Monday, 20 07 2026
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի

Սերժ Սարգսյանը կարող է բացել ոճրագործության խոհանոցը․ Լևոն Զուրաբյան

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը և հրապարակումը ինչ ազդեցություն կարող է թողնել Մարտի 1-ի գործով քննության և քաղաքականության վրա, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց. «Սա ուղղված է Հայաստանի իշխանության դեմ, այն գործընթացի դեմ, որը Հայաստանում գնում է. կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, Մարտի 1-ի բացահայտման գործընթացը, մենաշնորհների վերացում: Կան մարդիկ, որոնք, զարմանալի կլիներ, որ կատաղի դիմադրություն չցուցաբերեին… Սա վտանգավոր է, բայց մեծ ողբերգություն պետք չէ դարձնել»:

ՀԱԿ փոխնախագահը նաև ընդգծեց, որ ընդդիմությանը հետևելը և գաղտնալսելը «եղել է Ռոբերտի և Սերժի գործելաոճը»:

«Սրանով փորձում են վարկաբեկել Մարտի 1-ի բացահայտման գործընթացը: Սրանից օգտվել են Ռ. Քոչարյանը և նրանք, ովքեր դարձել են այս քննության գլխավոր օբյեկտը, ու սա օգտագործելու են և՛ իշխանության դեմ, և՛ Քննչական մարմնի դեմ»,- նշեց Զուրաբյանը:

«Քոչարյանը վայելում էր իր թալանած հարստությունները, և ինչ-որ պահից նոր իշխանությունը, տված խոստման համաձայն, բացեց Մարտի 1-ի գործը, քննության համար բոլոր ապացույցները կան, և Ռ. Քոչարյանը պետք է կանչվեր պատասխանության: Այդ պահից սկսած՝ նա սկսեց ակտիվ քաղաքական գործունեություն, որպեսզի խուսափի քրեական պատասխանատվությունից: Հիմա նա, ըստ էության, քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, միայն նրա փաստաբաններն են հայտարարություններով հանդես գալիս»,- նշեց Լ. Զուրաբյանը:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն արգելակելու է «շնաձկների» կալանավորումը և Մարտի 1-ի բացահայտումը, իսկ նոր իշխանությունը, ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն նվիրվարծ են Մարտի 1-ի բացահայտման գործին:
«Սերժ Սարգսյանը կարող է բացել ոճրագործության խոհանոցը, իսկ դա քննության համար շատ կարևոր է, և սա է, որ ի հայտ է բերելու Մարտի 1-ի ոճրագործներին»,- ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում