Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատավարությանը մասնակցելու հրավեր չի ստացել, սակայն հրավերի դեպքում կաշկանդված չէ և պատրաստ է ներկայանել ու պնդել իր ցուցմունքները: Այս մասին Վալերի Օսիպյանն ասաց օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Բոլորդ գիտեք, որ ես մոտ 7-8 օր մնացել եմ ԶՊԾ գնդում՝ որպես պատանդ: Այնուհետև հարցաքննվել եմ, այս պահի դրությամբ ես դատարան չեմ հրավիրվել: Բայց կաշկանդված չեմ, հրավերի դեպքում կներկայանամ և կպնդեմ նախաքննության ժամանակ իմ տված ցուցմունքները»,- ընդգծեց Օսիպյանը:
Հայաստանում արդարադատություն իրականացնում է դատական համակարգը, այդ հարցով կխնդրեմ դիմեք դատարանին:










































