Friday, 24 07 2026
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am

Պուտինը մնացել է կրիմինալի հույսին․ մտածելու բան ունի ոչ թե Հայաստանի ժողովուրդը, այլ ռուսական էլիտան

Վլադիմիր Պուտինն այսօր զանգել է Ռոբերտ Քոչարյանին և շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցում չի քննարկել վերջինիս դեմ քրեական հետապնդման հարցը․ լրագրողներին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքերով՝ Պուտինին ու Քոչարյանին կապում է երկարամյա լավ հարաբերությունները: «Պուտինն ու Քոչարյանը լավ հարաբերություններ են պահպանում, որոնք ենթակա չեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությանը»,- ասել է Պեսկովը:

Պուտին-Քոչարյան հարաբերությունները գուցե իսկապես չեն ենթարկվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությանը, մյուս կողմից՝ Պեսկովը չի անդրադարձել այն հարցին, թե արդյո՞ք նման հեռախոսազանգերն ազդեցություն ունենում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։

Եթե նույնիսկ տեղի ունեցածը բարեկամական, քաղաքավարական, այսպես կոչված՝ քաղաքական ենթատեքստ չունեցող զանգ է, ապա՝ միայն Պուտինի տեսանկյունից, իսկ նրա հայաստանյան զրուցակիցը, անկասկած, այդ հեռախոսազրույցը վերածելու է հակահեղափոխական ստրատեգիայի՝ փորձելով առավելագույն մոբիլիզացիա ապահովել իր ծրագրերի շուրջ։

Մյուս կողմից՝ Պեսկովն ակնհայտորեն անկեղծ չէ․ համենայն դեպս՝ ռուսական քաղաքական մշակույթում առանձնապես տարածված չէ նախկին նախագահներին զանգահարելու պրակտիկան, մանավանդ երբ վերջիններս սուր հակադրության մեջ են լինում գործող իշխանությունների հետ, որոնց ու Կրեմլին կապում են ընթացիկ գործընկերային հարաբերությունները։ Առավել ևս՝ ընդունված չէ այդ հեռախոսազրույցների մասին պաշտոնական տեղեկատվություն տարածելը, ինչը տեղի է ունեցել այս դեպքում։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Կրեմլին մոտ կանգնած լրատվական գործակալությունը զուգահեռաբար տեղեկատվություն է տարածել Միքայել Հարությունյանի արտահանձնումը մերժելու մասին, ապա ստացվում է՝ Մոսկվան նպատակային ստանձնել է Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանությունը, այլ խոսքով՝ ոճրագործության պատասխանատվությունը։

Իհարկե, ամեն ինչ այդքան պարզունակ ու միագիծ չէ՝ ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, ընդ որում՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի հարցում և թե՛ Մարտի 1-ի։

Շատ հնարավոր է, որ Մոսկվան ոչ այնքան զորակցել կամ քաջալերել է Քոչարյանին, որքան՝ նրա անձն ընդամենն օգտագործել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից իր խորքային դժգոհությունն արտահայտելու համար։ Ի դեպ, այս վարկածն ավելի հավանական է, մանավանդ՝ վաղը Սոչիում կայանալու է Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպումը, ու Մոսկվան, փաստորեն, անուղղակի ուղերձ է հասցեագրել նաև Բաքվին։

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Մոսկվան անհանգստացած է հենց Ռոբերտ Քոչարյանի ճակատագրով, սակայն նրան հուզում է ոչ այնքան Մարտի 1-ի գործը, որտեղ ռուսական հետքն արտահայտված է անուղղակիորեն, որքան՝ Հոկտեմբերի 27-ի գործը։ Հենց այս հանցագործությունն է Հայաստանում դրել ռուսական վասալության հիմքերը, որն արտահայտվում էր քրեաօլիգարխիկ համակարգի դեմքով։ Քոչարյանն ու Մոսկվան այս հանցագործության հիմնական շահառուներն են, ըստ այդմ՝ Հոկտեմբերի 27-ը կարող է դառնալ Պուտին-Քոչարյան «ռազմավարական» բարեկամության հիմնաքարը։

Սակայն, մեծ հաշվով, Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցը չպետք է այդքան անհանգստացնի մեր հասարակությանը։ Ի վերջո, Պուտինն ապրիլի 27-ին զանգահարել էր նաև Կարեն Կարապետյանին, ու այդ հեռախոսազրույցը դարձավ Կարապետյանի քաղաքական «հոգեհանգիստը»։ Պուտինը մեր հասարակության աչքերում չի կարող բարձրացնել Քոչարյանին, հակառակը՝ նրա պատճառով կարող է կորցնել այն նվազագույն հեղինակությունը, որ դեռ պահպանում է Հայաստանում։ Սակայն այս հարցն արդեն թող հուզի հենց Պուտինին ու նրա թիմին, որոնք Հայաստանում մնացել են բանտի ճանապարհին գտնվող կրիմինալի հույսին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում