Wednesday, 15 07 2026
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում ունեցած ելույթում մանրամասներ ներկայացրեց 2008թ. մարտի 1-ի և դրան նախորդած իրադարձությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այդ օրվանից, ժամը 12:00-ից երկրում հայտարարում է արտակարգ դրություն:

«Արտակարգ դրությունը ոչ թե 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերն է հայտարարվել, այլ դա եղել է միայն պաշտոնական մասը: Դա հայտարարվել է 2008թ. փետրվարի 23-ին, և դա ապացուցված է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր: Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: Ու այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ներքին զորքերի զինծառայող, շարքային Տիգրան Աբգարյանը գեներալների աչքերի առաջ գնդակահարվել է Լեոյի փողոցում: «Բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա, բանակից հագուստ է տարվել և բաժանվել օլիգարխների թիկնապահներին կառավարության շենքում, բաժանվել են նաև ավտոմատներ: Մեր օպերատիվ տեղեկություններով մարտի 1-ի առավոտյան հենց հրահանգ է եղել ջարդուփշուր անել ժողովրդին: Այն փաստաթղթերը, որ հետո ցույց են տրվել, հետագայում են սարքվել: Եվ դրա մասին մենք ունենք շատ կոնկրետ օպերատիվ տեղեկություններ: Բարձրաստիճան պաշտոնյաները, ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգով ստել են փաստահավաք խմբին: Այո, նախագահականից զինվորականները ստացել են հրահանգներ գնալ փաստահավաք խումբ և խաբել փաստահավաք խմբին, սուտ ասել: Նրանք նաև բանակը սարքել են իրենց անձնական վարձկաններ»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում