Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Մենաշնորհը չեղյալ է հայտարարվել, բայց միայն խոսքով

Վերջին մի քանի օրերին Հայաստանում 10 դրամով թանկացավ դիզելային վառելիքը: Թանկացավ մի տեսակ աննկատ, քանի որ վառելիքի գները, բոլոր տեսակների, մեզ մոտ թանկանում են իրար հետ միաժամանակ: Բայց այս անգամ բենզինի գինը մնաց նույնը` Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 450 դրամով, իսկ դիզվառելիքը 460-ից դարձավ 470 դրամ:

Քանի որ կառավարությունը զբաղված է հակակոռուպցիոն պայքարով ու միաժամանակ բացահայտում է ապօրինի հարստացողներին, նման մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի: Երբ խոսքը միլիոնավոր դոլարների բացահայտումների մասին է, 10 դրամի մասին խոսելը նույնիսկ ամոթ է, չի կարելի կառավարությանը շեղել նման մանր խնդիրներով: Չնայած հասարակությունը կառավարությունից էժանացում և ոչ թե թանկացում էր սպասում:

Իսկ ինչո՞ւ թանկացավ դիզվառելիքը, և արդյո՞ք թանկացումը օբյեկտիվ է: Ընդհանրապես, երբ վառելիքի շուկայում փոփոխություններ են լինում, դա բացատրվում է երկու հանգամանքով` վառելիքի միջազգային գներ և հայկական դրամի փոխարժեք: Դրամի փոխարժեքը այս տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել կամ եթե ենթարկվել էլ է, ապա շատ չնչին և վառելիքի գների վրա չէր կարող ազդեցություն ունենալ: Նավթի համաշխարհային գները մի քիչ աճել են, բայց վերջին ամսվա ընթացքում դրանք ավելի շատ նվազման միտում ունեն: Օրինակ՝ մեկուկես ամիս առաջ` մայիս ամսվա կեսերին նավթի միջազգային գները տատանվում էին 79 դոլարի սահմաններում մեկ բարելի դիմաց, իսկ հիմա 77 դոլարի սահմաններում են: Էական փոփոխություն չկա նաև դիզելային վառելիքի շուկայում: Ռուսաստանում դիզելային վառելիքի գինը առանձնապես մեծ տատանումների չի ենթարկվել: Այս պահին այն մոտավորապես 59 եվրո ցենտի սահմաններում է, չնայած Ռուսաստանում ավելի էժան և ավելի անորակ դիզելային վառելիք էլ կա, ու դժվար է ասել, թե Հայաստանում վաճառվող դիզվառելիքը ինչ որակի է:

Եթե դրամը կայուն է, եթե վառելիքի և մասնավորապես դիզելային վառելիքի միջազգային շուկայում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, այդ դեպքում ինչո՞ւ է դիզվառելիքը թանկանում: Այդ հարցի պատասխանը չափազանց պարզ է. Հայաստանում սկսվել է ցորենի և գարու բերքահավաքը, և վառելիք ներմուծողներն ու վաճառողները հասկացել են, որ կարելի է հայ գյուղացիության վրա գերշահույթ ստանալ: Ի՞նչ է եղել որ, գյուղացին մեկ հեկտար ցորեն քաղելու համար օգտագործում է 40 լիտր վառելիք, 10 դրամ թանկանալու դեպքում, նրա ավել ծախսը ընդամենը 400 դրամ է, որը կարելի է չնկատել, բայց երբ այդ գումարը բազմապատկում ես միլիոնավոր  լիտրերի, կլորիկ գումար է ստացվում: Միայն թե նկատի ունենանք, որ եթե անցյալ տարի այս նույն ժամանակ դիզելային վառելիքի լիտրն արժեր 370 դրամ, ապա հիմա արդեն 470 է, ու այս հաշվարկով վնասը արդեն 4 հազար դրամ է միայն բերքահավաքի մասով, գումարած վարելը, հարթեցնելը, ցանելը, պարարտացնելն ու բուժելը: Իսկ ցորենի գինը անցյալ տարվա հետ համեմատած չի բարձրացել՝ 100 դրամ մեկ կիլոգրամի համար:

Երբ Հայաստանում իշխանափոխություն էր տեղի ունենում, հայտարարվում էր, որ Հայաստանում այլևս չեն լինելու մենաշնորհներ, որ յուրաքանչյուրը իր ուզած ապրանքը կարող է ներմուծել և վաճառել: Իշխանության փոփոխությունից անցել է երկու ամիս, բայց մի՞թե Հայաստանում վառելիքի շուկայում փոփոխություն է տեղի ունեցել, հայտնվել են նոր ներմուծողներ և մատակարարներ: Իհարկե ոչ, և չի էլ կարող դա լինել: Որովհետև եթե անգամ ինչ-որ մեկը կարողանա Հայաստան բենզին կամ դիզվառելիք ներմուծել, նա, միևնույն է, չի կարողանա իրացնել իր ապրանքը, քանի որ մանրածախ բենզալցակայանները պատկանում են այդ նույն մենաշնորհի տերերին: Նրանք չեն կարող ուրիշ ներմուծողից բենզին գնել, եթե իրենք են ներմուծում: Բացի այդ, որևէ մեկը չեղյալ չի հայտարարել ռուսական «Ռոսնեֆտի» Հայաստան բենզին և դիզվառելիք ներմուծելու մենաշնորհային իրավունքը: Այնպես որ, մի բան է հայտարարությունը, այլ բան՝ իրական կյանքը:

Մենք, իհարկե, դեմ չենք, որ հայ գյուղացիները ամեն օր երեկոյան նստեն հեռուստացույցի առաջ և տեսնեն, թե որ նախկին պաշտոնյային կամ պաշտոնյայի հարազատին են կալանավորել, կամ որքան գումար են հայտնաբերել նրա բնակարանից և նկուղից, բայց երբ մարդիկ իրենց իրական կյանքում ոչ մի փոփոխություն չեն տեսնում, այլ ընդհակառակը՝ արձանագրում են հերթական թանկացումը, սկսում են հասկանալ, որ սերիալը, իհարկե, լավ բան է, բայց դրանով կոմբայն ու տրակտոր չես լիցքավորի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում