Tuesday, 14 07 2026
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան

Մանե Թանդիլյանը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է սոցիալական պաշտպանությանը և զբաղվածությանն առնչվող հարցեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարի տեղակալ Զոռնիցա Ռուսինովային։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, դեսպանի խորհրդական Պետեր Շտերևը և ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։ Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության, երեխայի իրավունքներին և զբաղվածությանը առնչվող հարցեր, ինչպես նաև հստակեցրել «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագրի վավերացմանն առնչվող կետերը։ 2018 թ․ փետրվարի 12-ին ստորագրված համաձայնագրիը արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով՝ վավերացնելու նպատակով։

«Համոզված եմ` համաձայնագրի վավերացումը հետո էլ ավելի արդյունավետ ու առարկայական կդարձնի մեր գործընկերությունը և հիմք կստեղծի երկկողմանի ձևաչափով իրականացվող նոր ծրագրերի համար»,- նշել է նախարարը։

Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան իր պատրաստակամությունն է հայտնել ամեն կերպ աջակցել այդ գործընկերությանը։

«Ուրախ եմ արձանագրել, որ շատ ու շատ ոլորտներում Հայաստանը բարեփոխման ճանապարհ է բռնել։ Որոշ ոլորտներում մենք այդ ճանապարը սկսել ենք մի քանի տարի առաջ ու համոզված եմ, մեր փորձառությունը կօգնի խուսափել մի շարք սխալներից, իսկ մեր երկրների պատմամշակութային նմանությունը կհեշտացնի մեր հաջող պատմությունների տեղայնացումը Հայաստանում»,- ասել է Զոռնիցա Ռուսինովան։

Նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ Բուլղարիայի Հանրապետությունը, լինելով Եվրոպական Միությանը ոչ վաղ անցյալում միացած երկիր, իր փորձառությամբ կարող է նաև օգտակար լինել Հայաստանի՝ ԵՄ-ի հանձնառությունների իրականացման ժամանակացույցի և գործողությունների քարտեզի մշակման և իրականացման գործում։

Զոռնիցա Ռուսինովան հավաստիացրել է, որ իրենց նախարարությունը բաց է փորձի փոխանակման և աշխատանքային ակտիվ համագործակցության համար և ևս մեկ անգամ հաստատել իրենց նախարարության հրավերը՝ հյուրընկալելու գործընկերներին Բուլղարիայի Հանրապետությունում։

Հիշեցնենք, որ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 4-5-ը անցկացվող «Հանուն ընտանիքների միասնության» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Երկօրյա միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում