ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի Հելսինկիում հանդիպումը կարող է միջուկային սպառնալիքի զգալի նվազեցման հանգեցնել։ Այս մասին գրում է The Hill-ը։
Նշվում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ընդհանուր շահեր ունենք, որոնք կապված են աշխարհում միջուկային զենքի չտարածման հետ։
Ներկայում աշխարհում միջուկային սպառնալիքը մեծ է Վաշինգտոն-Մոսկվա վատ հարաբերությունների պատճառով։
Փորձագետների խոսքով՝ կիբերհարձակումների պատճառով միջուկային զենքի օգտագործման դեպքում աղետի վտանգ գոյություն ունի։










































