Sunday, 12 07 2026
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը

ԲՀԿ-ն ու ՔՊ-ն սիամական երկվորյակներ չեն․ ԲՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

«Ակնհայտ էր, որ որևէ միջոցի առջև ՀՀԿ-ն կանգ չէր առնելու՝ Երևանն իրենց ձեռքին պահելու համար, և մենք մարտավարական առումով այդ պահին քաղաքապետի ընտրությանը մասնակցելը սխալ համարեցինք, այս անգամ եթե լինեն ավագանու արտահերթ ընտրություններ, մենք անպայմանորեն կմասնակցենք, արդեն ունենք որոշում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Երևանը Հայաստանի մի մեծ, ավելի շատ քաղաքականացված հատվածն է, և նոր էջից սկսելը ճիշտ կլինի:

Հարցին, թե Էդուարդ Բաբայանին մեղադրանք առաջադրելն ու կալանավորելն արդյո՞ք մասնավոր դեպք է համարում, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում քաղաքականացնել հարցը: Ուզում եմ հավատալ, որ մեր երկրում այլևս անցել է քաղաքական դրդապատճառներով ինչ-որ մեկին կալանավորելու ժամանակները, անցել են մարդուն կալանավորելով որևէ քաղաքական թիմի ինչ-որ բան հասկացնելու ժամանակները: Ես հույս ունեմ, որ գործընթացը կմնա բացառապես իրավական դաշտում: Իհարկե մեզ համար բազմաթիվ հարցականներ կան, որովհետև այսպես կոչված տուժողը և տուժողի կինը հստակ ցուցմունքներ են տվել, որ եղել են վրդովված, վիրավորված: Վյաչեսլավ Հարությունովը դեռևս ամիսներ առաջ ինձ է պարբերաբար զանգահարել և ասել, որ ուզում է հանդիպել Ծառուկյանի հետ: Ես նպատակահարմար չեմ գտել նրա խնդրանքը փոխանցել Ծառուկյանին: Եթե ես հիմա ասեմ, թե ինչ իրավական լուծում եմ տեսնում, կնշանակի, որ հարցը քաղաքականացնում եմ և փորձում եմ իրավապահ համակարգին ուղղորդել:
Ես հավատում եմ, որ մեր երկրում այլևս քաղաքական հետապնդումներ չեն լինելու և հավատում եմ, որ իրավապահ համակարգը անաչառորեն քննություն կկատարի»:

Հարցին՝ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվում, թե ոչ, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ այդպիսի ստուգումներ անցկացվում են պարբերաբար. «Ստուգումներ եղել են միշտ, և Ծառուկյանն ասել է, որ ինքը բաց է ցանկացած ստուգումների համար»:

Իշխանության ներսում որևէ կնճիռ չկա՞. ի պատասխան այս հարցի՝ Ն. Զոհրաբյանը նշեց, որ խնդիրներ միշտ էլ կարող են լինել. «Սիամական երկվորյակներ չենք, որ բոլորս մտածենք ու գործենք միակերպ, կոմկուսի, Բրեժնևի ժամանակներն անցել են: Կարող են լինել խնդիրներ, և դա նորմալ է: Դա է ժողովրդավարությունը: Գլոբալ հակասություններ ԲՀԿ-ի և ՔՊ-ի, Փաշինյանի և Ծառուկյանի միջև չկան… Ուղղորդողներ կան, որոնք այս երկու քաղաքական ուժերի հետ կապ չունեն, մարդիկ կան, որոնց ձեռք չի տալիս որևէ համագործակցություն: Դրանք պարզունակ ու ծիծաղելի հոսանքներ են»:

«Քաղաքականության մեջ փոշմանելը սխալ կատեգորիա է»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախորդ իշխանությունների հետ ԲՀԿ-ի համագործակցությանը:

Իսկ թե ինչու հարուստներին Հայաստանում չեն սիրում, ըստ Զոհրաբյանի՝ որովհետև Հայաստանում շատ են աղքատները: Նրա խոսքով՝ մեր երկրում ամենամեծ պրոբլեմը արդարության և վստահության ճգնաժամն է:

«Մշտապես ասել եմ, որ այս «բեզպրեդելը», այս այլանդակությունը չի կարող լինել հավերժ: ԲՀԿ-ն երբեք որևէ շեմ չի անցել: Մենք եղել ենք կոալիցիայի մեջ, բայց ԲՀԿ-ի վրա երբեք չի եղել թալան, չի եղել արյուն»,- նշեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում