Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Ռադներդ քաշեք, գնացեք․ աֆղանական պատերազմի մասնակիցները դժգոհում են՝ «Արմեն Մխիթարյանը 22 տարի է՝ քանդում է միությունը»

Աֆղանական պատերազմի վետերանների միության անդամներն ահազանգում են, որ  այս միության խորհրդի նախագահ Արմեն Մխիթարյանը՝   տարիներ շարունակ «քանդում է  իրենց կառույցը՝ այն վերածելով նախկին իշխանություններին սպասարկող շտաբի»։

Այս կապակցությամբ «Աֆղանական պատերազմի վետերանների միության» խորհրդի անդամ Արմեն Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ  զրույցում նշեց․ «Մխիթարյան Արմենից որպես ընկեր մենք դժգոհություն չենք ունեցել․ նա մեզ հետ միասին կռվել է աֆղանական պատերազմում, հետո մասնացել է ղարաբաղյան պատերազմին, բայց մի քանի տարի առաջ  մեր միության խորհրդի նախագահ և ՀՀԿ խմբակցության պատգամավոր դառնալուց հետո՝ նա սկսեց ծառայել նախկին  իշխանություններին ու սկսեց ժողովրդի մեջ մեր անունը խայտառակել, մեր միության անունը հեղինակազրկել ու ծառայելով նախկին ռեժիմին՝  նա մեր միությունն օգտագործում էր նաև իր ու իր մերձավոր շրջապատի անձնական շահերի համար, նա մեր կառույցն այնպիսի վիճակի է հասցրել, որ մեր տղաներից շատերը հիասթափվել են ու անգամ չեն էլ ուզում այլևս ոտք դնեն այդ կառույց, որովհետև Մխիթարյան Արմենը արդեն 22 տարի է քանդում է մեր կազմակերպությունը։

Քանի որ հիմա  փոխվել է իշխանությունը մեր երկրում, չկան արդեն   Ռոբերտ Քոչարյաններ ու Սերժ Սարգսյաններ, մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, որպեսզի Մխիթարյան Արմենը  ինքնակամ հրաժարվի մեր կառույցի նախագահը լինել, հերիք ա արդեն  էս ժողովրդի կյանքն  ուտեք , թողեք ռադներդ քաշեք-գնացեք, որ էս ժողովուրդը շունչ քաշի»։

Ապա խոսքն ուղղելով Արմեն Մխիթարյանին՝ Արմեն Գրիգորյանը շեշտեց․ «Արմեն Մխիթարյան, դու նստել ես մեր տղաների բկին, թող գնա, մեր տղաները չպետք է քո պատճառով ամաչեն, ինչ-որ ունես՝ հերիք ա, գնա վայելի»։

Այս միության մեկ այլ անդամ՝ Հարություն Հայրապետյանն էլ իր հերթին հավելեց․ «Մեր միությունը վերջին 20 տարում կորցրել է իր նշանակությունը, չի մասնակցում Հայաստանի կայացման ոչ մի գործընթացի՝  չնայած նրան, որ 1988թ-ին Արցախյան պատերազմի ժամանակ աֆղանցիներն ունեցել են ամենամեծ մասնակցությունը՝ թե Համազգային շարժմանը, թե Արցախյան պատերազմին, իսկ պատերազմից հետո աֆղանցիները մեծ ներգրավվածություն են ունեցել հայկական բանակաշինության գործում, պետական պահպանության, ԱԱԾ և մնացյալ ուժային կառույցների կայացման գործում, բայց սկսած 1996-1997թթ-ից ՝ չգիտես ինչու մեր միության տղաները սկսեցին կամաց-կամաց դուրս մղվել ուժային կառույցներից․  հիմա մեր հիմնական ցանկությունը, պահանջն այն է, որ Արմեն Մխիթարյանը հեռանա ու մեր միության տղաների մասնակցությունը կրկին լինի պետականաշինության և հիմնականում՝ մեր բանակի կայացման  գործըւնթացում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում