ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Զեյդ էլ Հուսեյնը, որը շուտով պաշտոնաթող կլիմի, ԶԼՄ-ների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը բռնություն հրահրելու հետ է համեմատել։ Այս մասին նա ասել է The Guardian-ի հետ հարցազրույցում։
Էլ Հուսեյնի խոսքով՝ ԱՄՆ նախագահի գործող վարչակազմը մյուս վարչակազմերից առանձնանում է այն ամենով, ինչ վերաբերում է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը, իսկ մարդու իրավունքների խորհրդից ամերիկյան կողմի դուրս գալն ի ցույց է դնում «մարդու իրավունքների պաշտպանությանը հակվածության» բացակայությունը։
Նա նաև հավելել է, որ ԶԼՄ-ների դեմ Թրամփի քարոզարշավը կարող է հանգեցնել լրագրողներին և ինքնաքննադատությանը վնասելուն։
«Եվ տվյալ համատեքստում դա շատ մոտ է դառնում բռնություն հրահրելուն»,-հայտարարել է էլ Հուսեյնը։









































