Tuesday, 14 07 2026
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

Ռեյտինգայինների փողերի էֆեկտը. ուշ չէ, բայց շուտ էլ չէ

Ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հունվար-մայիսի վիճակագրությունը, որտեղ երևում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն ու ծախսերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ մայիսի համեմատ: Այստեղ, իհարկե, ողբերգական ոչինչ չկա, եթե հաշվի առնենք մի քանի հանգամանք:

Թվում է, որ դեր է խաղացել թավշյա հեղափոխության գործընթացը՝ այն իմաստով, որ գործադուլները և այլն բերել են տնտեսության վիճակագրության նվազման, կամ վատ է աշխատել անորոշության մեջ գտնվող պետական կառավարման համակարգը: Այս ամենն, անշուշտ, կա, սակայն արժե հիշատակել մի կարևոր հանգամանք՝ կապված նախորդ մայիսի հետ: Նախորդ առաջին հնգամսյակում և նաև մայիսին իր դերն է խաղացել խորհրդարանի ընտրությունը, որի ժամանակ ահռելի փողեր են ծախսվում թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ: Կարելի է թերևս հաշվել, թե ՀՀԿ բացարձակ, այսպես ասած, հաղթանակը ապահովելու համար որքան փող են ծախսել տեղերում ռեյտինգայինները, այն էլ մեկ տեղում միանգամից երկու, երեք, չորս ՀՀԿ-ական ռեյտինգային, որոնք ծախսել են ու ծախսել՝ ձայների համար:

Բնական է, որ այդ ամենը նաև իր արդյունքը պետք է ունենար բյուջեի եկամուտների տեսքով, որովհետև մարդկանց ձեռքին փող է հայտնվել, սկսել են ծախսել, տնտեսությունը աշխուժացել է: Մի բան, որը չկա այլ տարիներին: Հիշում եք, Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու փաստարկը, թե 2017 թվականը միակ կայուն տարին էր, և մենք ունեցանք 7 տոկոսից ավելի աճ: Իրականում 2017-ը ընտրական տարի էր, աննախադեպ փողային դերակատարում ունեցած ընտրության տարի, և մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ:

Ըստ այդմ՝ այն, ինչ կա այսօր, իրականում ավելի շատ ընտրության բացակայության դրսևորումն է, քան տնտեսության մեջ որևէ վատ տենդենցի կամ թավշյա հեղափոխության տնտեսական վատ ազդեցության: Մյուս կողմից սակայն, սա, իհարկե, պետք է լինի նաև ահազանգ նոր կառավարությանը, որը պետք է հուշի տնտեսական քաղաքականության ուղղությամբ նշանակալի քայլերի մասին: Առայժմ այդպիսի միակ քայլը թերևս կուտակային համակարգի մասին որոշումն էր, իհարկե՝ պարտադրված, ստիպված որոշումը, սակայն դա ամենևին չի կարող համարվել բիզնեսին ուղղված տնտեսական քաղաքականության ազդակ:

Եվ որքան էլ կառավարությունը դե ֆակտո ժամանակավոր է, այդուհանդերձ պետք է բիզնեսին ուղղել այդ ազդակները: Դրանք կան կոռուպցիայի դեմ պայքարի տեսքով, սակայն դա քիչ է, բիզնեսն, ի վերջո, ուզում է հասկանալ նաև տնտեսական պատկերացումների շրջանակը, փիլիսոփայությունը, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում տնտեսական քաղաքականությունն ու ապագան: Սրանք կարևորագույն հարցեր են, որոնց ժամանակն է: Ի վերջո, արդյունավետ կառավարումն ու կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը հույժ կարևոր ազդաներ են ներդրողներին, սակայն դրանք բավարար չեն, ինչպես բավարար չէ, իհարկե, միայն թավշյա հեղափոխությունից եկած ոգևորությունը: Բիզնեսը սպասում է հիմնարար ազդակների, որոնք առայժմ չկան:

Փոխարենն, իհարկե, կա երկու բավական մտահոգիչ ազդակ. եղել է բարձրավոլտ էլցանցերի կառավարման մասին պայմանագրի չեղարկումը՝ «Տաշիր» կապիտալի հետ, առայժմ հիմնարար կերպով չպարզաբանված և նաև հեռանկարի առումով անորոշ, թե ինչ է լինելու ԲԷՑ ճակատագիրը, և Ամուլսարում հանքի շահագործման կամ կասեցման հարցը, որը ևս անորոշություն է, ինչը, մեղմ ասած, դրական ազդակ չէ Հայաստանով հետաքրքրված խոշոր կամ միջին ներդրողներին: Այս հարցերի ժամանակն է, ներդրողներին կոնկրետ ազդակների ժամանակն է, ուշ չէ՝ իհարկե, սակայն արդեն շուտ էլ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում