Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Նիկոլ Փաշինյանի կարևոր աջակցությունը Վեհափառին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ երեկ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ: Միջոցառումն ինքնին կարևոր է Հայաստանի-Սփյուռք հարաբերությունների, նոր Հայաստանի բովանդակությունը աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին ներկայացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանի ելույթն այս առումով տպավորիչ էր:

Սակայն երեկ տեղի ունեցած իրադարձությունը, իսկ ավելի ստույգ` Փաշինյանի ներկայությունը  Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը` Վեհափառի ընկերակցությամբ, խիստ կենսական է վերջին շրջանում եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին:

Երբ հեղափոխության հաղթանակից հետո «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը պահանջեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հրաժարականը, վարչապետը երկու անգամ հրապարակավ հայտարարեց, թե եկեղեցին անջատ է պետությունից: Այլ խոսքով` Նիկոլ Փաշինյանը հստակ հասկացրեց, որ Հայրապետի հրաժարականի պահանջը դուրս է իր առաջնորդած հեղափոխության համատեքստից: Համենայն դեպս, կառավարության ղեկավարի ձևակերպումը հենց այդպես են հասկացել ռացիոնալ մտածողություն ունեցող բոլոր մարդիկ:

Սակայն հայտնի նախաձեռնության մեջ միավորված մի քանի տասնյակ ագրեսիվ մարդիկ, ըստ ամենայնի, այլ ընկալումներ ունեն և հուլիսի 6-ին դիմել են բռնության բացահայտ ակտի` ներխուժելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։

Առավել մտահոգիչն այն է, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամներն ակնհայտորեն օգտագործում են թավշյա հեղափոխության կարգախոսները, համատեքստը` մի կողմից վարկաբեկելով քաղաքական պատմական գործընթացը, մյուս կողմից` եկեղեցին, նրա հոգևոր, համազգային առաքելությունը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի լռությունը կարող էր վատ ուղերձ լինել` այն առումով, որ պետությունը իբրև թե  դեմ չէ ագրեսիվ նախաձեռնության գործողություններին կամ նույնիսկ խրախուսում է դրանք:

Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան իր քայլով ավելի պերճախոս աջակցություն ցուցաբերեց Վեհափառին, քան դա կարող էր անել որևէ հայտարարությամբ, մանավանդ` աշխարհիկ պետության պարագայում իսկապես անթույլատրելի է իշխանության որևէ միջամտություն եկեղեցու կյանքին ու` հակառակը:

Իր պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ապացուցել է, որ կարողանում է արդյունավետ մեխանիզմներ գտնել` ճգնաժամերը հաղթահարելու նպատակով: Օրինակ` նա կարողացավ քաղաքական աջակցություն հայտնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` առանց Արցախի ինքնիշխանությունը կամ հասարակության կամքն անտեսելու:

Սա այն բնական առավելությունն է, որով օժտված է հանրային վստահության մանդատ ունեցող առաջնորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում