Thursday, 23 07 2026
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Էդվարդ Նալբանդյանի կոշտ մեղադրանքը Սերժ Սարգսյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե հողերի վերադարձի մասին հայտարարությունները «սին են, անհեթեթ և մոլորեցնող»: Այդպես նա արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նա արել էր օգոստոսի 17-ի հանրահավաքում: Փաշինյանն ասել էր, թե նախկին իշխանությունը փորձում է տեղեկատվական տարբեր աղբյուրների, կեղծ օգտատերերի միջոցով տարածել, թե իբր ինքը եկել է իշխանության «հող հանձնելու»: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրեն դրա համար մարդիկ են մեղադրում, որոնք իրենք են տարիներ շարունակ բանակցել «հող հանձնելու» շուրջ: Վարչապետը հայտարարեց, թե ինքը ի պաշտոնե այժմ տիրապետում է փաստաթղթային ամբողջ գործընթացին, որ եղել է բանակցության ընթացքում անցնող տարիներին:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեց, օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը՝ պահանջելով հրապարակել փաստաթղթերը և ապացուցել, որ նախորդ իշխանությունը «հող հանձնելու» շուրջ է բանակցել: Սակայն մինչ դա կանի Նիկոլ Փաշինյանը, երկու տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմից շաբաթներ անց այդ բանը առնվազն մասնակի արել է Սերժ Սարգսյանը՝ կազանյան փաստաթղթի առումով:

Ահա այդ իմաստով Աշոտյանի հայտարարությանը հաջորդած՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը, թե «հող հանձնելու» մասին խոսքերը «սին են, անհեթեթ ու մոլորեցնող», փաստացի ստացվում են ոչ այնքան պատասխան Նիկոլ Փաշինյանին, որքան կոշտ մեղադրանք Սերժ Սարգսյանին:

Բանն այն է, որ Սարգսյանը 2016 թվականի ապրիլին՝ քառօրյա պատերազմից մի քանի շաբաթ անց, «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Կազանի պլանի մասին: Նա հայտարարել է, որ 2011 թվականին Կազանի հանդիպումից առաջ գրեթե բոլորը համոզված էին, որ փաստաթուղթ է ստորագրվելու: Նրա խոսքով՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահները հորդորել են իրեն ու Ալիևին ցուցաբերել վճռականություն: «Բայց ես ասել էի, որ այսպիսի մեծ ակնկալիք պետք չի ունենալ, և Ալիևը չի ստորագրելու»,- ասում էր Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին: Նա ասել է, թե «մեր անձնական հանդիպումներում ես տեսնում էի, որ նա հակված է այլ ճանապարհով լուծելու»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն, իր համոզմունքով, անխուսափեի էին, և դրա համար Երևանն ասում էր համանախագահներին, միջնորդներին, որ տեսեք՝ հասունանում են գործողությունները, ժամանակն է վստահության միջոցներ, վերահսկողություն, հասցեական հայտարարություններ և այլն:

Այդպիսով, Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ բավական հստակ է տրամաբանությունը, որ Կազանի փաստաթուղթը չի ստորագրել Ալիևը: Ըստ այդմ՝ ենթադրվում է, ըստ տրամաբանության, որ Սերժ Սարգսյանն ինքը պատրաստ էր ստորագրել այդ փաստաթուղթը: Այլապես ինչո՞ւ նա պետք է ասեր, թե համանախագահներին հորդորում էր ակնկալիք չունենալ, քանի որ Բաքուն չի ստորագրի: Իսկ Կազանի փաստաթուղթը, համենայնդեպս, ըստ Սերժ Սարգսյանի «գաղտնազերծման», ենթադրում էր հենց տրամաբանություն, որը միարժեք կարող է հայտնվել «հող հանձնելու» բնութագրման տակ: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դրանում նշված չէր Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի կամարտահայտման հստակ ժամկետ, Արցախը ստանում էր ընդամենը ժամանակավոր կարգավիճակ, փոխարենը Արցախի զինուժը դուրս էր գալիս 5 շրջաններից, ուր վերադառնում էին ադրբեջանցիները, իսկ, այսպես ասած, նոր սահմանին էլ տեղակայվում էին խաղաղապահներ:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում առավել քան հստակ ցույց է տալիս, թե հատկապես ինչի շուրջ է բանակցել Երևանը Կազանում և ինչն է պատրաստ եղել ստորագրել, եթե Ալիևը ստորագրեր: Ասել է թե՝ համենայնդեպս, հայտարարության մակարդակում, Սերժ Սարգսյանն ասում է բաներ, որոնք տալիս են «հող հանձնելու» շուրջ միարժեք եզրակացության հիմք: Հետևաբար եթե այդ մասին խոսակցությունը «սին է, անհեթեթ ու մոլորեցնող»՝ ըստ Էդվարդ Նալբանդյանի, ապա առաջինը «սին, անհեթեթ և մոլորեցնող» հայտարարություններ 2016-ի ապրիլին արել է Սերժ Սարգսյանը:

Թե ինչո՞ւ է նա արել դրանք, իհարկե այլ խոսակցության առարկա է, իհարկե այլ խոսակցության առարկա է, թե ինչո՞ւ Ալիևը չի ստորագրել Կազանի փաստաթուղթը: Միաժամանակ այլ խոսակցության առարկա է նաև այն, որ եթե Սերժ Սարգսյանը համոզված էր, որ պատերազմն անխուսափելի է, ինչո՞ւ է ադրբեջանական հարձակումը որոշակիորեն անակնկալ եղել հայկական զինուժի համար, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի կարողացել ապահովել լիարժեք պատրաստվածություն՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար:

Դրանց վերաբերյալ հարցեր իհարկե հնչում են քառօրյայից ի վեր, սակայն տվյալ պարագայում հատկանշական է նախկին արտգործնախարարի արձագանքը Նիկոլ Փաշինյանին, որը փաստացի ստացվում է մեղադրանք Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ է Նալբանդյանը մեղադրում իր նախկին ղեկավարին: Արդյո՞ք նա փորձում է որպես արտգործնախարար իրենից հեռացնել բանակցային գործընթացի համար որևէ պատասխանատվություն:

Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է հայտարարությունը, որ շաբաթներ առաջ արեց Նիկոլ Փաշինյանը՝ գործընթացին Էդվարդ Նալբանդյանի միջոցով ծանոթանալու մասին, երբ խոսում էր Տեր-Պետրոսյանի հետ ունեցած իր հանդիպման մասին: Փաշինյանը հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը ուզել է իրեն տեղեկատվություն փոխանցել Արցախյան խնդրի մասին, սակայն չի ասել ոչ մի նոր բան, որի մասին ինքն արդեն տեղյակ չէր: Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ այդ հանդիպմանը տեղեկացել բանակցային գործընթացի ամբողջ պատմությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում