Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ամուլսար՝ բնապահպանական ու հակահեղափոխական պայքար

Ամուլսարի հանքի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Բնապահպաններն ու տեղի բնակիչները շարունակում են փակ պահել դեպի հանքավայր տանող ճանապարհները։ Հանքի աշխատանքը կազմալուծված է։ Կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել խնդիրը համակողմանի ուսումնասիրելու և ինչպես ինքն է հայտարարել, միայն փաստերի հիման վրա վերջնական որոշում կայացելու համար։ Ոչ պաշտոնապես, քննարկումների մակարդակում խոսվում է, որ այս իրավիճակի շարունակականության դեպքում հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է միջազգային արբիտրաժային դատարաններում հայց ներկայացնել՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ որպես փոխհատուցում պահանջելով միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Իրավիճակը իսկապես շատ բարդ է ու բազմաշերտ։ Դրան լրացուցիչ լարվածություն է հաղորդում զգայական, հուզական ֆոնը, որը, հասկանալիորեն, աշխատում է հանքի շահագործման դեմ բողոքողների՝ բնապահպանների ու բնակիչների օգտին։ Ամուլսարի գործունեության հետ կապված, իհարկե, կան բազմաթիվ դետալներ, իրավական, լիցենզիոն հարցեր, բնապահպանական նորմերի հետ կապված խնդիրներ, որոնք ուսումնասիրելու համար էլ կառավարությունը ժամանակ է խնդրել։ Սակայն խնդիրը միայն Ամուլսարը չէ։ Այդ հանքավայրի օրինակով կամ դրա պատճառով շատ ավելի կարևոր է հասարակության ու պետության վերաբերմունքի հարցը երկրի ընդերքօգտագործման կարևորագույն խնդրի վերաբերյալ։ Հայաստանը հարուստ չէ բնական հանածոներով։ Հայաստանի ունեցածը, լայն իմաստով, մի քանի հանածոներ ունեցող մի քանի խոշոր հանքավայրերն են։ Մենք, ի վերջո, որպես հասարակություն ու որպես պետություն, պետք է պատասխանենք կոնցեպտուալ հարցի՝ մեզ համար կարևո՞ր է բնության անաղարտության 100 տոկոսանոց պահպանումը, ինչն ընկած է հաքնի շահագործման դեմ պայքարողների՝ բացարձակության հասնող մոտեցման հիմքում, թե՞ մենք պատրաստ ենք օգտագործել, արդյունահանել մեր բնական պաշարները, բնականաբար, բնապահպանական չափանիշների ու նորմերի խստագույնս պահպանմամբ։ Այս հարցերի պատասխանները մենք, մեծ հաշվով, չունենք։ Իսկ քանի դեռ չունենք այդ պատասխանները ցանկացած, անգամ ամենափոքր հանքի շահագործման հետ կապված, հուզականության ու բնության պաշտպանության գեղեցիկ կարգախոսներով խնդիրրը կարող է տեղափոխվել ու տեղափոխվում է բնության համար մտահոգվողների ու բնությունը ոչնչացնողների պայքարի հարթություն։

Վերը նշված հարցադրումներն առկա են զարգացած և ոչ զարգացած բոլոր այն պետություններում, որոնք ունեն բնական հանածոներ։ Ամուլսարի շահագործման դեմ կույր ու որևէ կոմպրոմիս չհանդուրժող պայքարը նման է նրան, որ, ասենք, Նորվեգիայում կամ նավթ արդյունահանող որևէ այլ երկրում պայքարեն նավթի արդյունահանման ու վերամշակման դեմ, քանի որ դա հասցնում է բնապահպանական վնասներ։ Բոլոր այդպիսի երկրները, հատկապես քաղաքակիրթ երկրները գտել են այդ խնդրի լուծման ոչ բացարձակ, սակայն օպտիմալ լուծումներ՝ պետությանը, պետական պատկան կառույցներին օժտել այնպիսի վերահսկողական գործառույթներով ու լիազորություններով, որ որևէ ռեսուրս արդյունահանող ընկերություն պահպանի բնապահպանական բոլոր նորմատիվները, իսկ խախտումների դեպքում վճարի չափազանց մեծ տույժեր, որոնք իրենց մեջ կպարունակեն սոցիալական պատասխանատվության լուրջ բաղադրիչ։ Ամուլսարի դեմ պայքարը որևէ կերպ այս հարթություն, օպտիմալ լուծում փնտրելու ու գտնելու հարթություն չի տեղափոխվում, քանի որ պայքարի հիմքում ընկած է ոչ թե բնությանը նվազագույն վնաս պատճառելու ճանապարհով հանքարդյունաբերությունից առավելագույն տնտեսական ու սոցիալական օգուտ ստանալու մղումը կամ բանաձևը, այլ բացարձակ մերժումը՝ հանքը չպետք է շահագործվի ու վերջ։ Այս մոտեցմամբ, հանքի շահագործման դեմ պայքարողները դժվար, չափազանց դժվար կացության մեջ են դնում նաև իշխանություններին, կառավարությանը, որը մի կողմից լսում է բողոքի ձայնը, մյուս կողմից՝ չի կարող միայն այդ ձայնի հեղինակներին բավարարող պոպուլիստական որոշումներ կայացնել։ Ի վերջո, այս հարցը շոշափում է նաև պետության հեղինակության ու վստահության խնդիրը։ Ամուլսարի նախագիծը Հայաստանի պատմության մեջ կատարված ամենախոշորամասշտաբ ներդրումային ծրագրերից է՝ շուրջ 400 միլիոն դոլար։ Այդ ներդրումը կատարել է համաշխարհային համբավ ունեցող ընկերությունների խումբը, որի գործունեությունը մեր երկրում կարող է ուղենիշ լինել բազմաթիվ այլ օտարերկրյա ներդրողների համար։ Եվ այս պայմաններում պայքարը կառուցել բացարձակ մերժման սկզբունքով, նշանակում է՝ մի կողմից չափազանց անհարմար դրության մեջ դնել երկրի իշխանությանը, մյուս կողմից՝ խաղալ պետության հեղինակության ու որպես դրա հետևանք ներդրումային գրավչության դեմ։

Այս հարցն ունի նաև բավական կարևոր ու այլ հետևությունների հանգեցնող մեկ այլ շերտ. տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանի նախկին իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց մերձավորների հետ կապվող ընկերությունները շահագործում են Հայաստանի բնական հարստության զգալի մասը պարունակող հանքերը Հայաստանի հարավում՝ Կապանում, Քաջարանում, Ագարակում և այլն։ Շահագործում են անհայտ պայմաններով, որևէ կերպ հաշվետու չլինելով, թե որքանով են պահպանում բնապահպանական չափանիշները։ Ու այս պայմաններում, այսքան տարվա ընթացքում այդ հանքավայրերից որևէ մեկի դեմ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվել ու ճանապարհներ չեն փակվել։ Ինչո՞ւ։ Այս հարցադրումն արդեն ներքին քաղաքական, գուցե հակահեղափոխական շերտեր ունեցող հարցադրում է, որն առանձին քննարկման նյութ է։ Սակայն այդ հարցադրումը միանգամայն հիմնավոր է դարձնում սաբոտաժի վարկածը, ինչն ակնարկեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տեսաուղերձում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում