Sunday, 05 05 2024
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները

Այդ տարիքում չեն փոխվում․ Քոչարյանին իր ոչ մի սխալ դաս չեղավ

Քաղաքականություն վերադարձի մասին հայտարարությունից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործնականում շարունակում է բևեռացման գործընթացը, որը սկսել էր իր հայտնի հայտարարությամբ, խոսքը տվյալ դեպքում ամենևին երկբևեռության մասին, չէ, այլ Հայաստանում միաբևեռ իրավիճակի ձևավորման: Այդ իմաստով Քոչարյանը իրավացի է, երբ հայտարարում է, թե ունի կոնսոլիդացնող մեծ ներուժ, դա ակնառու է, պարզապես ամբողջ ինտրիգն այն է, որ Քոչարյանն ունի ոչ թե իր շուրջը, այլ նոր իշխանության շուրջը կոսնոլիդացնելու մեծ ներուժ, և որքան նա ավելի ակտիվ է դրսևորվում հրապարակային քաղաքականության տիրույթում, այնքան ավելի նկատելի է դառնում այդ ներուժի էֆեկտը հանրության և նոր իշխանության համար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին լեզվաբան Նարինե Դիլբարյանը, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Երևանի ավագանու ընտրությունների կարևորությունը խաթարվեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների  գաղտնալսված և ձայնագրված հեռախոսազրույցի հրապարակմամբ՝ Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ այդ ձայնագրության հրապարակմամբ՝ նպատակ ունեին ցնցում առաջացնել և գործադիր իշխանությանը ուղարկել հաղորդագրություններ ձևավորվող նոր բևեռի մասին:

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ գաղտնալսումն ինքնին հանդիսանում է վարկաբեկիչ տեղեկություն կամ կոմպրոմատ: «Կոմպրոմատը օգտագործվել է բոլոր ժամանակներում բոլոր քաղաքական համակարգերում… Կոմպրոմատը 5 բնույթ ունի՝ ճշմարտություն, կիսաճշմարտություն, թվացյալ ճշմարտություն, ոչ ճիշտ, սուտ:

Տեսականորեն հնարավոր է, որ այս կոմպրոմատը մի քանի հեղինակ ունի. առաջինը՝ նախկին իշխանության ներկայացուցիչները կարող են լինել՝ կապված կամ չկապված երկրորդ նախագահի հետ: Կոմպրոմատը պիտի ինչ-որ նպատակի ծառայի: Նպատակը վարչապետի վարկանիշին հարվածելն էր: Երկրորդ՝ Փաշինյանի մրցակից ուժերից մեկը կարող է այդպիսի կոմպրոմատ օգտագործել, որպեսզի ավագանու ընտրությունների ժամանակ նրա կողմից առաջադրված թեկնածուի վարկանիշն ընկնի: Երրորդ՝ Ռուսաստանի կողմից կարող էր օգտագործվել. միգուցե Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Փաշինյանը ինչ-որ հարցերում զիջման չէր գնացել կամ գուցե ՌԴ-ն աջակցում է ոչ այն ուժերին, որոնք այսօր իշխանության գլուխ են: Չորրորդ՝ վարչապետի կամ իր թիմակիցների կողմից կարող է շրջանառության մեջ դրված լինել՝ օգտագործելով իրենց նպատակների համար: Հինգերորդ՝ սա կարող է լինել նաև Արևմուտքի կողմից, որովհետև վերջերս վարչապետը Ռուսաստանի տեսուչներին հրավիրեց Հայաստան որոշ լաբորատորիաներում ուսումնասիրություներ կատարելու, և դա դրվեց շրջանառության մեջ, որ ասեն՝ չափդ ճանաչիր: Թե իրականում որն է սրանցից, չենք կարող ասել»:

«Սա տեղեկատվական անվտանգության խնդիր է, առնվազն պետք է արգելվի այդ կարևորագույն պաշտոնյաներին՝ օգտվելու այն օպերատորների ծառայությունից, որոնց վերահսկիչ փաթեթը պատկանում է արտասահմանյան ընկերությունների,- նշեց Կ. Սարգսյանը: – Ոչ մի քաղաքական ուժի ձեռքում նման ռեսուրս չկա, որ կարողանար գաղտնալսել այդ զրույցը, բացի այն մարդուց, ով արձագանքեց. արձագանքեց այն մարդը, ով կազմակերպել էր գաղտնալսումը»:

Ն.Դիլբարյանը նկատեց, որ Քոչարյանը, անդրադառնալով այդ ձայնագրության հրապարակմանը, չարեց արձանագրում, որ դա ապտակ էր հայոց պետականությանը: Նրա խոսքով՝ Քոչարյանը Մարտի 1-ի համար երբեք մեղքի զգացում չունեցավ:

«Նիկոլ Փաշինյանը դեռ կփոշմանի, որ որոշել է հետս գլուխ դնել»,- անդրադառնալով «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Քոչարյանի այս արտահայտությանը՝ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ Քոչարյանի մտածելակերպում փոփոխություն այլևս չի լինի. «Նա այն տարիքում չէ, որ փոխվի»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում