Sunday, 12 07 2026
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Կառավարությունը չպետք է ստանձնի գիշերային պահակի դերը, մոնոպոլիստներին պետք է զրկել շուկայական իշխանությունից

Օրերս կառավարությունում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական  քաղաքականությանը՝ հայտարարեց, որ տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ  դատական համակարգը։ Վարչապետն  որպես նպատակ  առանձնացրեց նաև ներառական տնտեսական համակարգի կայացումը։

Այս կապակցությամբ  ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերով գրասենյակի պատասխանատու,  տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․

«Սոցիալական տնտեսության կառուցման տեսանկյունից շատ կարևոր է համարվում անկախ  դատական համակարգ ունենալն ու հակակոռուպցիոն պայքարը, սակայն դա բավարար չէ տնտեսական կայուն զարգացում ունենալու կամ ներառական տնտեսական աճ ապահովելու համար, քանի որ միայն նեոլիբերալ տնտեսական համակարգի կողմնակիցներն են պնդում այն, որ միայն արդար դատական համակարգով և հակակոռուպցիոն  պայքարով հնարավոր է տնտեսական հրաշքներ գործել։ Այստեղ շատ կարևոր է պետության կարգավորիչ դերը․ պետությունը պետք է մասնակցի  տնտեսական գործընթացների կարգավորմանը և խթանի շուկայի առանձին սուբյեկտների սոցիալական պատասխանատվությունը։

3 սկզբունքների՝ արդարության, ազատության և համերաշխության կիրառմամբ է հնարավոր ունենալ տնտեսական ներառական աճ և սոցիալական պետություն, չպետք է ունենանք ծայրահեղ հարուստներ ու ծայրահեղ աղքատներ, հետևաբար հենց այստեղ է պետության կարևոր կարգավորիչ դերը, որ ճիշտ վերաբաշխում իրականացնի, իսկ նեոլիբերալ  գործիքակազմով սոցիալական կամ ներառական պետություն չենք կարող կառուցել․ այստեղ է, որ պետությունն առանձին ոլորտներում պետք է կարգավորիչ դերակատարում ունենա  և չստանձնի գիշերային պահակի դերը, այսինքն շուկայի անտեսանելի ձեռքը պետք է լրացվի պետության տեսանելի ձեռքով»։

Միևնույն ժամանակ, Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝  վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում ունենք խոշոր տնտեսվարող սուբյեկտներ՝ մոնոպոլիստներ և օլիգարխներ, որոնց հարվածելիս՝ ցնցվում է ամբողջ տնտեսությունը, հետևաբար  ըստ տնտեսագետի՝ այստեղ շատ կարևոր քայլ պետք է  արվի այդ մոնոպոլիստներին թուլացնելը, նրանց շուկայական իշխանությունից զրկելը։

«Այս իմաստով, անշուշտ, շատ կարևոր են  հայտարարությունները  մեր շուկայի բաց լինելու, ներմուծման-արտահանման սահմանափակումների վերացման վերաբերյալ, որը դրական ազդեցություն կունենա մեր ապրանքների մրցունակության և այլ շուկաների հետ մրցակցության վրա։

Բացի սրանից,  բիզնեսի համար շատ կարևոր է քաղաքական և տնտեսական  կայունությունը, իսկ հիմա բիզնեսը սպասողական վիճակի մեջ է՝ տեսնելու, թե  մեզ մոտ  քաղաքական-տնտեսական ինչ գործընթացներ են տեղի ունենում և սրանով պայմանավորված բազմաթիվ խոշոր ներդրումային ծրագրեր  կարող են իրենց որոշումները վերանայել․ հենց այստեղ է, որ կառավարությունը պետք է դրական ազդակներ  ուղարկի ներդրողներին ու նրանց մոտ վստահություն ներշնչի։

Իսկ անկախ դատական համակարգի առկայությունը տնտեսական մասով կերաշխավորի սեփականության իրավունքը՝ դա լինի ազգային, թե օտարերկրյա կապիտալ, այսինքն, եթե բիզնեսմենը վստահ չլինի, որ ինքը կարողանալու է  իր ներդրած գումարը կամ ակտիվները պաշտպանել, ապա նա այդ երկրում ներդրումներ չի անի և  արդար ու անկախ արդարադատության համակարգն է, որ երաշխավորում է անձին իր գումարների անվտանգությունն ու հետ ստանալը»,- պարզաբանեց  տնտեսագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում