Sunday, 12 07 2026
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

Արմեն Սարգսյանի խորհրդավոր լռությունը

Հեղափոխության օրերին, երբ ամեն րոպե իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից և ներքաղաքական լուրջ դիմակայության վերաճեր, նախագահ Արմեն Սարգսյանը շատ կարևոր կայունացնող առաքելություն ստանձնեց՝ յուրօրինակ միջնորդ դառնալով իշխանության և ընդդիմության միջև։

Գործող կառավարման համակարգում հանրապետության նախագահի առաքելությունը, առաջին հերթին, կայանում է հենց նրանում, որ հանդիսանալով բարոյական, մտավոր հեղինակություն և կաշկանդված չլինելով քաղաքական սուբյեկտիվ շահերով՝ սկզբունքային ու հավասարակշռված դիրքորոշումներ հայտնի երկրի կարևորագույն իրադարձությունների, առաջացած խնդրիների մասին: Ասվածը, ի դեպ, լրիվ ներդաշնակ է դեռ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը մտադիր է իր կարգավիճակին ազդեցիկություն հաղորդել խոսքի իշխանությամբ։

Այս համատեքստում տեղին կլիներ, որպեսզի Արմեն Սարգսյանը դիրքորոշում հայտներ Մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ, մանավանդ որ Հայաստանի քաղաքական դաշտում առաջացել են երկու հակադիր մոտեցումներ, ինչը, դատելով Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունից, սողանցք է ստեղծում անգամ արտաքին միջամտությունների համար։

Հեղափոխության կողմնակիցները համարում են, որ Մարտի 1-ի գործում տեղի է ունեցել լուրջ, նույնիսկ պատմական շրջադրաձ, որովհետև ՀՔԾ-ն ազատվել է քրեաօլիգարխիայի ճիրաններից և վերջապես ձեռնամուխ է եղել հանցագործության լիարժեք բացահայտմանը՝ չկաշկանդվելով անգամ մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանում օրինականության հաստատման քողածածկույթի հետևում տեղի է ունենում քաղաքական հետապնդում, որի հիմնական թիրախը դարձել է երկրորդ նախագահը։ Կարծում ենք՝ նման իրավիճակում Արմեն Սարգսյանի լռությունն անհասկանալի է, մանավանդ որ խնդիրն անուղղակիորեն վերաբերում է նաև նախագահի ինստիտուտին, դրա սահմանադրական իմունիտետին։

Առհասարակ՝ հեղափոխությունից հետո Արմեն Սարգսյանը հայտնվել է մի տեսակ կոնտրաստային իրավիճակում՝ կարծես թե չադապտացվելով նոր իրողություններին։

Արդյո՞ք երկրի նախագահը համարում է, որ իր խոսքն ազդեցիկ կլիներ Սերժ Սարգսյանի համակարգի պայմաններում, երբ լեգիտիմության համատարած դեֆիցիտը պահանջարկված էր դարձնում արտահամակարգային կերպարի առկայությունը իշխանության բուրգում՝ նույնիսկ արարողակարգային լիազորություններով, թե՞ Արմեն Սարգսյանը «խաղից դուրս» է դրվել նոր իշխանության կողմից։ Դժվարանում ենք այս հարցին հստակ պատասխան տալ․Արմեն Սարգսյանն այն գործիչներից է, որոնք աշխատում են չբացահայտել իրենց հավակնությունների նշաձողը, իրական մտադրությունները։

Արտաքին քաղաքականության մեջ նախագահը նշանակալից դերակատարություն չունի, սակայն Արմեն Սարգսյանին հաջողեց Վաշինգտոնում հանդիպել պետքարտուղար Պոմպեոյի հետ՝ իր այցի բարձր ալիքի տակ թողնելով փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ամերիկյան համեստ շրջագայությունը։ Մի կողմից այսպիսի դրվագները հուշում են, որ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում բավարարվել խորհրդանշական դերակատարությամբ և իր միջազգային կապերն ու հարուստ փորձառությունը ծառայեցնելու է սեփական ազդեցությունը մեծացնելու նպատակով, մյուս կողմից՝ նա խորհրդավոր լռություն է պահպանում երկրի ներսում տեղի ունեցող այնպիսի կենսական խնդրի շուրջ, ինչպիսին է Մարտի 1-ի գործը։

Ըստ երևույթին՝ Արմեն Սարգսյանը խուսափում է ներքաղաքական օրակարգից՝ նպատակ ունենալով լոյալ հարաբերությունների մեջ լինել հայաստանյան քաղաքականության ազդեցիկ սեգմենտների հետ, ինչը նրան թույլ կտա պատեհ իրավիճակում ներկայանալ՝ որպես կոմպրոմիսային, համաձայնության ֆիգուր։ Սա դարձյալ խոսում է Սարգսյանի քաղաքական լատենտ մտադրությունների մասին, մյուս կողմից՝ խոսքի, դիրքորոշման բացակայությունն Արմեն Սարգսյանին վերջնականապես կարող է օտարել ոչ միայն քաղաքականությունից, այլ նաև հասարակությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում