Tuesday, 21 07 2026
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը

Ինչպես լուծել Ռուսաստանի հարցը. զե՞նք, թե՞ թավշյա «սեզոն»

Հայաստանում նոր կառավարությունն ու պարզապես նոր իրականությունը միանգամայն տրամաբանական են դարձնում արտաքին գրեթե բոլոր ուղղություններով Հայաստանի հարաբերությունները վերանայելու, դրանց նոր որակ ու լիցք հաղորդելու դիտարկումները, որ հնչում են նաև նոր կառավարության անդամների շուրթերից՝ ընդհուպ վարչապետի: Հայաստանում պարզապես նոր կառավարություն չէ, Հայաստանում թավշյա հեղափոխությամբ, ոչ բռնի ճանապարհով հեռացվել է նախկին իշխանությունը և հեռացվում, ապամոնտաժվում է այն կոռուպցիոն համակարգը, որ ծածկում էր այդ իշխանությունը: Հետևաբար, խնդիրը պարզապես կառավարության, իշխանության նորը լինելը չէ, այլ այն խորքային բնույթը, որ պարունակում է այդ իշխանությունը ձևավորող գործընթացը:

Ասել, թե նախորդ իշխանությունն իր արատավոր համակարգային բնույթով հանդերձ ամբողջությամբ տապալել է արտաքին քաղաքականությունը, կլինի թերևս անարդարացի: Ավելին, ի տարբերություն լիովին տապալված ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության հարցում, այդուհանդերձ, առնվազն նվազագույն անհրաժեշտ արդյունավետությունն ապահովվել է, իսկ որոշ դեպքերում նաև զգալիորեն ավելին: Իհարկե, կա նաև արտաքին հարաբերություններում Ռուսաստանի հետ հարաբերության ընդհանուր ազդեցությունը, որն իր հետքն է թողել գործնականում մյուս բոլոր ուղղություններում արդյունավետության վրա, սակայն մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերության վրա էլ իր հետքն է թողել ներքին քաղաքականության խորքային տապալումը, ներպետական կարողությունների ու որակների ձախողումը:

Այս հարցում հնարավոր է հայտնվել հավի ու ձվի պատմության առաջ՝ հաշվի առնելով տեսակետը, որ հենց Ռուսաստանից կախվածությունն է, որ թույլ չի տալիս ներքին արդյունավետ ու որակապես արդիական քաղաքականություն վարել և կառուցել իրավական, ազատ ու ժողովրդավարական, ինքնիշխան պետություն, ըստ այդմ՝ վարել ազատ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն: Իբրև դրա փաստարկ է ներկայացվում այն, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի արդիականացում, որովհետև դա կնշանակի Հայաստանի ինքնիշխանացում, իսկ դա էլ կբերի նրան, որ Հայաստանն այլևս չի ենթարկվի Ռուսաստանին:

Սա առաջին հայացքից կուռ տրամաբանություն պարունակող, սակայն խորքային առումով էֆեկտիվության գրեթե զրոյական գործակցով մոտեցում է, որովհետև այդ մոտեցման տրամաբանությամբ ելքն այն է մնում, որ Հայաստանը պարզապես ազգային-ազատագրական զինված պայքար սկսի Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու համար, որպեսզի հետո կարողանա բարեփոխվել: Ինքնին պարզ է այդ տարբերակի անհնարինությունը: Հետևաբար ստացվում է, որ Հայաստանը տարբերակ չունի, քան՝ եթե կա Հայաստանի ներքին արդիականացման դեմ ռուսական հակազդեցություն, հաղթահարել այդ հակազդեցությունը թավշյա, ոչ բռնի ճանապարհով: Ընդ որում՝ ավելի հավանական կամ իրական է այն, որ Հայաստանի համար դա լինելու է ոչ թե խնդիր, որը մեկանգամյա լուծում է պահանջում, այսինքն՝ միանվագ լուծման ենթակա խնդիր, ինչպես, օրինակ, Հայաստանի գործող իշխանության հեռացումն էր, այլ իրողություն, որը կլինի գործընթաց-լուծում, այսինքն՝ Հայաստանը այլ տարբերակ չունի, քան անընդհատ լուծել այդ հարցը՝ ներքին վերափոխումներին զուգահեռ, դրանք առաջ տանելու համար:

Բանն այն է, որ Հայաստանի ներքին արդիականացման խնդրում, մեղմ ասած, արգելակող մոտիվացիաներ ունեցող խմբերը շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմանից դուրս: Թուրքիան ու Ադրբեջանը այստեղ ստանդարտ են, սակայն ամենացավալին այն է, որ միայն նրանք չեն, և այդպիսի խմբեր կան ոչ միայն Ռուսաստանում, այլ գործնականում Հայաստանի հարևան բոլոր երկրներում, կա Իսրայելը և անգամ Արևմուտքում, որտեղ ևս ամենևին միատարր չեն քաղաքական հայեցակարգերը և դրանց կրող ուժերը: Սա ամենևին համաշխարհային դավադրության խնդիր չէ: Այդպես է ոչ միայն Հայաստանի հարցում, այդպես է բոլոր հարցերում, և այդպես է ընդհանրապես աշխարհաքաղաքականությունը: Հայաստանը բացառիկ չէ այդօրինակ խնդիրների առաջ լինելու իմաստով:

Ըստ այդմ՝ պետք է պարզապես գտնել դրանց պարագայում մարտահրավերների չեզոքացման և այդպիսով ներքին արդիականության քաղաքականությունն առաջ մղելու բանաձևը: Ակնառու է, որ այն պետք է իսպառ բացառի Արևմուտք, թե Ռուսաստան որևէ դիլեմա, միաժամանակ հստակ է, որ ինքնաբերաբար արդյունավետ չեն դառնում հայտարարությունները, թե Հայաստանը կամուրջ է Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Եթե առաջինը ուղղակի վտանգավոր է, ապա երկրորդը պարզապես անլուրջ, որովհետև Ռուսաստանն ու Արևմուտքը Հայաստանի իշխանությունից՝ որևէ իշխանությունից, ավելի լավ գիտեն իրենց հնարավոր կամուրջները կամ թունելները, ու լավ գիտեն, թե որ դեպքում կամրջով է պետք գնալ, իսկ որ դեպքում՝ թունելով:

Անհերքելի է, որ Հայաստանը պետք է համադրի շահերը՝ ներքին քաղաքականության արդյունավետ վերափոխման համար, սակայն դա չի կարող կատարվել պարզապես հռչակագրերով, այլ միայն ու միայն կոնցեպտուալ գաղափարական, առարկայական մշակումներով, հաշվի առնելով թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ մնացյալ կենտրոնների շահերն ու ուժային հարաբերակցությունը, միաժամանակ նաև սեփական քաղաքական ռեսուրսների համադրելիության աստիճանը դրանց հետ:

Սա չափազանց բարդ ու տարողունակ աշխատանք է, բայց առանց այդ աշխատանքը կատարելու հնարավոր չի լինելու գտնել այն բանաձևը, որը թույլ կտա համադրել Հայաստանի ներքին արդիականության ու միաժամանակ արտաքին ուժային բոլոր կենտրոնների հետ հարաբերության վերափոխման և նոր որակ հաղորդելու խնդիրները: Դրանք պետք է փոխլրացնեն իրար՝ համակարգային և ինստիտուցիոնալ դրսևորում ստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում