Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում ընտրական հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է ընտրական հանցագործությունների գործերով քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման դասընթացներ, որի մեկնարկը տրվեց այսօր։ Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը,Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահը փաստեց, որ ընտրական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը մեր երկրի իրավական քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, ուստիև՝ ՀՀ քննչական կոմիտեն առաջին անգամ նախաձեռնել է կազմակերպել ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման և վերապատրաստման դասընթացներ:

«Թեև գործող քրեական օրենսգրքով ընտրական հանցագործությունները տեղադրված են մարդու սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գլխում, սակայն, կարծում եմ, դրանք, ըստ էության, սահմանադրական կարգի դեմ ուղղված և հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող արարքներ են։ Ընտրական գործընթացն այն համակարգն է, որի միջոցով ձևավորվում է պետական և տեղական ինքնակառավարման համակարգը, պետական ինստիտուտները: Ընտրության միջոցով ժողովուրդն իրականացնում է իր իշխանությունը, ու եթե ընտրական գործընթացներում թույլ տրվեն խախտումներ, ապա դրանով կարող են խեղաթյուրվել և վտանգվել պետության սահմանադրական կարգի հիմքերը»,- ասաց Հայկ Գրիգորյանը։

ՔԿ նախագահը կարևորեց ընտրական գործընթացների ժամանակ հնարավոր հանցագործությունների կանխարգելումը, որի արդյունավետության առաջնային նախապայմաններից է դրանց պատշաճ քննությունը,համարժեք քրեաիրավական գնահատական տալն ու պատժողական քաղաքականությունը։

«Պետք է հստակ արձանագրենք, որ պետության ժողովրդավարության աստիճանը որոշվում է ոչ միայն մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հռչակմամբ և օրենսդրական ամրագրմամբ, այլև՝ առավելապես դրանց իրական պաշտպանությամբ։ Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների երաշխիքների համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում դրանց քրեաիրավական պաշտպանությունը, որը մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների հանցավոր խախտումների դեմ պայքարի, հանրորեն վտանգավոր ոտնձգություններից նրանց օրինական շահերի պաշտպանության առավել խիստ և գործուն միջոցն է: Սակայն այդ պաշտպանության արդյունավետությունը կախված է ոչ միայն քրեական օրենսգրքով համապատասխան նորմերի ամրագրումից, այլև՝ գործնականում դրանց ճշգրիտ կիրառումից»,- նշեց ՔԿ նախագահը։

Առաջին փուլում կվերապատրաստվեն Երևան քաղաքի քննչական վարչության, վարչական շրջանի քննչական բաժինների 23 քննիչ՝ նկատի ունենալով, որ առաջիկայում նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։

«ՀՀ քննչական կոմիտեն առաջնային է համարում ընտրական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը: Այդ նպատակով նախատեսում ենք ունենալ այդ հանցագործությունների քննությամբ մասնագիտացված քննիչներ, և նկատի ունենալով ընտրական օրենսդրության դինամիկ և շարունակական կատարելագործումն ու զարգացումը, դրանով պայմանավորված քրեական օրենսգրքում հաճախակի իրականացնող փոփոխությունները՝ կարևորում ենք նաև քննիչների շարունակական վերապատրաստման գործընթացը, ոլորտի հիմնախնդիրներին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու մեր հանձնառությունը: Վստահ եմ, որ վերապատրաստման այս դասընթացների արդյունքում քննիչները ձեռք կբերեն ընտրական իրավունքի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կնպաստեն այս արարքների ճիշտ քրեաիրավական որակմանը, կբարձրացնեն ընտրական հանցագործությունների քննության արդյունավետությունը»,- ասաց ՔԿ նախագահը և ընդգծեց, որ այդօրինակ հանցագործությունների դեպքերի քննությունը գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո։

ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը բարձր գնահատեցին Քննչական կոմիտեի նախաձեռնությունը՝ այն համարելով աննախադեպ։ Ա.Սմբատյանի դիտարկմամբ՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ՔԿ-ի կողմից ձեռնարկվող քայլերը կարևոր ազդեցություն կունենան ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման գործում, քանի որ մեր հասարակությունը հետևում է ոչ միայն նախընտրական, այլ նաև՝ հետընտրական զարգացումներին։

«Աննախադեպ իրավիճակ է, երբ տեսնում ենք, որ քննչական կոմիտեն, քննչական մարմինը գործուն միջոցներ է ձեռնարկում ընտրական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության համար։ Խիստ կարևոր է ցույց տալ, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով, որ քաղաքացին է իր ընտրությամբ ձևավորում իշխանությունը»,- ասաց Դ.Իոաննիսյանը։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը տեղեկացրեց, որ դասընթացը կիրականացվի 3 ուղղությամբ՝ քաղաքագիտական, սահմանադրաիրավական և քրեաիրավական՝ կարևորելով քննիչների համակողմանի վերապատրաստումը։ Ընդ որում՝ սա փորձնական ծրագիր է, որից հետո այն կլրամշակվի և համապետական նշանակություն ունեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերապատրաստման դասընթացներ կիրականացվեն նաև մարզային քննչական վարչությունների քննիչների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում