Monday, 20 07 2026
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել

Արմեն Մազմանյանը այն եզակի արվեստագետներից էր, ով չէր վարանում ծայրահեղ վիճակներից. ԿԳՆ

ԿԳՆ-ից հայտնում են՝ խոր վշտով տեղեկացանք Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին:
Անժամանակ ընդհատված ամեն մի կյանք մեծագույն ողբերգություն է, առավել ևս մարդու, ում վստահված է բնագավառի ապագան երաշխավորելու բարդ ու պատասխանատու գործը: Նրան սիրում էին ուսանողներն ու ընկերները, նա այն եզակի արվեստագետներից էր, ով չէր վարանում ծայրահեղ վիճակներից, փորձարարությունից ու ձախողումներից, փնտրում և գտնում էր օժտված մարդկանց ու տալիս աշխատելու հնարավորություն: Երիտասարդ սերնդի համակրանքը նախ և առաջ այս հատկանիշներով էր պայմանավորված: Արմեն Մազմանյանը զգում էր իր ժամանակը, գիտակցում արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը և հետևողական քայլերով իրականացնում դրանք՝ ըստ իր համոզումների ու ըմբռնումների: Նրա հետ կարող էին չհամաձայնել, հաճախ բանավիճել, բայց Մազմանյանն ընտրել էր մի ուղի, որը պահանջում էր մշտապես լինել հասարակական ուշադրության կենտրոնում, շարժել հանրային կարծիքը՝ չլինելով երբեք անտարբեր կամ չեզոք:

Արմեն Աղասու Մազմանյանը ծնվել է 1960 թ., Երևանում: 1978-83 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Որոնող բնավորությունը և ստեղծագործ խառնվածքը նրան մղում են կազմակերպչական գործունեության, ու նա մեկը մյուսի հետևից հիմնադրում է «Գոյ» թատրոն-լաբորատորիան, «Գոյակ» Մշակույթի զարգացման գործարարական ընկերակցությունը, «Ազատ արվեստի ակումբը», «Հայարտ», «Ազատ թատրոն» նախագծերը, ակտիվորեն մասնակցում «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի հիմնադրման աշխատանքներին:

Ա. Մազմանյանը բեմադրել է տասնյակից ավելի պիեսներ, այդ թվում՝ Վ. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը» (1987), Լ. Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» (1989), «Նժդեհյան ընթերցումները» (2002), Գ.Նժդեհի «Հայաստան և ճշմարտությունը» (2004), Ալ. Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» (2005), Պ. Վայսի «Մարատ-Սադը» (2009), Տ. Գուերայի «Մեղրը կամ յոթ ուղերձ նահանգապետին» (2010): Նրա արտիստական խառնվածքը դրսևորվել է նաև բեմում և կինոյում (Համլետ, դերեր Մ.Դովլաթյանի «Ընտրություն», Տ.Քյոսայանի «Տղամարդկային գործ» ֆիլմերում): Ա. Մազմանյանը եղել է նաև բազմաթիվ միջոցառումների, ցուցահանդեսների, հեռուստաշոուների և փառատոների հեղինակ, բեմադրիչ ու պրոդյուսեր:

Լինելով Արցախյան ազատամարտի մասնակից՝ «Մուշ» զորամիավորման հրամանատար, նա հետագայում էլ ամուր է պահել իր կապը ՀՀ Զինված ուժերի հետ՝ այս անգամ գործի դնելով իր մասնագիտական կարողությունները և հանդես գալով որպես հայոց բանակին առնչվող նշանակալից միջոցառումների, տոնական հանդիսությունների կազմակերպիչ ու բեմադրող:

Արմեն Մազմանյանի կյանքի բեկումնային իրադարձություններից էր 2011 թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելը: Նրա ղեկավարության օրոք արդիականացվում է տեխնիկական համակարգը, տեղի են ունենում կադրային և կառուցվածքային փոփոխություններ, ընդլայնվում են բուհի միջազգային համագործակցության շրջանակները, հիմք է դրվում կինոռեժիսորների բարձրագույն կուրսերին, հեղինակավոր արվեստագետների մասնակցությամբ կազմակերպվում են վարպետության դասեր ու վերապատրաստման դասընթացներ, որոնք հնարավորություն տվեցին ուսանողներին՝ ներկայացնել իրենց գործերը նաև արտերկրում:

Ընդամենն ամիսներ էին մնացել ԵԹԿՊԻ-ի 70-ամյա հոբելյանին, որը, ըստ Մազմանյանի մտահղացման, պետք է իմաստավորվեր երկու կարևորագույն իրադարձությամբ՝ Թատերական դպրոցների ռեկտորների միջազգային կոնֆերանսով և Թատերական դպրոցների միջազգային փառատոնով, բայց ավաղ…

Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքի անդամներին, ընկերներին և արվեստակիցներին: Համբերություն և մխիթարանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում