CNN հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նախկին փաստաբան Մայքլ Քոյենի հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ Playboy-ի մոդելին վճարելու մասին։
Երբ փաստաբանն ասում է, «մենք ստիպված ենք վճարել» և հիշատակում է «ֆինանսավորումը», Թրամփը խոսում է կանխիկ վճարման մասին։ Ձայնագրությունից պարզ չէ՝ արդյոք նա առաջարկում է կանխիկ վճարել, թե՞ մերժում է այդ առաջարկությունը։
Trump Organization-ի փաստաբան Ալան Ֆութերֆասը հերքել է, որ Թրամփն առաջարկում է կանխիկ վճարել։
«Ցանկացած ոք, որը գիտի ընկերության մասին կամ այն մասին, թե ինչպես է նախագահը բիզնես վարում, գիտի, որ ոչ մի կանխիկ գումար չկա։ Ամեն ինչ փաստաթղթերում է։ Յուրաքանչյուր կոպեկ փաստաթղթերով հիմնավորված է»,-ընդգծել է իրավաբանը։








































