Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Համակարգի գաղտնի կոդը. նոր իշխանությունը հին բազայում է

Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով անցնում են որպես վկա՝ հայտնել է Հատուկ քննչական ծառայության պետը: Մարտի 1-ի գործով շրջադարձը տեղի ունեցավ նախօրեին, երբ քննչական խումբը հայտարարեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում՝ բանակի անօրինական ներգրավման միջոցով սահմանադրական կարգը տապալելու փորձի համար:

Միքայել Հարությունյանը տվյալ դեպքում «կոդն» է՝ իշխող նախկին համակարգի կոդը: Մարտի 1-ն այն գործն է, որը «ծածկում» է ամբողջ համակարգը, ընդ որում՝ այն առանձնահատկությամբ, որ ծածկում է ոչ տնտեսական հանցագործության բնույթով, այլ ըստ էության՝ մարդասպանության: Ընդ որում, խնդիրը լոկ անմիջական մասնակցությունը կամ դերակատարումը չէ, որ այս կամ այն նախկին պաշտոնյան ունեցել է կոնկրետ տասը քաղաքացիների սպանության հարցում: Մարտի 1-ը ավելի խոշոր օպերացիա էր՝ սկսած լուսադեմին Ազատության հրապարակից, որը շարունակվեց արդեն գիշերը՝ մարդասպանությամբ: Այն հնարավոր էր միայն ամբողջական համակարգի ներգրավմամբ, դրա բոլոր ֆորմալ և ոչ ֆորմալ սեգմենտներով:

Ըստ էության, Մարտի 1-ը հետագայում դարձավ իշխող համակարգի կոդը, այսպես ասած՝ «ներքին կոդը», դարձյալ լայն՝ քաղաքական համակարգի իմաստով նաև: Հարցը դարձավ նույնիսկ իշխանություն-ընդդիմություն ֆորմատում, այսպես ասած, գործարքի կամ պայմանավորվածությունների առարկա 2011 թվականին, երբ սկսվեց, այսպես ասած, երկխոսությունը՝ տևելով իհարկե ընդամենը մի քանի օր:

Իրականում Մարտի 1-ի ոճրագործությունը անցնող տասնամյակում եղել է Հայաստանի ներքին զարգացումների, այսպես ասած, խորքային ամբողջ կոմունիկացիան բազմաթիվ ձևաչափերով՝ երկկողմ, բազմակողմ, խմբային, կլանային և այլն: Ինչպես հնարավոր չէ վերակառուցել թատրոնն առանց հետնաբեմային և բեմի ներքո գտնվող ենթակառուցվածքների ամբողջական ապամոնտաժման, այնպես էլ Հայաստանում նախկին համակարգը հնարավոր չէ հեռացնել առանց խորքային կոմունիկացիայի ապամոնտաժման կամ առնվազն դրա, այսպես ասած, խորքային և մանրամասն տիրապետման:

Այս տեսանկյունից գործն անշուշտ ունի երկու հարթություն՝ զուտ իրավական, երբ պետք է բացահայտվեն հանցագործության տարր պարունակող բոլոր գործողությունները և ամբողջական շղթան, ու նաև՝ քաղաքական: Ընդ որում, քաղաքականն այս իմաստով իհարկե անմիջականորեն կապված է իրավականի արդյունավետության հետ, սակայն կա նաև մեկ այլ հանգամանք. անկախ այն բանից, թե ինչպիսի կոնկրետ արդյունավետությամբ կզարգանա իրավական, քրեական հարթության քննությունը՝ քաղաքականն աշխատելու է զգալիորեն նաև ինքնաբերաբար կամ ինչպես ասում են՝ ինքնըստինքյան:

Ռոբերտ Քոչարյանը կգա հարցաքննության, թե ոչ, Սեյրան Օհանյանը կամ Սերժ Սարգսյանը կհարցաքննվի, թե ոչ, Միքայել Հարությունյանին կհայտնաբերեն, թե ոչ՝ խոշոր հաշվով խնդրի միայն մի կողմն են, որովհետև նրանք արդեն ըստ էության թիրախավորված են, և նրանց հանդեպ որևէ գործողություն կամ գործողության բացակայություն տասնամյա համակարգի բոլոր առանցքային դերակատարների մոտ առաջացնելու է հարցեր, կասկածներ, ըստ այդմ՝ նաև մղելու է բացահայտ կամ թաքնված, սակայն ինչ-որ քայլերի: Ահա թե որն է «կոդազերծման» իմաստը:

Այլ կերպ ասած՝ նոր իշխանությունը մուտք է գործել հին համակարգի «հիշողության» բազա, ինչով ի թիվս մի շարք առանցքային խնդիրների՝ լուծում է նաև իր համար կարևորագույններից մեկը՝ գործնականում անշրջելի արգելափակել հին համակարգի հավաքականության հնարավորությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում