Բրիտանական արքայազն Վիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը միշտ աչքի է ընկնում վառ և ոճային հագուստով։ Սակայն մի երանգ կա, որով Քեմբրիջի դքսուհին երբեք չի հայտնվում։
Քեյթ Միդլթոնը խուսափում է նարնջագույնից։ Թե ինչու է երեք երեխաների մայր դքսուհին այդքան կտրուկ տրամադրված նարնջագույնի հանդեպ, Express պարբերականը փորձել է պարզել ոճի փորձագետ Դեյզի Շուբերտից։

«Քեյթ Միդլթոնը արտաքինի ձմեռային գունատիպ ունի։ Դա նշանակում է, որ իր մաշկի բնական առանձնահատկությունների պատճառով նարնջագույնի ֆոնին դքսուհին աննկատ կդառնա»,– նշել է Շուբերտը։
Փորձագետի խոսքերով՝ Քեյթ Միդլթոնին կատարյալ համապատասխանում են սպիտակը, սևը, մուգ կապույտը, կարմիրն ու վառ–վարդագույնը։






































