Friday, 10 07 2026
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին

Հեղափոխության եվրոպական «պարապության» հետևանքները

Ռուսաստանի իշխանությունը, մեծ հաշվով, կարողացել է հասնել նրան, որ Հայաստանում ձևավորվել է վերահսկելի երկբևեռ քաղաքական համակարգ, որի դերակատարները խաղում են մեկ ուղղության վրա, ինչի դրսևորումներից մեկը թերևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա էմոցիոնալ գնահատականներն էին, որոնք նա տվել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Դիվանագիտական հարաբերություններում էյֆորիկ ձևակերպումները հաճախ հակառակ էֆեկտն են ունենում՝ կասկածներ առաջացնելով, թե դրանք արվում են իրական պրոբլեմները քողարկելու նպատակով։

Ինչևէ փաստն այն է, որ Հայաստանի քաղաքականության եվրոպական ուղղությունը կաղում է։ Հարցն այստեղ այն չէ, որ եվրոպական առաջնորդները Երևան չեն գալիս կամ Նիկոլ Փաշինյանը Եվրոպա չի մեկնում։ Եթե այս տրամաբանությամբ մոտենանք խնդրին, ամեն բան նույնիսկ հրաշալի է, որովհետև Եվրոպայի առաջատար համարվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հյուրընկալվել է Երևանում, իսկ մի քանի օրից Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին հյուրընկալվելու է արդեն Նիկոլ Փաշինյանը։ Սակայն սա ամենևին արտաքին քաղաքականության արդյունավետությունը գնահատելու միակ ցուցիչը չէ։ Ի վերջո, Փաշինյանն ու Պուտինն արդեն երեք անգամ հանդիպել են, սակայն դրանից հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմները կարծես չեն պակասել։

Եվրոպական ուղղության վրա հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը չունի կոնցեպցիա, ինստիտուցիոնալ աշխատանքի ցանկություն կամ փորձ, ինչից հմտորեն օգտվում են հին համակարգի ներկայացուցիչները՝ հին մայրցամաքի քաղաքական էլիտայի մոտ ոչ ադեկվատ կարծիք ձևավորելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, զարգացումների վերաբերյալ։

Հներին կարելի է անվերջ մեղադրել, քննադատել, պիտակավորել, սակայն նրանք մեղավոր չեն, որ Նիկոլ Փաշինյանի թիմը չի կարողանում նոր համակարգ ստեղծել։

Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլի հետ ու այդ հանդիպման արդյունքում վերջինս իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ։ «․․․Չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին և լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը: Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,- գրել է Դոլը:

ԵԺԿ նախագահը գրեթե դասագրքային ճշմարտություն է ասել, որովհետև արևմտյան դեմոկրատիայի համար քաղաքացիական դրսևորումները լեգիտիմացվում են միայն ընտրությունների ինստիտուտի միջոցով՝ քաղաքական լեգալ հարթակներում։

Սակայն՝ երբ այդ ճշմարտությունն ասվում է հայաստանյան այսօրվա իրականության համատեքստում, տպավորություն է ստեղծվում, թե իբր Փաշինյանի կառավարությունը ոտնձգություն է կատարում խորհրդարանական ժողովրդավարության դեմ։

Իրականում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջը ոչ թե գործադիր իշախանության շանտաժն է կամ քմահաճությունն, այլ՝ հեղափոխությամբ պայմանավորված օրինաչափությունն ու դրան հակադրվելն է ոտնձգություն պառլամենտարիզմի սկազբունքին։ Եթե Եվրոպայի առաջատար կուսակցությունն, այնուամենայնիվ, ունի աղճատված կարծիք, ապա մեղավորներ պետք է փնտրել միայն Հայաստանի իշխանության միջանցքներում․ իշխանության եկած թիմը դեռևս չի սովորել պատշաճ, համակարգային աշխատանք տանել գործընկերների հետ։ Ի դեպ, զարմանալի է, որ իրեն անընդհատ հեղափոխության հետ ասոցացնող «Ժառանգություն» կուսակցությունը, որը ԵԺԿ անդամ է, բավարար արդյունավետությամբ չի աշխատում իր եվրոպական գործընկերների հետ։ Մինչդեռ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը իր հեղափոխական ավանդը կարող էր կապիտալիզացնել ոչ թե անընդհատ այդ մասին խոսելով, այլ՝ իր քաղաքական կողմնորոշումը ինստիտուցիոնալիզացնելով, փորձելով հեղափոխության պլատֆորմի վրա ձևավորել արևմտյան առանցք։

Սակայն Դոլի հայտարարությունն իր մեջ ռացիոնալության մեծ ռեսուրս ունի։ Հայտարարության մեջ քաղաքացիական դրսևորումներն ու խորհրդարանական ժողովրդավարությունն իրար ոչ հակադրվում, այլ՝ փոխլրացնում են։ Դոլը շեշտը դնում է գործընթացի լեգիտիմության անհրաժեշտության վրա։ Այս համատեքստում այնքան էլ ռացիոնալ չէ խորհրհրարանական արտահերթ ընտրությունների օրակարգը «ծանրաբեռնել» սահմանդրական փոփոխությունների առաջարկությամբ։ Երբ սահմանադրությունը փոխվում է իշխանության ձևավորման գործընթացի համատեքստում, դուռ է բացվում քաղաքական շահարկումների համար, որոնք, ի վերջո, ազդում են գործընթացի, տվյալ դեպքում՝ ընտրությունների լեգիտիմության վրա։

Խորհրդարանի արտահերթ ընտրություններին պետք է հասնել երկխոսության ու հասարակական ճնշման համադրմամբ։ ՀՀԿ-ն կոնսոլիդացվում է, երբ հեղափոխության թիմը պայքարը տեղափոխում է անտագոնիստական ռեժիմ։ Ուրեմն՝ պետք է հասնել նրան, որ հին համակարգի ներսում օբյեկտիվորեն գոյություն ունեցող հակասությունները թույլ չտան միասնական դիմադրության կազմակերպում։ Դրա բանալին երկխոսությունն է, որը ՀՀԿ-ին զրկում է կոնսոլիդացվելու մոտիվից կամ հասարակական ճնշումը, որը նախկին համակարգին զրկում է մանևրելու հնարավորությունից։

Հեղափոխական կառավարությունը պետք է մտածի ոչ թե սահմանադրական փոփոխություններ կատարելու, այլ հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, քանի դեռ հեղափոխական էյֆորիան պահպանվում է։ Ի վերջո, արտահերթ ընտրությունների անցկացման լեգիտիմության հիմքը հենց հասարակության պահանջն է։ Եթե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով մյուս տարվա գարնանը հասարակությունը կորցրած լինի սուբեկտությունն, օրինակ՝ հիասթափվելու հետևանքով, արտահերթ ընտրություններ հնարավոր չի լինի կազմակերպել ցանկացած պարագայում՝ անկախ այն հանգամանքից՝ փոխված է, թե ոչ՝ սահմանադրությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում