Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Կառնավալն ավարտվեց, լրջանալու պահն է. Սերժ Սարգսյանի խոստումները դրված են Փաշինյանի սեղանին

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության աշխատանքն այս երկու ամիսների ընթացքում, ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում։ Շատերը նշում են, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան հարցում պայմանավորվածություն ուներ, այդ կոնտեքստում կարծում եք՝ նոր կառավարությունը կկարողանա՞ հաղթահարել արտաքին քաղաքական մարտահրավերները։

Գնահատական տալու համար առայժմ շուտ է, ամենաքիչը 100 օր պետք է անցնի։ Իհարկե, կարող ենք ասել, որ անփորձ կադրեր են, բայց դա ինչ-որ տեղ նոր կառավարության առավելությունն է։ Ամեն դեպքում վերջնական գնահատական տալ պետք չէ, աշխատանքը շարունակվում է։ Զուգահեռ՝ քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական գործընթացները շեշտակիորեն առաջ են գնում, ի դժբախտություն մեզ՝ ոչ միշտ մեր օգտին, այսօրվա դրությամբ նույնիսկ հայկական շահերի դեմ։

Բոլորը հասկանում են, որ այն պայմանավորվածությունները, որ կան Արցախյան հարցի շուրջ, ջրի երես են դուրս գալիս։ Իրավիճակը եկել հասել էր մի կետի, որ կոչվում է կոմպրոմիս։ Ժամանակին մենք պատերազմական իրավիճակից դուրս չեկանք, ընդհանուր, կայուն խաղաղության ծրագիր չկնքեցինք։ Այս հարցի շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ է խոսել, արդար գնահատականներ տվել։ Այս ամենը ժամանակին չարեցինք ու, ինչպես ռուսներն են ասում, մնացինք կախյալ իրավիճակում՝ «между небом и землей»։ Հիմա իրենք հարց են դնում հայկական կողմի առաջ՝ դուք ուզո՞ւմ եք ձեր հարևան երկրի հետ ունենալ խաղաղության ծրագիր ու այդ մշտական լարվածությունը վերացնել։ Բոլորը՝ ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները, այդ հարցը դնում են, ասում են՝ իրավիճակին պետք է ինչ-որ լուծում տալ. կոնկրետ կոմպրոմիսների շրջանակներում Սերժ Սարգսյանի կառավարությունն ու բանագնացները համաձայնություն տվել են, ասեմ ավելի կոնկրետ՝ հինգ, հետո պլյուս երկու, ադրբեջանցի փախստականների վերադարձ, հումանիտար ծրագրեր։ Հիմա ինչ-որ տեղ Ադրբեջանը, Թուրքիան միջազգային հանրությանը շանտաժ են անում, ասում են՝ կան փակ արձանագրություններ, որտեղ այս համաձայնությունները տրվել են։ Բնական է, Ադրբեջանը, Թուրքիան, իրենց լոբբիստները երկու-երեք ուղղությամբ են աշխատում, մի կողմից՝ հարց են բարձրացնում, որ դուք համաձայնել եք, մյուս կողմից՝ պատերազմի շանտաժի քաղաքականություն իրականացնում. զուգահեռ մի քանի ուղղություններով աշխատում են։

– Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունները այժմ դրված են Նիկոլ Փաշինյանի կառավարության ուսերի՞ն։

Ուսերին դրված չեն, դրված է Նիկոլ Փաշինյանի կառավարության սեղանին։ Բնական է, նա իրավունք ունի այդ պայմանավորվածություններին ասելու՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանից սպասում են հետագա գործողությունների ծրագիր կամ պլան։ Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Բոլորը հասկանում են, որ նա Սերժ Սարգսյանն էր, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի կառավարությունը մի քանի սխալ կանի, գուցե նոր հեղաշրջում լինի՝ գան Պողոսն ու Պետրոսը, նրանք էլ կասեն՝ ես չեմ ասել, հող չենք տալիս, ժամանակ տվեք՝ գնանք նորից մտածենք։ Այս ամենը աշխարհում հասկանում են. լավ կլինի չմտնենք այդ շրջապտույտի մեջ։

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է մշակի արտաքին քաղաքական դոկտրինը։ Մենք ասում ենք՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, ամեն ինչ նորմալ է, ու գալիս հանդիպում են Անվտանգության խորհրդի, նախագահների մակարդակով. այս իրավիճակում դա արդեն ժամանակավրեպ է ու մանկամտություն։ Եթե Սերժ Սարգսյանի օրոք միջպետական հարաբերությունները վերածվել էին թյուրիմացության, հիմա, եթե այսպես է շարունակվելու, սա մի բառով կբնութագրվի՝ խայտառակություն։

Եթե նա թյուրիմացություն էր, սա խայտառակություն է։ Իհարկե, հույս ունեմ, որ այս 100 օրը կանցնի, մարդիկ կգան գիտակցության, բայց չի կարելի «Comedy club»-ի թյուրիմացությունը վերածել «Comedy club»-ի խայտառակության։ Ջայլամի քաղաքականությանը պետք է վերջ տրվի։

– Ի՞նչ նկատի ունեք, կարծես երկկողմ հարաբերություններում առայժմ գոնե պաշտոնական մակարդակով դժգոհություն չկա։

– Այդ մանկապարտեզը նկատի ունեմ՝ գնացինք-եկանք, ուռա-ուռա, ծափ-ծիրանի։ Հասկացանք, լրջանալու պահը եկել է։ Եթե չլրջանանք, Հայաստանը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, ու այս իրավիճակում մենք ժողովրդավարական հեղափոխությամբ չենք կարող պարծենալ. միայն լեգիտիմությամբ հնարավոր չէ, արտաքին քաղաքականության հարցում ամբողջությամբ ձախողում է գնում։ Մարդիկ չեն հասկանում, որ իրենք պետք է կոնցեպցիա ունենան, հետո գան ասեն՝ սա ունենք, սա ենք առաջարկում։ Ոչ ոք չի ասում, որ դա մեկ-երկու օրում լինելու է։ 100 օր թող անցնի, բայց տենդենցները պետք է տեսնել արդեն այսօր, մարդիկ չեն հասկանում, որ կառնավալն ավարտվել է, ռուսական կողմին պետք է հստակ ասել՝ ինչ ես ուզում։

Ադրբեջանական լոբբին զուգահեռ հետևողական աշխատում է, ես չեմ ուզում գովաբանել կամ գովազդել, բայց նույնիսկ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները հաղթանակ են տանում։ Մերոնք ասում են՝ մենք շատ լավն ենք, մեզ շատ փող տվեք, բայց լրջանալու պահն է, պոռոտախոսությունը պետք է դադարեցնել։ Արտակարգ պատրաստված երիտասարդներ են, լավ է, որ համաշխարհային համակարգերին ծանոթ են, բայց քայլերն ու աշխատանքները ողորմելի վիճակում են։

– Այսինքն՝ կարծում եք՝ նոր կառավարության աշխատանքը կարող է կադրերի պատճառով տուժե՞լ։

Այո։ Եթե սա է մեր վիճակը, ուրեմն շատ տխուր է, նույնիսկ բացարձակ պատրաստված կադրերը չեն կարողանում աշխատել։ Հայաստանը պետք է դուրս գա այս խայտառակությունից ու ցույց տա իր դեմքը։ Մարդիկ ասում են՝ գնացեք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում. եթե Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ եք, ՆԱՏՕ-ն կհարցնի՝ մեզնից ի՞նչ եք ուզում, մենք մեր մասով մեր հասանելիքը ձեզ կօգնենք։ Մենք չպետք է նեղանանք Արևմուտքից ու ՆԱՏՕ-ից, այլ պետք է հասկանանք՝ ում հետ ոնց ենք աշխատում։

Դուրս գանք Սերժ Սարգսյանի՝ սաղին խաբենք-ֆռցնենք, տեսնենք՝ ինչ է լինելու, սկզբունքից։ Այս ֆորմուլայից պետք է դուրս գանք ու գտնենք ճիշտ աշխատելաոճ։ Շատ կոնկրետ ու գործնական աշխատանք է պետք, պետք է խուսափենք ընդհարումներից, չհակադրենք եվրոպական, ամերիկյան պահանջները մյուսներին։ Նրանք ասում են՝ տղերք ջան, որտե՞ղ եք, ի՞նչ եք ուզում, արեք կոնկրետ քայլեր, մենք այդ կոնկրետ քայլերի շրջանակներում ներդրումներ կանենք։ Ռուսաստանում նույն բանն են ասում. ասեք հասկանանք՝ հետո ինչ է լինելու։ Ոչ ոքի այս իրավիճակում չի հետաքրքրում, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում։ 4 գլխավոր կոռուպցիոներին ոչ մի բան կարծես չի սպառնում, կոնկրետ ամենագլխավորին ոչինչ չի լինում՝ պայմանավորվա՞ծ են։ Հիմա այս քայլերով ո՞ւր կհասնենք, մեկը վերջացած թմրամոլ է՝ կգնա կբուժվի կանցնի, մանր-մունր թաղայինների բռնում բաց են թողնում, օրներս անցնում է։ Մեզ չեն ասել՝ տղերք ջան, քանի որ դուք ժողովրդավարական հեղափոխություն արեցիք, Ադրբեջանը ոչ մի պատերազմի չի գնա, եթե գնա, Բաքուն կգրավենք։ Բայց պաթոսը արդեն դրան է հասել։ Սա տեսնում են Կրեմլում ու ամենուր։

– Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ի՞նչ իրավիճակ է քաղաքական դաշտում։ Տպավորություն է, որ նույնիսկ արտաքին գործընկերներն են սպասում այդ ընտրությունների կայացմանն ու ավարտին՝ անելիքները հստակեցնելու համար։

Մինչև արտահերթ ընտրություններ չլինեն, միահեծան կամ բազմակուսակցական խորհրդարանը չձևավորվի, մարդիկ չեն հասկանա՝ ինչ են անում, ում հետ են աշխատում։ Օրինակ՝ եկել են այստեղ  ռուսական պետական կառույցների, անվտանգության խորհրդի հետ հանդիպումներ են ունենում, չգիտես՝ ինչի մասին։

Ո՞ւր են տեխնոպարկերը, ՏՏ ոլորտ են ասում, բայց այդ ոլորտից բացի՝ կան արտակարգ ծրագրեր ու պլաններ՝ լաբորատորիաների հետ կապված։ Իհարկե, ՌԴ ղեկավարությունը չի թողնի առանց իր թույլտվության Մոսկվայում այդպիսի ծրագրեր, բայց աշխատանք է պետք տանել։ Կարելի է գալ ու պայմանավորվել։

Մոսկվայում ասում են՝ չենք հասկանում, թե ով է «Ելք»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը։ Նրանք միացել են՝ ստեղծել կառավարություն, նրանց էլ ՀՀԿ-ն է պաշտպանել։ Ցանկացած լուրջ մարդ նայում ու ծիծաղում է։ Ասում են՝ չենք հասկանում, թե ինչ է կատարվում։ Հիմա էլ պետք է ԸՕ-ի շուրջ քննարկումներ տանել, տարբեր կարծիքներ կան, բայց պարզ չէ՝ այս մարդիկ ինչպես են ընտրություններ անցկացնելու։ ԲՀԿ-ն, «Ելք»-ը, ՀՅԴ-ն մի ճակատո՞վ են գնալու, մնացածն էլ՝ ա՞յլ։

Մարդիկ սպասում են արտահերթ ընտրություններին, ներքաղաքական քարտեզին, որ հասկանան՝ ինչ են անելու։ Ուզում են հասկանալ՝ ինչ գաղափարական հենք է, եթե չկա, միայն ասում ենք՝ հեղափոխություն ենք արել, այստեղ խնդիրներ կառաջանան. մանկապարտեզից գոնե առաջին դասարան է պետք բարձրանալ։

Մարդիկ պետք է սկսեն հասկանալ, որ գալ-ժպտալ- գնալով չի, մարդիկ չեն հասկանում, որ այլևս ՀԿ-ներում չեն, ուրիշ պաշտոն են զբաղեցնում։ Պետք է հետևողական լինել, ասածներդ ռեսուրսներով հիմնավորես։ Կոնկրետ մասնագիտական աշխատանք է պետք տանել և նեյնիմության վերջը տալ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում