Friday, 10 07 2026
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է

Ես լինեմ՝ կանեմ այնպես, ինչպես Մոսկվան կորոշի. ի՞նչ մեսիջ էր Քոչարյանը հղում Ռուսաստանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ մեծ մտահոգություն ունի, երբ վարչապետն ասում է, որ աշխարհը պետք է ադապտացվի Հայաստանի իրավիճակին: «Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այս լեզվով խոսել: Մեր ռազմավարական գործընկերն է, և մեր պաշտպանության հարցը մեծ վտանգի տակ կարող է լինել»,- ասել նա:

Նրա խոսքերով՝ նոր կառավարությունը չի պատկերացնում իրական վտանգները, անում են հայտարարություններ, սակայն տեսնում ենք այլ կարգի քայլեր. «Այսպիսի հարցերով չի կարելի կատակներ անել, գինը շատ ծանր է լինում»,- ասել է Քոչարյանը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այժմ ռեալ պայքար է երկու կոնցեպցիաների միջև. «Ռուսաստանի հետ վասալային հարաբերություններ, որը մարմնավորվում է նախկին իշխանությունների միջոցով, և նոր իշխանությունները, որոնք Ռուսաստանի հետ հավասար հարաբերություններ են ուզում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ուզում ենք Ռուսաստանի հետ աշխատել, բայց մեր խնդիրները՝ կապված գազի գնի, ՀԱՊԿ-ի հետ, պետք է բարձրաձայնենք»։

Ըստ նրա՝ նոր իշխանությունների որդեգրած կուրսը դրական է։ «Այսինքն՝ դու հարգում ես Ռուսաստանին, բայց քո սուվերենությունը առաջնային ես համարում, նորմալ հարաբերություններ՝ հավասարը հավասարի հետ, որքան էլ Ռուսաստանը հզոր երկիր լինի, ու մենք դա ընդունենք։ Իսկ նախկին իշխանություններն ասում են՝ Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է, և մենք պետք է ենթարկվենք, վիճակը սա է»,- ասաց քաղաքագետը։

Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ Քոչարյանի վերջին հարցազրույցը ուղղված էր նրան, որ մենք պետք է ենթարկվենք Ռուսաստանին. «Ինչն էլ իրենք անում էին՝ ամեն ինչ տալով Ռուսաստանին, չէին քննարկում, չէին ստուգում»։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք այս հարցազրույցով նա նաև աջակցություն չէր խնդրում Ռուսաստանից՝ այն իմաստով, որ եթե ինքը լինի իշխանության, կանի այն, ինչ կորոշի Մոսկվան, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Ես կասեմ այսպես՝ իր խոսքերը կարելի է այդպես մեկնաբանել։

Թե ինքն ինչ նկատի ուներ՝ չգիտեմ, բայց մարդիկ կարող են հասկանալ, որ նա հայցում է Ռուսաստանի աջակցությունը։ Ասում է՝ եթե վերադառնանք, կշարունակենք հին քաղաքականությունը։ Ես կարող եմ այդպես մեկնաբանել, բայց նա գուցե դա նկատի չուներ»։

Քոչարյանն իր հարցազրույցում մատնանշում էր նաև այլ երկրներում տեղի ունեցող իրավիճակը, անդրադարձ եղավ նաև Իրանին։ Իրանագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանը Հայաստանի ներքաղաքական անցուդարձում հետաքրքրություն չի ցուցաբերի. «Քոչարյանը մշտապես հայտնի է եղել իր պրոռուսական կեցվածքով, և ինչպես ինքն էր ասում՝ իր իշխանության տարիներին հայ-ռուսական հարաբերությունները ֆանտաստիկ են եղել։ Իհարկե, Ռուսաստանը բացահայտ չի խառնվի Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, բայց մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները մի քանի կուսակցություններ ի հայտ կգան, նրանք կլինեն Կրեմլի պրոյեկտները ու կտանեն այդ գիծը։ Քաղաքականություն մտնելու համար Քոչարյանը պետք է որևէ կուսակցություն ստեղծի, Հայաստանն այլևս նախագահական հանրապետություն չէ, որ որպես անհատ հանդես գա, իրեն պետք է քաղաքական ուժ»։

Բացի դրանից՝ ըստ Վարդանյանի՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը նույնպես պրոռուսական կուսակցություն կստեղծեն։

Արմեն Վարդանյանը շեշտում՝ Իրանն այսօր այնքան խնդիրներ ունի, որ Հայաստանի ներքաղաքական կյանքով չի հետաքրքրվի. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Մոլթոնը նշում են, որ Իրանի հանդեպ աննախադեպ պատժամիջոցներ են կիրառվելու, և Իրանում այսօր բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կան՝ ցույցեր, գործադուլներ, 20-ից ավելի խոշոր ընկերություններ հայտարարել են Իրանի շուկայից դուրս գալու մասին․․․ Իրանի արտաքին քաղաքականությունն ավանդաբար ուղղված է դեպի Մերձավոր Արևելք, ուստի, մեր խնդիրների հարցում որևէ շահագրգռվածություն չի ունենա։ Ըստ իս՝ Քոչարյանի մեսիջն Իրանին ուղղված չէր, ավելի շատ աշխարհաքաղաքական իրավիճակն էր փորձում ներկայացնել»։ «Նրա մեսիջները բացառապես Կրեմլին էին ուղղված»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում