Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ինչու է Սաշիկ Սարգսյանի որդու անունը կապվում օֆշորի գործի հետ․ Փայլակ Հայրապետյանը բացում է փակագծերը

«Հիմա, երբ Աշոտ Սուքիասյանը տեսնում է, որ Սարգսյանները վարկաբեկված են, խնդիրների մեջ են, փորձում է իմ անունը նրանց հետ կապելով՝ ինձ էլ վարկաբեկել։ Բայց դա չի ստացվելու, քանի որ հնարավոր չէ ինձ վարկաբեկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը, որը օֆշորային հայտնի սկանդալի պատճառով, որում ներգրավված էին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, ունեզրկվեց։

Այս գործի քննության արդյունքում գործում ներգրավված մեղադրյալներից Աշոտ Սուքիասյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ Նա երեկ «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով նամակ է  փոխանցել, որտեղ անդրադարձել է կատարվածին և նշել, որ Հայրապետյանը սպառնացել է իրեն Սերժ Սարգսյանի ու նրա եղբոր հետ ունեցած խնամիական կապերով։

Այդ նամակում ասված է, որ Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները, թե Սուքիասյանն իրեն 2009թ. նոյեմբերին հրավիրել է կառավարություն՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման, սուտ է:

«Այդ գործը սկսվել է և խափանվել է Փայլակի շնորհիվ, որը Հայաստանում և Աֆրիկայում անհիմն գործեր է բացել։ …Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, և Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհին իրականում նշանված են եղել, իսկ նշանդրեքի թամադան հանդիսացել է Փայլակ Հայրապետյանը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ սկսվել են Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումները։ Միաժամանակ, այդ ընթացքում Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է, որ ինքը խնդիր չունի, իր երեխան նախագահի եղբոր հարսն է, ինչ ուզի, այդպես էլ կլինի…»,- գրված է Աշոտ Սուքիասյանի նամակում:

«Ես ուզում եմ ասել, որ Սարգսյանների հետ մեր խնամիությունը սկսվել է այն ժամանակ, երբ Աշոտ Սուքիասյանը արդեն հետախուզման մեջ էր։ 2009 թվականին մենք խնամի չենք եղել։ Եվ հետո՝ այդ խնամիությունը տևել է 2 ամիս։ Մեր երեխան երկու ամիս գնաց նրանց տուն, տեսավ, որ դա ապրելու տեղ չի, թողեց եկավ։ Սա է եղել մեր խնամիությունը։ Մենք իրար չենք էլ ճանաչել, գնալ-գալ չի եղել։ Ուղղակի հիմա Աշոտ Սուքիասյանը ուզում է դա շահարկել»,- ասաց Փայլակ Հայրապետյանը։

Հայրապետյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև նոր կառավարության գործունեությանը: Ասաց, որ եկել է պատասխան տալու ժամանակը և շատ ոգևորված է վերջին շրջանում տեղի ունեցող բացահայտումներով ու կոռուպցիայի դեմ պայքարով։ Դա իրեն այնքան է ոգևորել, որ այս տարիքում պատրաստ է նորից ներդրում անել երկրում և զարկ տալ արդյունաբերությանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում