ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության նորընտիր ղեկավար Լենա Նազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իրեն խմբակցության ղեկավար ընտրելու համար:
Նրա ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների պատգամավորներին՝ ինձ ԵԼՔ խմբակցության ղեկավար ընտրելու համար: Անկախ բոլոր գաղափարական տարաձայնություններից ու Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու հանգամանքից, կարծում եմ, որ Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցությունը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ՝ այն է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Շնորհակալություն նաև իմ աջակիցներին, որ ուրախացել են պարտավորություններիս եռապատկման կապակցությամբ»:







































