Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Այս 4-րդ մոդելն ինձ համար առավել նախընտրելին է. Դավիթ Հարությունյանը նոր ընտրական մոդել է առաջարկում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տնային աշխատանքի արդյունքում գործընկերների դատին ներկայացրեց չորս ընտրական մոդել: Ազգային ժողովում ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստի ժամանակ Արդարադատության նախկին  նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ դրանք իդեալական չեն, բայց հաշվի են առնվել մինչ այս առաջարկված մոդելների թերությունները: «Բաց ցուցակներ, բայց խոշորացված ընտրատարածք», երբ մենք խոշորացնում ենք տարածքները՝ նվազեցնելու տեղական ազդեցությունները, պայմանականորեն Հայաստանը բաժանելով երեք մասի՝ հյուսիս, հարավ և Երևան, և տարածքային ցուցակները կազմվում են այդ տեսանկյունից»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Առաջարկվող երկրորդ մոդելի համաձայն՝ ընտրողներին զրկում են իր նախասիրությունն այս կամ այն թեկնածուին տալու հնարավորությունից, բայց առկա են լինում տարածքային ցուցակներ: Այսինքն՝ ընտրողը ձայնը տալիս է տարածքային ցուցակին, բայց կուսակցության վերախավն է որոշում հաջորդականությունը:

«Երրորդ մոդելի պարագայում ունենում ենք 101 ընտրատարածք, պատկերացնենք մի պահ, որ կուսակցությունները ի սկզբանե ընտրատարածքում նշանակել են մեկ թեկնածու, և ժողովուրդը քվեարկում է ոչ թե անձի, այլ կուսակցության օգտին: Արդյունքում անցնում է այն թեկնածուն, ում կուսակցությանն ընտրել է ժողովուրդը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Չորրորդ մոդելը, Դավիթ Հարությունյանի խոսքով, իր կողմից ամենանախընտրելին է: Դրա դեպքում՝ առկա է երկու քվեաթերթիկ, առաջինի վրա նշված են լինելու կուսակցությունները, երկրորդի վրա՝ թեկնածուները: «Իրականում մարդիկ ձայնը տալիս են այս կամ այն կուսակցությանը: Եվ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են՝ ըստ կուսակցության ստացած մանդատների: Երբ մենք որոշեցինք, որ այս կամ այն կուսակցությունը ստացել է 27 մանդատ, դրանից հետո որոշում ենք, թե որ թեկնածուն ընտրվում: Այդ դեպքում՝ մենք կարող ենք բաժանել երկու մասին՝ մի մասը գնում է համապետական ցուցակից՝ դա, ըստ երևույթին, կուսակցության վերնախավն է, մյուս մասը գնում է տարածքային ցուցակներից: Ընդ որում՝ մանդատները բաշխվում են՝ կախված նրանից, թե կուսակցությունն այս կամ այն ընտրատարածքում քանի տոկոս ձայն է ստացել»,-նշեց ՀՀԿ-ի ներկայացուցիչը:

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ վերջինը կոմբինացված մոդել է, որը թույլ է տալիս խուսափել այն թերություններից, որոնք առկա են ներկայիս մոդելում: «Քվեն որևէ թեկնածուի տալով ՝ չի նշանակում, որ ձայնն ավտոմատ գնում է կուսակցությանը»,-հավելեց Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում