայտվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Foreign Policy

Խորհրդային Միության փլուզումից անցել է 20 տարի, սակայն կան բազմաթիվ գաղտնիքներ, որոնք դեռ չեն բացահայտվել: Foreign Policy ամսագիրը հրապարակել է 10 ամենամեծ և բացահայտման արժանի գաղտնիքների ցուցակը: Գաղտնիքները դասավորված են պատահական սկզբունքով և ոչ ըստ կարևորության:

1. ԽՄԿԿ ոսկու և դոլարների ճակատագիրը, որը շարունակում է գաղտնիք մնալ: Օտարեկրյա լրատվամիջոցների տեղեկություններով` այդ միջոցները եղել են արտասահմանյան բանկերում, սակայն դրա ապացույցները դեռ ներկայացված չեն: Այս հարցով Ռուսաստանի 90-ականների սկզբի վարչապետի պատվերով զբաղվել է նաև Kroll Associates գործակալությունը, սակայն՝ ապարդյուն:
2. Մյուս գաղտնիքը վերաբերում է շարժական ատոմային զենքի արտադրությանը: Գեներալ լեբեդը 1997թ.-ին պնդում էր, որ ՌԴ հատուկ ծառայություններն ունեն մոտ 100 «ճամպրուկային» ատոմային զենքեր, որոնց հզորությունը կազմում է մոտ մեկ կիլոտոննա: Ընդ որում խոսվում է, որ դրանց կեսը կորել է: ՌԴ պաշտապնության նախարարությունը հերքում է նման զենքի գոյությունը:
3. Գաղտնիք է նաև, թե ինչու 1986թ. միայն երկու շաբաթ անց Գորբաչովը հայտարարեց, որ տեղի է ունեցել պայթյուն Չերնոբիլի ատոմակայանում: Foreign Policy կասկած է հայտնում, թե ինչու է «խոսքի մարդն» համբավն ունեցող Գորբաչովն այդ օրերին պարալիզացված եղել:
4. Ամսագիրը գաղտնիք է համարում նաև այն, ինչ կապված է ԽՍՀՄ-ում կենսաբանական զենքի արտադրության մասնրամասնություններին` հարց ուղղելով, թե ինչ է պատահել այդ հետազոտությունների արդյունքների հետ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Նշվում է նաև, որ ԽՍՀՄ-ը իբր քիմիական զենք է օգտագործել գերմանացիների դեմ 1942թ. Ստալինգրադի պատերազմի ժամանակ` գերմանացիների բազաները վարակելով վտանգավոր հիվանդությամբ կրծողների միջոցով:
5. 1962թ. Կարիբյան ծովի ճգնաժամի հետ կապված մանրամասնությունները, թե ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն կանգնել էին միջուկային իրական բախման վտանգի առաջ, նույնպես մշուշով են պատված:
6. Հետաքրքրական են համարվում նաև ԿԳԲ-ի կողմից կենսաբանական զենքի օգտագործման մանրամասները, որոնք իրականացվել են «Ֆլեյտա» օպերացիայի շրջանակներում:
7. Հայտնի չէ, թե ինչու են խորհրդային հատուկ ծառայությունները տեղեկություններ հավաքել ԱՄՆ-ի կողմից սպասվող առաջին ատոմային հարվածի հետ կապված: Հայտնի չէ նաև, թե որտեղից են հայտնվել այդ տեղեկությունները:
8. Մինչև հիմա հայտնի չէ, թե ում համար է նախատեսված եղել ստորգետնյա բունկերն ուրալում, որը հայտնի էր «Գրոտ» անվանումով: Չճշտված տեղեկություններով` այստեղ պետք է տեղակայվեր հրթիռա-ռազմավարական ուժերի շտաբը, որը պետք է գործեր նույնիսկ միջուկային ռմբակոծության ժամանակ:
9. Երկար տարիներ գաղտնիք է մնում այն, թե որքան գումար է ծախսվել ԽՍՀՄ-ում պաշտպանական կարիքների համար: Այս թվերի պարզաբանումը լրացուցիչ լույս կսփռի այլ խնդիրների պարզաբանման համար:
10. Foreign Policy ամսագրի համար գաղտնիք է մնում ԽՍՀՄ արտաքին հետախուզության արդյունավետության խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում