Եգիպտոսում ծայրահեղականները առևանգել են զբոսաշրջային արդյունաբերության աշխատակիցների արհմիության ղեկավարին և նրա երեք տեղակալներին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, առևանգումը տեղի է ունեցել հունվարի 7-ի երեկոյան՝ Սինայի թերակղզում, Շարմ Էլ-Շեյխ տանող մայրուղու վրա:
Մամդուհ Մուհամադ Ահմեդը և նրա երեք աշխատակիցները մեկնել էին՝ մասնակցելու եգիպտացի արհմիությունների համաժողովին, որը պետք է կայանար Սինայում՝ հինգշաբթի:
Առևանգման պատասխանատվությունը ստանձնել է «Անսար բեյթ Ալ-Մակդիս» (Երուսաղեմի պաշտպաններ) ծայրահեղական խմբավորումը: Սինայի թերակղզու հյուսիսում գործող գրոհային իսլամիստներն արդեն համապատասխան հաղորդագրությունը տեղակայել են Twitter-ում:








































